Միացի՛ր մեզ և մասնակցի՛ր Տաթևն այլ կողմից բացահայտող մեր բացառիկ տուրին։
Մեր առաջին կանգառը կլինի Տաթևի վանքում: Միջնադարյան վանական համալիրը, որը գտնվում է Որոտան գետի աջ եզերքին, իր վեհաշուք և բարձրադիր տեսքով հիացնում է բոլոր այցելուներին։ Քայլարշավով կայցելենք Որոտանի չքնաղ կիրճում թաքնված 17-րդ դարում հիմնադրված
Տաթևի մեծ անապատ, որը գաղտնուղով կապված է եղել նաև Տաթևի վանական համալիրի հետ։ Ճանապարհը շարունակելով՝ կհասնենք
Սատանի կամուրջ: Բնության այս հրաշալիքը ձևավորվել է հազարամյակների ընթացքում ջրի և քամու անդադար ազդեցության հետևանքով: Տուրի ընթացքում կանգառ կունենանք նաև Սվարանցի դիտակետում:
Հ․Գ․ Քայլարշավի ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 5 կմ: Մասնակիցներին խորհուրդ է տրվում լինել
քայլարշավային կոշիկներով, հարմարավետ հագուստով, ունենալ արևապաշտպան գլխարկ և ակնոց։
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1․ գիդի ծառայություն
2․ տրանսպորտի ծառայություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ: