wanna check in?

          ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԱՔՆՎԱԾ ԱՐԱՀԵՏՆԵՐԸ

          7 օր / 6 գիշեր
          Սկսած 487 USD
          ՆԿԱՐԱԳԻՐ

          Հայաստանում կան շատ խորհրդավոր և քիչ հայտնի անկյուններ, որոնք սպասում են բնության սիրահարներին։ Հայաստանը՝ իր բազմազան և յուրօրինակ լեռնային լանդշաֆտով, ապահովում է գերազանց հնարավորություններ արկածային տուրիզմի համար։  Այս լեռնային կղզին  իդեալական վայր է նրանց համար, ովքեր սիրում են նվաճել գագաթներ: Եթե դուք ցանկանում եք լինել վայրի բնության մի մասը, զգալ լեռների ամբողջ զորությունը և վերապրել այն ազատության զգացողությունը, որը հասանելի է միայն գագաթին, ապա սա ճիշտ ընտրություն է Ձեզ համար։ Այս տուրը հարմար է միջին ֆիզիկական պատրաստվածություն ունեցող անձանց։ Արկածները ձեզ են սպասում։

          Ժամանում

          Դիմավորում Զվարթնոց օդանավակայանում և տեղափոխում Երևան։ Ողջույնի ընթրիք ազգագրական մշակութային ծրագրով (հայկական ազգագրական երգեր և պարեր): Երեկոյան զբոսանք Երևանի կենտրոնով՝ Հյուսիսային պողոտայով կհասնենք Հանրապետության Հրապարակ: Մասնակցություն «Երգող շատրվաններ» շոուին:

          Գիշերակաց: Երևան

          Գառնի - Քարերի սիմֆոնիա - Հավուց թառ – Գեղարդ

          Նախ կայցելենք Գառնի հեթանոսական տաճար, որից հետո կքայլենք դեպի Քարերի սիմֆոնիա կոչվող բնական հուշարձանը, որը գտնվում է Ազատ գետի ափին։ Այս հուշարձանը անմոռանալի հզոր տպավորություն է գործում. հսկա բազալտե սյուները ձգվում են դեպի երկինք։ Այնուհետև կքայլենք դեպի Խոսրովի արգելոցում գտնվող Հավուց Թառ վանական համալիրը (11-13 դդ․)։ Վերադառնում ենք Գառնի և այցելություն կատարում ժայռափոր Գեղարդ վանական համալիր։

          Գիշերակաց: Երևան

          Երևան - Սևան - Արտանիշ լեռ – Դիլիջան

          Նախաճաշ հյուրանոցում։ Այս տուրի ժամանակ կուղևորվենք Սևանա լիճ, որի ափին է գտնվում Արտանիշ լեռը (2461մ)․ Կբարձրանանք Արտանիշ լեռան գագաթը, որտեղից աննկարագրելի տեսարան է բացվում դեպի Սևանա լիճ։ Այնուհետև լմեկնենք Դիլիջան։

          Գիշերակաց: Դիլիջան

          Դիլիջան - Պարզ լիճ - Գոշի լիճ – Դիլիջան

          Մեկնելու ենք Տավուշի մարզ։ Դիլիջանի ազգային պարկի սրտում 1400 մ բարձրության վրա է գտնվում Պարզ լիճը՝ շրջապատված գեղատեսիլ անտառներով։ Պարզ լճից  սկսում ենք քայլարշավ խիտ անտառներով դեպի Գոշավանք (12-13 դդ․)։ Գոշավանքում կարճ այց ունենալուց հետո շարունակելու ենք ճանապարհը դեպի Գոշի լիճ։ Քայլարշավի տևողությունը մոտ 1,5-2 ժամ։

          Գիշերակաց: Դիլիջան

          Դիլիջան - Ֆիալետովո - Սանահին – Հաղպատ

          Նախաճաշ հյուրանոցում։ Այս օրվա տուրի ընթացքում կայցելենք Ֆիալետովո գյուղը, որտեղ կունենանք հանդիպում մալականները հետ, ովքեր բնակություն են հաստատել Հայաստանի տարածքում արդեն շուրջ 100 տարի առաջ։ Հաջորդ կանգառը կլինի Սանահինի վանական համալիրի մոտ, որը հիմնադրվել է 10 դարում և ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՈ-ի Համաշխարհային Ժառանգության ցանկում։ Այստեղից կունենանք թեթև քայլարշավ դեպի Հաղպատի վանական համալիր։

          Գիշերակաց: Հաղպատ

          Արագած, Հարավային գագաթ (3893 մ)

          Արագած լեռը Հայաստանի ամենաբարձր գագաթն է (4091 մ)։ Այն ունի 4 գագաթ, լանջերը պատված են ալպիական և սուբալպիական հարուստ բուսականությամբ:  Քարի լճի մոտից բարձրանալու ենք հարավային գագաթ, որն ունի 3893 մ բարձրություն և հասանելի է միջին ֆիզիկական պատրաստվածություն ունեղող մարդկանց։ Գագաթից բացվում է անմոռանալի տեսարան։

          Գիշերակաց: Երևան

          Մեկնում

          Նախաճաշ հյուրանոցում։ Տեղափոխում օդանավակայան:

          ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է

          •  Հյուրանոցի արժեքը
          • Տրանսպորտային ծախսերը
          •  Հարկերը
          •  Նախաճաշերը
          •  Ուղեկցող զբոսավարի ծառայությունը
          •  Մուտքի տոմսերը
          • Ողջույնի ընթիք
          •  Խմելու ջուրը մեքենայում

          ԳԻՆԸ ՉԻ ՆԵՐԱՌՈՒՄ

          •  Տեղափոխումը Հայաստան
          •  Ալկոհոլային խմիչքները
          •  Ապահովագրությունը

          ԿԱՐԵՎՈՐ Է

          • Գները նշված են մի անձի հաշվարկով երկտեղանոց սենյակում։
          • Ցանկության դեպքում կարող եք ընտրել այլ հյուրանոց Հայաստանում։
          • Ծրագիրը կարող է փոփոխվել ըստ ձեր ցանկության։

          ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ

          Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում

          ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ

          ՆՄԱՆԱՏԻՊ ՏՈՒՐԵՐ