Սմբատաբերդը (Սմբատավան) գտնվում է Արտաբույնք գյուղից (նախկինում` Եղեգիս) դեպի հարավ-արևելք՝ լեռան գագաթին: Բերդը արևելյան, արևմտյան և հարավային կողմերից պաշտպանված է ձորի բնական քարափներով, որոնք կրկնակի ամրացված են արհեստական բարձր ու լայն, բրգավոր պարիսպներով։ Ամրոցը հասանելի է միայն հյուսիսային կողմից։ Երկու հատվածներում էլ կան զորանոցների, ջրավազանների ավերակներ: Ունեցել է երեք մուտք` հյուսիս-արևելքից, հյուսիս-արևմուտքից և հյուսիսից, որոնք շարված են բազալտի սրբատաշ քարերից: Ամրոցի ջուրը բերվել է Ցախաց Քարի մերձակայքից: Սմբատաբերդը հանդիսացել է Եղեգիս գյուղաքաղաքի և շրջակա բնակավայրերի կարևորագույն ռազմական հենակետը:
Լավ զարգացած ճանապարհատրանսպորտային պայմանները հնարավորություն են տալիս հասնել Սմբատաբերդ անձնական մեքենայով կամ օգտվելով տարբեր տուրիստական ընկերությունների ծառայություններից, որոնք առաջարկում են կանոնավոր տուրեր դեպի Հայաստանի տարբեր տեսարժան վայրեր։ Սմբատաբերդի աշխարհագրական դիրքի շնորհիվ ճանապարհը երկար չի թվա:
Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Սմբատաբերդ տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:
Սմբատաբերդը Վայոց ձորի և ընդհանրապես Սյունիքի հին և խոշոր ամրոցներից է. հավանական է, որ այն գոյություն է ունեցել անգամ 5-րդ դարից էլ շուտ։ Սյունյաց իշխաններ Վասակյանները, Եղեգիսը դարձնելով իրենց վարչաքաղաքական կենտրոնը, հավանաբար, Սմբատաբերդը դարձրել են իրենց ռազմական հենակետը։ Իսկ Օրբելյանների տիրապետության ժամանակ Սմբատաբերդը ավելի է ամրացվել։
Ստույգ հայտնի չէ այս ամրոցի իսկական անունը. ժողովուրդը ավանդաբար Սմբատաբերդ է կոչում, թերևս այն պատճառով, որ նրան մոտիկ Եղեգիս գյուղաքաղաքում թաղված է Օրբելյան թագակիր ասպետներց մեկը` Սմբատ թագավորը` ով, հնարավոր է, վերակառուցել է բերդը։ Առավել հավանական վարկածն այն է, որ ամրոցն իր անունը ստացել է 10-րդ դարում ապրած Սյունյաց Սմբատ իշխանի անունից։
ԶՈՐԱՑ ԵԿԵՂԵՑԻ
13 կմ
ԳԼԱՁՈՐԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆ
27 կմ
ԱՐԵՆԻ ԳԻՆՈՒ ԳՈՐԾԱՐԱՆ
34 կմ