wanna check in?

          ԱՐՇԱՎԱՅԻՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՏՈՒՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

          12 օր / 11 գիշեր
          Սկսած 785 USD
          ՆԿԱՐԱԳԻՐ

          ONE WAY TOUR ընկերությունն առաջարկում է վայելել հայաստանյան գեղեցիկ բնությունը և ծանոթանալ նրա ֆլորային ու ֆաունային հաճելի և ոչ բարդ քայլարշավների միջոցով: Այս տուրի ընթացքում կծանոթանանք Հայաստանի բնական և պատմական հուշարձաններին, կվայելենք Հայաստանի և Կովկասի ամենամեծ լճի գեղեցկությունը, կքայլենք ‹‹հայկական Շվեյցարիայի››  անտառներում: Եվ սա դեռ ամենը չէ: Այս տուրի ընթացքում կհյուրնկալվենք Տոնացույց Ազգային Թատրոնին, որտեղ կծանոթանանք հայկական խոհանոցին ու ծեսերին: Եթե Դուք հետաքրքրված եք հնագույն մշակույթով, ազգային խոհանոցով, բնությամբ և արշավներով, ապա այս տուր- փաթեթը հենց Ձեզ համար է: 

          Ժամանում

          Վաղ առավոտյան դիմավորում օդանավակայանում և տեղափոխում հյուրանոց:

          Գիշերակաց: Երևան

          Շրջայց քաղաքում - Մատենադարան - Ծիեռնակաբերդ

          Կարճատև հանգստից և նախաճաշից հետո կսկենք այսօրվա տուրը: Նախ կայցելենք Մատենադարան, որտեղ պահվում է մետ 18.000 ձեռագիր մատյաններ, որոնք համարվում եմ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգություն: Թանգարան այցելությունից հետո կքայլենք դեպի Հանրապետության Հրապարակ: Ճանապարհին կանգ կառնենք Կասկադ համալիրի մոտ, որտեղից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Արարատ լեռը: Քաղաքային շրջայցից հետո կայցելենք ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր և թանգարան: Երեկոյան ղղջույնի ընթրիք ազգագրական մշակութային ծրագրով (հայկական ազգագրական երգեր և պարեր):

          (Ն,-,Ը)

          Քայլք 1-2 ժ.

          Գիշերակաց: Երևան

          Գառնի - Գեղարդ - Երևան

          Հյուրանոցում նախաճաշելուց հետո կուղևորվենք դեպի Գեղարդավանք։ Ճանապարհին կանգ կառնենք Չարենցի կամարի մոտ։ Այցելություն ժայռափոր Գեղարդավանք,  որը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային արժեքների ցանկում։ Կմասնակցենք հայկական ավանդական լավաշ թխելուն։ Այցելություն Գառնիի հեթանոսական տաճար։ Գառնու տաճարից կսկսենք արշավը և կքայլենք դեպի Քարերի Սիմֆոնիա, որը գտնվում է Ազատի կիրճում: Վերադարձ Երևան։

          (Ն,Ճ,-)

          Քայլք 2 ժ.

          Գիշերակաց: Երևան

          Խոր Վիրապ - Արենի - Նորավանք - Եղեգնաձոր

          Նախաճաշ հյուրանոցում։ Մեկնում դեպի Խոր Վիրապի վանք։ Վանական համալիրից բացվում է անկրկնելի տեսարան դեպի Արարատ լեռը։ Հաջորդ կանգառը կլինի «Թռչունների» քարանձավի մոտ, որտեղ վերջերս հայտնաբերել են աշխարհի հնագույն կոշիկն ու 6000 տարեկան գինեգործարանը: Կայցելենք նաև Նորավանք վանական համալիրը, որը հայ ճարտարապետության գլուխգործոցներից մեկն  է։ Ընթրիք և գիշերակաց Եղեգնաձորում:

          (Ն,-,Ը)

          Քայլք 2-3 ժ.

          Գիշերակաց: Եղեգնաձոր

          Եղեգնաձոր- Ցախաց Քար- Սմբատաբերդ - Եղեգնաձոր

          Հյուրանոցում նախաճաշելուց հետո կուղևորվենք դեպի Ցախաց Քար: Եկեղեցին կառուցվել է 10-րդ դարում։ Ցախաց քարը եղել է միջնադարյան ուսումնական հաստատություն, այնտեղ սովորել են նկարչություն։ Այցելությունից հետո կշարունակենք ճանապարհը դեպի Սմբատաբերդ: Այն ունի բարձր ու լայն (2-3 մ) բրգավոր պարիսպներ (շարված բազալտե սեպաձև խոշոր քարերով և կրաշաղախով), պաշտպանված է Արտաբունի և Եղեգիսի խոր ձորերով։ Վերադարձ Եղեգնաձոր: Ընթրիք և գիշերակաց Եղեգնաձորում:

          (Ն,-,Ը)

          Քայլք 4-5 ժ.

          Գիշերակաց: Եղեգնաձոր

          Եղեգնաձոր - Վարդենյաց լեռնանցք - Սևանավանք - Սևան

          Հյուրանոցում նախաճաշելուց հետո կուղևորվենք դեպի Սևան: Ճանապարհը անցնում է Վարդենյաց լեռնանցքով, որը հայտնի է իր հրաշագեղ բնությամբ և Օրբելանների քարավանատնով: Սևանում կայցելենք Սևանավանքը, որը գտնվում է Սևանի թերակղզում: Ընթրիք և գիշերակաց Սևանում:

          (Ն,-,Ը)

          Քայլք 1-2 ժ.

          Գիշերակաց: Սևան

          Ազատ օր Սևանի ափին

          Այսօր հնարավորություն ունեք ինքնուրույն բացահայտելու և վայելելու Սևանա լճի գեղեցկությունը: Սևանա լիճը իր մեծությամբ աշխարհում երկրորդ քաղցրահամ լիճն է նման բարձրության վրա: Այն գտնվում է ծովի մակարդակից մոտավոր 1900 մ բարձրության վրա:

          (Ն,-,-)

          Գիշերակաց: Սևան

          Սևան - Դիլիջան - Ջուխտակվանք - Մաթոսավանք - Ալավերդի

          Նախաճաշից հետո կուղևորվենք դեպի Դիլիջան: Դիլիջանը փոքրիկ կուրորտային քաղաք է 28.000 բնակչությամբ: Այն հայտնի է նաև  ‹‹հայկական Շվեյցարիա›› անվանմամբ: Քաղաքային շրջայցից հետո կուղևորվենք դեպի Ջուխտակվանք: Վիմագրական աղբյուրներում ավանդվում է Պետրոսի վանք, Գիշերավանք անվանումներով։ Կազմված է առանձին կանգնած զույգ եկեղեցիներից (այստեղից էլ «Ջուխտակ» անվանումը): Ապա կքայլենք դեպի Մաթոսավանք: Եկեղեցին կառուցվել Է 1205 թվականին կիսամշակ խոշոր քարերով։ Թաղակապ ծածկով փոքր շինություն Է, մուտքը` արևմտյան կողմից, ճակատակալ քարին փորագրված Է հիմնադրման արձանագրությունը։ Այցելությունից հետո կուղևորվենք Ալավերդի: Ընթրիք և գիշերակաց Ալավերդիում:

          (Ն,-, Ը)

          Քայլք 2-2.5 ժ.

          Գիշերակաց: Ալավերդի

          Ալավերդի - Հաղպատ - Սանահին - Ալավերդի

          Այսօր կայցելենք Հաղպատ և Սանահին վանական համալիրները, որոնք ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային Մշակութային Արժեքների Ցանկում։ Երկու վանքերն էլ հիմնադրել է հայոց թագավոր Աշոտ Գ ողորմածը 10-րդ դարում: Արշավը կսկսենք Սանահին վանական համալիրից և կքայլենք մինչև Հաղպատավանք: Ընթրիք և գիշերակաց Ալավերդիում:

          (Ն,-,Ը)

          Քայլք  2-3 ժ.

          Գիշերակաց: Ալավերդի

          Ալավերդի - Ամբերդ - Բյուրական - Տոնացույց ժողովրդական թատրոն - Երևան

          Հյուրանոցում նախաճաշելուց հետո կուղևորվենք դեպի Արագածոտնի մարզ: Այսօր ամբողջ օրվա ընթացքում մեր ուղեկիցը կլինի Հայաստանի ամենաբարձր լեռը՝ Արագածը (4090 մ): Նախ կքայլենք դեպի միջնադարյան բերդաքաղաք և ամրոց Ամբերդ։ Միջնադարյան Հայաստանի ամրոցաշինության սկզբունքային գծերն իրենց վառ արտահայտությունն են գտել այս ամրոցում։ Ապա կայցելենք Բյուրականում գտնվող Տոնացույց ազգային թատրոն, որտեղ երգերի և պարերի միջոցով  կծանոթանանք հայկական ազգային սովորույթներին և ծեսերին: Գիշերակացը Երևանում:

          (Ն,Ճ,-)

          Քայլք  2-3 ժ.

          Գիշերակաց: Երևան

          Էջմիածնի Մայր Տաճար - Հռիփսիմե - Զվարթնոց

          Հյուրանոցում նախաճաշելուց հետո կուղևորվենք դեպի  ‹‹ հայկական Վատիկան ›› :  Էջմիածնի Մայր Տաճարը  Հայ Առաքելական Եկեղեցու գլխավոր կրոնական շինությունն է:  Կտեսնենք նաև Սուրբ Գայանե և Սուրբ Հռիփսիմե եկեղեցիները։ Վերադարձի ճանապարհին կայցելենք Զվարթնոց տաճար։

          (Ն,Ճ,-)

          Գիշերակաց: Երևան

          Մեկնում

          Վաղ առավոտյան տեղափոխում օդանավակայան:

          ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է

          • Գիշերակացը
          • Տրանսպորտային ծառայություն
          • 2 անգամյա սնունդ
          • Փորձառու զբոսավարի ծառայություն
          • Մուտքավճարներ
          • 0,5 լ ջուր օրական յուր. օրական

          ԳԻՆԸ ՉԻ ՆԵՐԱՌՈՒՄ

          • Տեղափոխումը Հայաստան
          • Ալկոհոլային խմիչքները
          • Ապահովագրությունը

          ԿԱՐԵՎՈՐ Է

          ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ

          Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում

          ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ

          ՆՄԱՆԱՏԻՊ ՏՈՒՐԵՐ