Դիլիջանը հին հայկական քաղաքներից մեկն է, որը հարուստ է պատմական տեսարժան վայրերով: Դիլիջանը նաև հայտնի առողջարանային քաղաք է․ խիտ լեռնային անտառների շնորհիվ օդը բյուրեղյա մաքուր է այստեղ, ինչն էլ խթան է հանդիսանում զբոսաշրջության զարգացմանը։ Քաղաքը շրջապատող տարածքը ունի ազգային պարկի կարգավիճակ: Դիլիջանի տարիքի մասին են վկայում այստեղ հայտնաբերված հսկայական թվով պատմական վայրերը․քաղաքում և մերձակայքում տեղակայված են 32 ճարտարապետական հուշարձան: Քաղաքում հայտնաբերվել են մեծ թվով հնագիտական գտածոներ: Բնական պայմանները նմանեցնելով՝ քաղաքը երբեմն անվանում են «Հայկական Շվեյցարիա»:
Լավ զարգացած ճանապարհատրանսպորտային պայմանները հնարավորություն են տալիս հասնել Դիիջան անձնական մեքենայով կամ օգտվելով տարբեր տուրիստական ընկերությունների ծառայություններից, որոնք առաջարկում են կանոնավոր տուրեր դեպի Հայաստանի տարբեր տեսարժան վայրեր։ Դիիջանի աշխարհագրական դիրքի շնորհիվ ճանապարհը երկար չի թվա:
Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Դիիջան տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:
Քաղաքի անվան հետ կապված մի հետաքրքիր ժողովրդական ավանդազրույց կա հյուսված, ըստ որի մի օր հայր և որդի միասին քաղաք ուղևորվում: Նրանց ճանապարհը անցնում է խիտ լեռնային անտառով: Ճանապարհին տղան, ում անունը Դիլի էր, շեղվում է ճանապարհից և կորչում: Հայրը երկար փնտրտուքներից հետո ի վերջո մի բացատում գտնում է իր տղայի դին՝ հոշոտված գայլերի կողմից: Ցավով և վշտով լցված հայրը բացականչում է. «Դիլի ջա՛ն, Դիլի ջա՛ն»: Այդ ժամանակից ի վեր այս վայրը կոչվում է Դիլիջան:
Դիլիջանում գործում է հեղինակավոր միջազգային դպրոց: Որպես կրթական և տուրիստական կենտրոն, քաղաքը կապ է պահպանում եվրոպական մի շարք երկրների հետ (Լյուքսեմբուրգ, Իտալիա, Անգլիա և Ֆրանսիա): 2016 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն Դիլիջանն ընդգրկել է Ուսումնառու քաղաքների համաշխարհային ցանցում (GNLC)․
Կիրառական արվեստի հայտնի նմուշներից է Հաղարծնի տարածքում հայտնաբերված 1232 թ. պատրաստված պղնձե կաթսան, որը մետաղի գեղարվեստական մշակման եզակի օրինակ է և պահվում է Հայաստանի պատմության թանգարանում։ Այն ցուցադրվել է նաև Լոնդոնում։
ՄԱԹՈՍԱՎԱՆՔ
15 կմ
ՀԱՂԱՐԾԻՆ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ
20 կմ
ԳՈՇԱՎԱՆՔ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ
30 կմ