Սկիզբ | : | 03.06.23 08:30 |
Ավարտ | : | 03.06.23 20:00 |
Գինը՝ | 7.500AMD |
Այս տուրի ընթացքում կբացահայտենք Վայոց ձորի գողտրիկ անկյունները:
Տուրի շրջանակներում կայցելենք Թանահատի վանք, որը հիմնադրվել է 13-րդ դարում: Այն կառուցվել է հեթանոսական մեհյանի տեղում, որը նվիրված է եղել հայոց աստվածուհի Անահիտին։
Այնուհետև կունենանք քայլարշավ դեպի Արտավանի լիճ: Լիճը գտնվում է ծովի մակարդակից 2240 մ բարձրության վրա: Մակերեսը` 6 հա է: Արտաքին տեսքը յուրահատուկ է, նման է աշխարհի քարտեզին:
Հաջորդ կանգառը կլինի Արենի գինու գործարանում, որտեղ կհամտեսենք տարատեսակ գինիներ։
Հ.Գ. Տուրի ընթացքում հաղթահարելու ենք մոտավորապես 8 կմ երկարությամբ քայլարշավ: Մասնակիցներին խորհուրդ է տրվում լինել սպորտային կոշիկներով, հարմարավետ հագուստով, կրել պաշտպանիչ գլխարկ, ակնոց, ունենալ 1 օրվա համար անհրաժեշտ սնունդ և ջուր (2-3լ), տաք հագուստ, փոխնորդ կոշիկներ, ձեռնափայտեր, դեղատուփ, անձրևապաշտպան թիկնոց և լապտեր:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1. գիդի ծառայություն
2. տրանսպորտի ծառայություն
3. գինու հյուրասիրություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ