wanna check in?

          ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՏՈՒՐ-ՓԱԹԵԹ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 2017 N4

          4 օր / 3 գիշեր
          Սկսած 120 USD
          ՆԿԱՐԱԳԻՐ

          Առաջարկում ենք բյուջետային տուր-փաթեթ Հայաստանում, որի արժեքները նշված են անձի հաշվարկով՝ հոսթելի ընդհանուր սենյակում։ Տուր փաթեթի շրջանակներում Ձեզ կուղեկցի հմուտ էքսկուրսավարը, կայցելեք Հայաստանի մի շարք հրաշալի վայրեր, կծանոթանաք հայկական մշակույթին ու բնությանը, կօգտվեք Գինեսի Գրքում գրանցված ամենաերկար ճոպանուղուց:

          Ժամանում - Քաղաքային շրջայց

          Դիմավորում Զվարթնոց օդանավակայանում: Տեղափոխում հոսթել: Քաղաքային շրջայց, որի ընթացքում կծանոթանաք Երևան քաղաքի պատմությանը, կանցնեք ամենագլխավոր փողոցներով, կտեսնեք ամենագլխավոր շինությունները:

          Գիշերակաց: Երևան

          Երևան - Գառնի - Գեղարդ - Սևան - Երևան

          Նախաճաշ հոսթելում: Այցելություն ժայռափոր Գեղարդավանք, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային Մշակութային Արժեքների ցանկում։ Այցելություն Գառնիի հեթանոսական տաճար: Մեր հաջորդ կանգառը կլինի Սևանա լճը ։ Լիճը խոշորագույնն է Հայաստանում ու Կովկասյան տարածաշրջանում և Եվրասիայում ամենամեծ բարձրադիր քաղցրահամ լճերից մեկն է: Վերադարձ Երևան:

          Գիշերակաց: Երևան

          Երևան - Նորավանք - Արենի - Տաթև - Քարահունջ - Երևան

          Նախաճաշ հոսթելում: Կուղևորվենք Նորավանք վանական համալիրը (13-րդ դար), որ եզակի է իր կառուցվածքով՝ համալիրի գլխավոր եկեղեցին ՝ Ս.Աստվածածինը, երկհարկ է: Երկրորդ հարկ բարձրանալու համար անհրաժեշտ է օգտվել եկեղեցու ճակատային մասում գտնվող աստիճաններից: Վանական համալիրից հիանալի տեսարան է բացվում դեպի կիրճը: Կայցելենք Արենի, ուր կհամտեսենք հայկական գինին: Տաթևի վանական համալիր (9-րդ դար) այցելության ժամանակ կտեսնենք հայկական ճարտարապետության գլուխգործոցներից մեկը, 17-րդ դարի ձիթհանը, կվայելեք դեպի կիրճը բացվող հրաշալի տեսարանը: Իսկ վանք հասնելու համար կօգտվենք "Տաթևեր" ճոպանուղուց, որ գրանցվել է Գինեսի Գրքում որպես աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղին (5752 մ): Կայցելենք Քարահունջ կամ Զորաց Քարեր՝ հնագույն աստղադիտարան Սյունիքում: Այն ավելի հին է Անգլիայի Սթոունհենջից 3500 տարով, իսկ հին եգիպտական բուրգերից՝ 3000 տարով:Հետ Երևան:

          Գիշերակաց: Երևան

          Երևան - Էջմիածին - Զվարթնոց - Մեկնում

          Նախաճաշ հոսթելում: Տուր դեպի Էջմիածին՝ Հայ Առաքելական եկեղեցու կենտրոնը: Կայցելենք Մայր տաճար, Սբ Գայանե, Սբ. Հռիփսիմե եկեղեցիները, որ Զվարթնոցի տաճարի հետ միասին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:Ճանապարհում Զվարթնոցի օդանավակայան:

          ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է

          •  Գիշերակացը հոսթելում (ընդհանուր սենյակ)
          •  Նախաճաշերը
          •  Անվճար WI-FI 
          •  Տրանսպորտային ծախսերը
          •  Հարկերը
          •  Ուղեկցող զբոսավարի ծառայությունը

          ԳԻՆԸ ՉԻ ՆԵՐԱՌՈՒՄ

          • Տեղափոխումը Հայաստան
          • Մուտքի տոմսերը
          • Ալկոհոլային խմիչքները
          • Ապահովագրությունը
          • Սնունդ

          ԿԱՐԵՎՈՐ Է

          • Գները նշված են մի անձի հաշվարկով երկտեղանոց սենյակում։
          • Ծրագիրը կարող է փոփոխվել ըստ ձեր ցանկության: Հնարավոր է գնային փոփոխություն:
          • Check- in 12:00 
          • Check- out 11:00

          ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ

          Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում

          ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ

          ՆՄԱՆԱՏԻՊ ՏՈՒՐԵՐ