Սկիզբ | : | 26.10.24 07:00 |
Ավարտ | : | 26.10.24 21:00 |
Գինը՝ | 8.000AMD |
Միացի՜ր մեզ և դարձիր յուրօրինակ արահետով քայլող բացառիկ քայլարշավորդներից մեկը:
«Երեք բազեների արահետը» Տավուշի մարզի ամենահին երթուղիներից է, որն անցնում է Դիլիջան ազգային պարկի
տարածքով: Մեր արկածային քայլարշավը կսկսենք Հովք գյուղից: Կքայլենք ամենագեղեցիկ արահետներով:
Արշավի ողջ ընթացքում կվայելենք տավուշյան լեռների և սաղարթախիտ անտառների չնաշխարհիկ տեսարանները:
Զով ու մաքուր լեռնային օդը, հոգեթով բնությունը անմիջապես մոռացնել կտան քաղաքային եռուզեռը:
Յուրօրինակ կածաններով մեր քայլարշավը կավարտենք Հաղարծին գյուղում:
Հ.Գ. Տուրի ընթացքում հաղթահարելու ենք մոտավորապես 14 կմ երկարությամբ քայլարշավ: Մասնակիցներին խորհուրդ է տրվում լինել քայլարշավային կոշիկներով, հարմարավետ հագուստով, կրել պաշտպանիչ գլխարկ, ակնոց, ունենալ 1 օրվա համար անհրաժեշտ սնունդ և ջուր, տաք վերնահագուստ:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1. գիդի ծառայություն
2. տրանսպորտի ծառայություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ