Սկիզբ | : | 20.10.24 08:00 |
Ավարտ | : | 20.10.24 21:00 |
Գինը՝ | 8.000AMD |
Այս անգամ մենք հնարավորություն կունենանք բացահայտելու Հայաստանի ամենագեղեցիկ վայրերից մեկը՝ Վայոց ձորի մարզի Հերհեր գյուղը։
Մեր քայլարշավը կսկսենք գյուղի տարածքից։ Շրջայցի ընթացքում կայցելենք միջնադարյան հայտնի անապատներից մեկը՝ Սուրբ Սիոնի վանք, որը գտնվում է երկու ձորերով շրջապատված փոքրիկ ժայռի գագաթին: Ժամանակի նշանավոր վանական համալիրը բաղկացած է երկու եկեղեցուց և մատուռից։ Իր կիսաշրջանաձեւ խորաններով այն եզակի է հայկական ճարտարապետության մեջ։
Այնուհետև կտեսնենք Հերհերի ջրվեժի բնական հրաշքը։ Ցանկության դեպքում կբարձրանանք նաև Քարավազի ջրվեժը, որը սկիզբ է առնում Քարավազ գետի վրա, որից հետո Քարավազը միանում է Հերհեր գետին, իսկ ավելի ներքև հայտնվում է Հերհերի ջրվեժը։
Հ.Գ. Միջին դժվարության քայլարշավի ընդհանուր երկարությունը մոտ 12 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 300 մ։ Մասնակիցներին խորհուրդ է տրվում կրել արշավային կոշիկներ, համապատասխան հագուստ, պաշտպանիչ գլխարկ, ակնոցներ, ունենալ բավարար քանակությամբ սնունդ և ջուր մեկ օրվա համար։
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1․ գիդի ծառայություն
2․ տրանսպորտի ծառայություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ