Սկիզբ | : | 26.10.24 08:00 |
Ավարտ | : | 26.10.24 20:00 |
Գինը՝ | 8.000AMD |
Այս տուրի շրջանակներում այցելելու ենք Սմբատաբերդ, որը Վայոց ձորի հին և խոշոր ամրոցներից է: Պահպանվել են պատմական տեղեկություններ 5-րդ դարում ամրոցի մոտ հայերի և պարսիկների միջև տեղի ունեցած արյունահեղ ճակատամարտի (Ավարայրի ճակատամարտ) մասին: Սյունյաց իշխաններ Վասակյանները հավանաբար Սմբատաբերդը դարձրել են իրենց ռազմական հենակետը։ Իսկ Օրբելյանների տիրապետության ժամանակ Սմբատաբերդը ավելի է ամրացվել։
Քայլարշավից հետո կայցելենք Զորաց եկեղեցի (Սուրբ Աստվածածին): Այն գտնվում է բլրի վրա և հիմնադրվել է Օրբելյանների օրոք: Շինությունն ունի յուրահատուկ ճարտարապետական կառուցվածք: Շնորհիվ նման կառուցվածքի զինվորները կարող էին ձին թամբած մոտենալ զոհասեղանին` կռվից առաջ օրհնություն ստանալու համար:
Հ.Գ. Խնդրում ենք հաշվի առնել, որ մեզ սպասվում է մոտ 6 կմ երկարությամբ, միջին բարդության քայլարշավ: Մասնակիցներին խորհուրդ է տրվում լինել քայլարշավային կոշիկներով, տաք հագուստով, կրել պաշտպանիչ գլխարկ, ունենալ մեկ օրվա համար անհրաժեշտ սնունդ և ջուր:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1․ գիդի ծառայություն
2․ տրանսպորտի ծառայություն
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ