wanna check in?

          “ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԳԱՆՁԵՐԸ” 7-ՕՐՅԱ ՏՈՒՐ

          7 օր / 6 գիշեր
          Սկսած 449 USD
          ՆԿԱՐԱԳԻՐ

          Եթե Դուք ցանկանում եք սիրահարվել մեր երկրին, հետազոտել Հայաստանի մշակութային գանձերը և ձեռք բերել միջմշակութային երկխոսության լավագույն փորձը, ապա այս տուրփաթեթը Ձեզ համար է։ Այս շրջայցի ընթացքում մենք կայցելենք առավել հետաքրքիր մշակութային կոթողները  Հայաստանում ՝ աշխարհում առաջին պետական եկեղեցին, միակ հեթանոսական տաճարը, զարմանալի ժամանակակից քարանձավը և անտառներում թաքնված հրաշք վանքերը: Սա լավ հնարավորություն է վայելել գույները եւ ջերմությունը Հայաստանի մայրաքաղաքում, եւ պանորամային տեսարան դեպի Արարատ լեռը, ինչպես նաև ծանոթանալ հայկական գինեգործության ավանդույթներին: Եկե՛ք ուսումնասիրենք հայկական մշակույթի թաքնված արահետները միասին։

          Ժամանում

          Դիմավորում Զվարթնոց օդանավակայանում և տեղափոխում Երևան։ Ողջույնի ընթրիք ազգագրական մշակութային ծրագրով (հայկական ազգագրական երգեր և պարեր): Երեկոյան ոտքով զբոսանք Երևանի կենտրոնով. Հյուսիսային պողոտյով կհասնենք Հանրապետության Հրապարակ: Մասնակցություն «Երգող շատրվաններ» շոուին:

          Գիշերակաց: Երևան

          Երևան - Էջմիածին - Զվարթնոց - Շրջայց քաղաքում

          Նախաճաշ հյուրանոցում։ Կունենանք մի փոքր շրջայց Երևան քաղաքում, կտեսնենք քաղաքի հիմնական տեսարժան վայրերը։ Կուղևորվենք Վաղարշապատ քաղաք, որտեղ է գտնվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ՝ Հայ Առաքելական եկեղեցու կենտրոնը։ Կտեսնենք Մայր Տաճարը, ինչպես նաև ս․ Հռիփսիմե և Գայանե վանքերը։ Հետադարձի ճանապարհին կայցելենք Զվարթնոց տաճար։

          Գիշերակաց: Երևան

          Երևան - Գառնի - Գեղարդ - Վերնիսաժ- Երևան

          Նախաճաշ հյուրանոցում։ Կանգ կառնենք Չարենցի կամարի մոտ։ Այցելություն ժայռափոր Գեղարդավանք,  որը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային արժեքների ցանկում։ Կմասնակցեք հայկական ավանդական լավաշ թխելուն։ Այցելություն Գառնիի հեթանոսական տաճար։ Ճաշ Գառիի ռեստորանում։ Վերադարձ Երևան։

          Գիշերակաց: Երևան

          Երևան - Խոր Վիրապ - Նորավանք - Արենի

          Նախաճաշ հյուրանոցում։ Մեկնում դեպի Խոր Վիրապի վանք։ Վանական համալիրից բացվում է անկրկնելի տեսարան դեպի Արարատ լեռը։ Հաջորդ կանգառը կլինի «Թռչունների» քարանձավի մոտ, որտեղ վերջերս հայտնաբերել են աշխարհի հնագույն կոշիկն ու 6000 տարեկան գինեգործարանը: Կայցելենք նաև Նորավանք վանական համալիրը, որը հայ ճարտարապետության գլուխգործոցն է։

          Գիշերակաց: Երևան

          Երևան - Ծաղկաձոր - Սևան - Դիլիջան

          Նախաճաշ հյուրանոցում: Տուր դեպի Ծաղկաձոր, հայտնի լեռնադահուկային հանգստավայր Հայաստանում: Կայցելենք Կեչառիս վանական համալիրը, որը հիմնադրվել է 11-րդ դարում: Ուղեւորություն դեպի Սեւանա լիճ, որը ամենա մեծ բարձրալեռնային լճերից է Եվրասիայում: Այց առողջարանային քաղաք Դիլիջան, որը շատ հաճախ անվանում են հայկական Շվեյցարիա կամ փոքրիկ Շվեյցարիա:

          Գիշերակաց: Դիլիջան

          Դիլիջան - Հաղարծին - Գոշավանք - Երևան

          Նախաճաշ հյուրանոցում: Դիլիջանը մեկն է առավել կարեւոր Հայաստանի հանգստավայրերից , հայտնի է իր զարմանալի միջավայրով: Այցելություն Հաղարծնի վանական համալիր (X- XIV դդ.): Ուղեւորություն դեպի Գոշավանք (XII-XIII դդ.): Ճաշ Դիլիջանում: Վերադարձ Երեւան:

          Գիշերակաց: Երևան

          Մեկնում

          Նախաճաշ հյուրանոցում։ Տեղափոխում օդանավակայան:

          ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է

          •  Հյուրանոցի արժեքը
          •  Տրանսպորտային ծախսերը
          • Հարկերը
          •  Նախաճաշերը
          • Ուղեկցող զբոսավարի ծառայությունը
          •  Մուտքի տոմսերը
          •  Ողջույնի ընթիք
          •  Խմելու ջուրը մեքենայում

          ԳԻՆԸ ՉԻ ՆԵՐԱՌՈՒՄ

          •  Տեղափոխումը Հայաստան
          •  Ալկոհոլային խմիչքները
          • Ապահովագրությունը

          ԿԱՐԵՎՈՐ Է

          • Գները նշված են մի անձի հաշվարկով երկտեղանոց սենյակում։
          • Ցանկության դեպքում կարող եք ընտրել այլ հյուրանոց Հայաստանում։
          • Ծրագիրը կարող է փոփոխվել ըստ ձեր ցանկության։

          ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ

          Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում

          ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ

          ՆՄԱՆԱՏԻՊ ՏՈՒՐԵՐ