Արագած լեռը ժամանակակից Հայաստանի տարածքում ամենաբարձր կետն է (հյուսիսային գագաթ 4090 մ): Լեռն ունի ունի չորս գագաթ և վաղ անցյալում եղել է աշխարհի խոշոր հրաբուխներից մեկը։ Արագածը հայտնի է իր սառնորակ աղբյուրներով, որոնք ձնհալի ջրերի ու սառցադաշտերի հետ սկիզբ են տալիս մի շարք գետերի ու գետակների։ Այստեղ կան նաև հին սրբավայրերի և լքված հնագույն բնակավայրերի մնացորդները: Արագածը սիրված վայր է ինչպես զբոսաշրջիկների, այնպես էլ տեղացի սպորտի և լեռնագնացության սիրահարների համար:
Լավ զարգացած ճանապարհատրանսպորտային պայմանները հնարավորություն են տալիս հասնել Արագած անձնական մեքենայով կամ օգտվելով տարբեր տուրիստական ընկերությունների ծառայություններից, որոնք առաջարկում են կանոնավոր տուրեր դեպի Հայաստանի տարբեր տեսարժան վայրեր։ Արագածի աշխարհագրական դիրքի շնորհիվ ճանապարհը երկար չի թվա:
Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Արագած տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:
Արագածն ունի 400 մ խորությամբ և 3 կմ տրամագծով հսկա խառնարան, որի քայքայված պատերի մնացորդները կազմում են լեռան չորս կատարները։ Խառնարանը հարավարևելյան կողմից բաց է և կապվում է շրջապատին գետակների միջոցով։ Կատարները դասավորված են կիսաշրջանաձև։
ՔԱՐԻ ԼԻՃ
7 կմ
ԱՄԲԵՐԴ
35 կմ
ՍԱՂՄՈՍԱՎԱՆՔ
51 կմ