wanna check in?

      ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

      7 օր / 7 գիշեր
      Սկսած 752 USD
      ՆԿԱՐԱԳԻՐ

      Ուխտագնացությունը դեռ անտիկ շրջանում կազմակերպվել է հին Հռոմում  և Հունաստանում: Հավատացյալները կրոնական նպատակով  այցելել են մի շարք տաճարներ և իրենց հարգանքի տուրքը մատուցել ԱՍտվածներին: Քրիստոնեության ընդունմանը զուգահեռ այն լայն տարածում ստացավ նաև քրիստոնյա աշխարհում: 2011 թվականից ի վեր ONE WAY TOUR-ը կազմակերպում է ուխտագնացության տուրեր դեպի Հայաստանի վանական համալիրներ: Մի շարք վանական համալիրներում  հանդիպումներ կունենանք տեղի վանահոր հետ: 

      Ժամանում - Քայաքային շրջայց - Էջմիածնի Մայր Տաճար - Զվարթնոց - Երևան

      Վաղ առավոտյան դիմավորում օդանավակայանում և տեղափոխում հյուրանոց: Կարճատև հանգստից և նախաճաշից հետո կսկսենք այսօրվա տուրը: Նախ կայցելենք Մատենադարան, որտեղ պահվում են մոտ 18.000 ձեռագիր մատյաններ, որոնք համարվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգություն: Թանգարան այցելությունից հետո կքայլենք դեպի Հանրապետության Հրապարակ: Ճանապարհին կանգ կառնենք Կասկադ համալիրի մոտ, որտեղից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Արարատ լեռը: Այնուհետև  կուղևորվենք դեպի Էջմիածնի Մայր Տաճար: Եկեղեցին կառուցվել է չորրորդ դարի սզբին՝ 301-303 թվականներին՝ քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելուց հետո, Հայաստանի հովանավոր սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից։ Կառուցվել է նախապես գոյություն ունեցող տաճարի տեղում՝ խորհրդանշելով հեթանոսությունից քրիստոնեության անցումը։ Ներկայիս կառույցի հիմնական մասը կառուցել՝ Վահան Մամիկոնյանը 483/4 թվականներին՝ պարսկական ներխուժման ժամանակ խիստ վնասվելուց հետո։ Կառուցումից մինչ հինգերորդ դարի երկրորդ կեսը տաճարը Ամենայն Հայոց Կաթողիկոսների նստավայրն էր։ Այստեղ կհանդիպենո հոգևորականի հետ:Այցից հետո կվերադառնանք Երևան, ճանապարհին կանգ կառնենք Զվարթնոցի Տաճարի մոտ:  Երեկոյան ողջույնի ընթրիք ազգագրական մշակութային ծրագրով (հայկական ազգագրական երգեր և պարեր): (Ն,Ճ,Ը)

       

      Գիշերակաց: Երևան

      Երևան - Գառնի - Գեղարդ - Երևան

      Նախաճաշ հյուրանոցում: Կայցելենք մեր տարածաշրջանի միակ հեթանոսական տաճարը: Տաճարը հելլենիստական շրջանի ճարտարապետությանը բնորոշ պերիպտեր տիպի կառույց է (պերիպտեր՝ չորս կողմից սյունաշարերով եզերված աղոթասրահ)։ Կանգնած է բարձր պատվանդանի վրա, որի գլխավոր մուտքի առաջ ունի ինն աստիճանից բաղկացած քարե սանդուղք։ Եռանկյուն ճակտոնը (հյուսիսային ճակատ) եզերված է ատամնաշարի և բուսական ու երկրաչափական քանդակների հարուստ համադրությամբ։ Երկթեք տանիքը ծածկված է բազալտե սալիկներով՝ միացված արճճով ամրացված գամերով։ Տաճարի այցելությունից հետո միասին կճաշենք գյուցիներից մեկի տանը: Այնուհետև կայցելենք ժայռափոր Գեղարդավանք: Վանական համալիրը կառուցվել է վաղ միջնադարում՝ մի վայրում, որը նախաքրիստոնեական շրջանում եղել է որպես սրբատեղի։Այն հայտնի էր որպես «Այրիվանք» կամ «Քարայրների վանք»։ Վանական համալիրի «Այրիվանք» անվանումը տրվել է կառույցին 140-ի հասնող քարայր-խցերի պատճառով։ Դրանք բազմաթիվ ճգնարանների մի մասն են կազմում միայն, իսկ մեծ մասը ավերվել են երկրաշարժերի ընթացքում։ Բացի այդ, հիմնական՝ Կաթողիկե եկեղեցուց զատ, համալիրն ունի չորս մեծ ձեռակերտ քարայր-սրահներ, որոնք կապված են գավիթին : Մեկ այլ՝ «Գեղարդ» անվանումը պատճառաբանվում է նրանով, որ այնտեղ 500 տարի պահվում էր սուրբ Գեղարդը` այն նվիրական նիզակը, որով Գողգոթայում հռոմեացի հարյուրապետը խոցել է խաչված Քրիստոսի կողը։ Գեղարդավանքում կհանդիպենք տեղի քահանային: Հետդարձի ճանապարհին կունենանք կանգառ Չարենցի կամարի մոտ, որտեղից հրաշալի տեսարան է բացվում դեպի Արարատ լեռը: Ընթրիք և  Գիշերակաց Երևանում:(Ն,Ճ,Ը)

      Գիշերակաց: Երևան

      Երևան - Խոր Վիրապ - Արենի - Նորավանք - Գորիս

      Նախաճաշ հյուրանոցում: Էքսկուրսիա Հայաստանի երեք սուրբ վայրերից մեկը՝ Խոր Վիրապ, որ Հայաստանում ամենամոտ կետն է Արարատ լեռանը, Արենի, որ հայտնի է իր գինու արտադրությամբ, 13-րդ դարի վանական համալիր Նորավանք, որտեղից բացվում է հրաշալի տեսարան դեպի ձորը: Վանքն ինքնին յուրահատուկ է իր կառուցվածքով. գլխավոր եկեղեցին երկհարկանի է, և երկրորդ հարկ բարձրանալու համար անհրաժեշտ է օգտվել եկեղեցու ճակատային մասում գտնվող աստիճաններից: Գիշերակացը՝ Գորիսում: (Ն, Ճ, Ը)

      Գիշերակաց: Գորիս

      Գորիս - Տաթև - Խնձորեսկ - Գորիս

      Հյուրանոցում նախաճաշելուց հետո կուղևորվենք դեպի հայակական ճարտարապետության գոհարներից մեկը՝ Տաթևի վանք: Վանք հասնելու համար կօգտվենք Տաթևեր ճոպանուղուց, որ գրանցվել է Գինեսի Գրքում որպես աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղին (5752 մ): Այնուհետև կուղևորվենք Խնձորեսկ քարանձավային քաղաք, որտեղ մարդիկ ապրել են մինչև 20-րդ դարի երկրորդ կեսը: Այստեղ է գտնվում Հին Խնձորեսկը Նոր Խնձորեսկին միացնող 160մ երկարություն ունեցող ճոճվող կամուրջը, որի վրա կարող են միանգամից միջին քաշ ունեցող մոտ 700 մարդ կանգնել: (Ն, Ճ, Ը)

      Գիշերակաց: Գորիս

      Գորիս - Վարդենյաց լեռնանցք - Նորատուս - Հայրավանք - Սեևանավանք - Սևան/Դիլիջան

      Նախաճաշ հյուրանոցում, որից հետո կմեկնենք Գեղարքունիքի մարզ: Կանգառ կունենանք Վարդենյաց լեռնանցքում, որտեղով հնում անցել է Մետաքսի Ճանապարհը: Կուղևորվենք դեպի Սևանա լիճ, կայցելենք թերակղզու վրա գտնող Սևանավանք վանական համալիրը: (Ն, Ճ, Ը)

      Գիշերակաց: Սևան / Դիլիջան

      Դիլիջան - Հաղարծին - Պարզ լիճ - Երևան

      Նախաճաշից հետո կուղևորվենք դեպի Դիլիջան: Դիլիջանը փոքրիկ կուրորտային քաղաք է 28.000 բնակչությամբ: Այն հայտնի է նաև  ‹‹հայկական Շվեյցարիա›› անվանմամբ: Քաղաքային այցից հետո կուղևորվենք դեպի Հաղարծինի վանական համալիր: Այստեղ կհանդիպենք վանահորը: Այցից հետո կուղևորվենք Պարզ լիճ: Վերադարձ Երևան: (Ն,Ճ,Ը)

      Գիշերակաց: Երևան

      Մեկնում

      ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է

      • Գիշերակացը 
      • Տրանսպորտային ծառայություն
      • 3 անգամյա սնունդ
      • Փորձառու զբոսավարի ծառայություն
      • Մուտքավճարներ
      • 0,5 լ ջուր օրական յուր. օրական

      ԳԻՆԸ ՉԻ ՆԵՐԱՌՈՒՄ

      • Տեղափոխումը Հայաստան
      • Ալկոհոլային խմիչքները
      • Ապահովագրությունը

      ԿԱՐԵՎՈՐ Է

      • Գները նշված են մեկ անձի հաշվարկով երկտեղանոց սենյակում։
      • Ցանկության դեպքում կարող եք ընտրել այլ հյուրանոց Հայաստանում։
      • Ծրագիրը կարող է փոփոխվել ըստ ձեր ցանկության: 

      ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ

      Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում

      ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ

      ՆՄԱՆԱՏԻՊ ՏՈՒՐԵՐ