wanna check in?

      ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԵՎԸ

      8 օր / 7 գիշեր
      Գինը՝ սկսած 547 USD
      ՆԿԱՐԱԳԻՐ

      Հայաստանում հիմնականում գերիշխում են պարզ արևոտ օրերը, միջինը 280 արևոտ օր։  Սա է հիմնական պատճառը, թե ինչու ենք մենք Հայաստանը անվանում արևոտ: Բայց լույս ու ջերմություն կարող եք ստանալ ոչ միայն արևից, այլ նաև մարդկանց սրտերից: Զգացե՛ք տեղացիների հյուրընկալությունը, և դուք  կհասկանաք, թե ինչու  ամենուր նույնիսկ օտարերկրացիները զգում եմ իրենց ինչպես տանը։ Դուք կարող եք նաև զգալ արևը, երբ կհամտեսեք ծիրանը և կփորձեք մեր գինիների տեսականին: Այս ուղևորությունը ներառում է բոլոր հիմնական տեսարժան վայրերը, ինչը կծառայի որպես ապագա այցերի լավ ելակետ:

      Ժամանում

      Դիմավորում Զվարթնոց օդանավակայանում և տեղափոխում Երևան։ Ողջույնի ընթրիք ազգագրական մշակութային ծրագրով (հայկական ազգագրական երգեր և պարեր): Երեկոյան ոտքով զբոսանք Երևանի կենտրոնով. Հյուսիսային պողոտյով կհասնենք Հանրապետության Հրապարակ: Մասնակցություն «Երգող շատրվաններ» շոուին:

      Գիշերակաց: Երևան

      Շրջայց քաղաքում - Էջմիածին - Զվարթնոց

      Նախաճաշ հյուրանոցում։ Կկատարենք շրջայց Երևան քաղաքում, որի ընթացքում կտեսնենք Հանրապետության հրապարակը, Կառավարության շենքը, Օպերայի և բալետի թատրոնը, Հայաստանի պետական համալսարանը, Նախագահական նստավայրը, կայցելենք Մատենադարան և Կասկադ։ Նախաճաշ հյուրանոցում։ Այց Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր։ Էջմիածնի Մայր Տաճար, Հայ Առաքելական Եկեղեցու գլխավոր կրոնական շինությունը, վաղ քրիստոնեության շրջանի հայ եկեղեցական ճարտարապետության կոթողներից մեկը։ Կտեսնենք նաև Սուրբ Գայանե և Սուրբ Հռիփսիմե եկեղեցիները։ Վերադարձի ճանապարհին կայցելենք Զվարթնոց տաճար։

      Գիշերակաց: Երևան

      Երևան - Գառնի - Գեղարդ - Վերնիսաժ - Երևան

      Նախաճաշ հյուրանոցում։ Կանգ կառնենք Չարենցի կամարի մոտ։ Այցելություն ժայռափոր Գեղարդավանք,  որը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային արժեքների ցանկում։ Կմասնակցեք հայկական ավանդական լավաշ թխելուն։ Այցելություն Գառնիի հեթանոսական տաճար։ Ճաշ Գառնիի ռեստորանում։ Վերադարձ Երևան։ Այցելություն Վերնիսաժ։ 

      Գիշերակաց: Երևան

      Երևան - Խոր Վիրապ - Արենի - Նորավանք - Տաթև - Գորիս

      Նախաճաշ հյուրանոցում։ Մեկնում դեպի Խոր Վիրապի վանք։ Վանական համալիրից բացվում է անկրկնելի տեսարան դեպի Արարատ լեռը։ Հաջորդ կանգառը կլինի «Թռչունների» քարանձավի մոտ, որտեղ վերջերս հայտնաբերել են աշխարհի հնագույն կոշիկն ու 6000 տարեկան գինեգործարանը: Կայցելենք նաև Նորավանք վանական համալիրը, որը հայ ճարտարապետության գլուխգործոցն է։ Տեղի գինիները համտեսելուց հետո կմեկնենք Սյունիքի մարզ։ Հալիձոր գյուղից կմեկնենք Տաթև աշխարհի ամենաերկար ճոպանուղով, որը կառուցվել է 2010 թ, և գրանցված է գինեսի ռեկորդների գրքում: Կայցելենք Տաթևի վանական համալիրը։

      Գիշերակաց: Գորիս

      Գորիս - Խնձորեսկ - Քարահունջ - Ջերմուկ - Արենի - Երևան

      Նախաճաշ հյուրանոցում։ Այց հին քարանձավային բնակատեղի ՝ Հին Խնձորեսկ, իր անկրկնելի բնությամբ և պատմական մեծ արժեք ներկայացնող մի վայր։ Կայցելենք Քարահունջ կամ Զորաց Քարեր նախապատմական մեգալիթյան կառույցը, որը աշխարհի հնագույն աստղադիտարանն է և պատմամշակութային արգելոցի կարգավիճակ ունեցող և պետության կողմից պահպանվող հատուկ տարածք է։ Կմեկնենք Ջերմուկ հայտնի առողջարանային քաղաք, որը հայտնի է իր բուժիչ հանքային ջրերով։ Վերադարձ Երևան։

      Գիշերակաց: Երևան

      Երևան - Սևան - Սևանավանք - Դիլիջան - Հաղարծին - Երևան

        Նախաճաշ հյուրանոցում։ Կուղևորվենք դեպի կապուտաչյա Սևան։ Շրջապատված Գեղամա լեռներով այն անզուգական տպավորություն է թողնում։ Ճաշ Դիլիջանում։ Դիլիջան քաղաքը, որը անվանում են նաև փոքրիկ Շվեյցարիա, Հայաստանի գլխավոր հանգստավայրերից է։ Այն գտնվում է Դիլիջան ազգային պարկի տարածքում, որտեղ է գտնվում նաև Հաղարծին վանական համալիրը (X-XIV)։  Վերադարձ Երևան։

      Գիշերակաց: Երևան

      Երևան - Աշտարակ - Ամբերդ - Սաղմոսավանք - Երևան

      Նախաճաշ հյուրանոցում։ Նախ կայցեկենք Աշտարակ քաղաքը, որից հետո կմեկնենք Արագածի լանջերին գտնվող հրաշք միջնադարյան Ամբերդի ամրոց։ Ճաշ Բյուրականում։ Այս տուրի ընթացքում կայցելենք նաև Սաղմոսավանք, որը գտնվում է գեղատեսիլ Քասախի կիրճի եզրին։ Վերադարձ Երևան։

      Գիշերակաց: Երևան

      Մեկնում

      Նախաճաշ հյուրանոցում։ Տեղափոխում օդանավակայան։

      ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է

      •  Հյուրանոցի արժեքը
      •  Տրանսպորտային ծախսերը
      •  Հարկերը
      •  Նախաճաշերը
      •  Ուղեկցող զբոսավարի ծառայությունը
      •  Մուտքի տոմսերը
      •  Ողջույնի ընթիք
      •  Խմելու ջուրը մեքենայում

      ԳԻՆԸ ՉԻ ՆԵՐԱՌՈՒՄ

      • Տեղափոխումը Հայաստան
      • Ալկոհոլային խմիչքները
      • Ապահովագրությունը

      ԿԱՐԵՎՈՐ Է

      ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ

      Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում

      ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ

      ՆՄԱՆԱՏԻՊ ՏՈՒՐԵՐ