Այս անգամ ուղևորվում ենք Տավուշի քիչ բացահայտված դրախտավայր Դիմաց լեռ: Քայլարշավը կսկսենք Հաղարծին գյուղից, ճանապարհը կանցնենք զմրուխտյա կանաչ անտառներով և ականատես կլինենք լեռների ժայռեղեն բարձունքների անհուն գեղեցկությանը: Քայլարշավի ընդհանուր երկարությունը 12 կմ է, որը հաղթահարելուց հետո կհասնենք Դիմաց լեռնագագաթ և կունենանք ազատ ժամանակ լեռնային թարմ օդը վայելելու համար:
Հ.Գ. Մասնակիցներին խորհուրդ է տրվում լինել հարմար հագուստով, ունենալ արևապաշտպան գլխարկ, ակնոց, քսուք, անձրևաթիկնոց, 1 օրվա համար անհրաժեշտ սնունդ և ջուր:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1․ տրանսպորտի ծառայություն
2․ գիդի ծառայություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում