Ըստ ավանդազրույցի, երբ Արարատ լեռան և Արագած լեռան միջև վեճ ծագեց, թե ով է նրանցից ավելի գեղեցիկ և ավելի բարձր, Մարութա լեռը փորձեց հաշտեցնել նրանց, բայց ապարդյուն: Բարկանալով վերջինս անիծեց երկուսին ու ընդմիշտ բաժանեց միմյանցից: Հետագայում Արագածի լանջին լեռան արցունքներից գոյացավ Քարի լիճը: Բարձրությունը ծովի մակերևույթից 3200 մ է: Գրեթե տարվա բոլոր եղանակներին լճի շուրջը ձնածածկ է, իսկ լճի ջուրը բավականին սառն է: Բայց նույնիսկ սառը ջուրը չի կարող խանգարել լճում լողալ ցանկացողներին:
Լավ զարգացած ճանապարհատրանսպորտային պայմանները հնարավորություն են տալիս հասնել Քարի լիճ անձնական մեքենայով կամ օգտվելով տարբեր տուրիստական ընկերությունների ծառայություններից, որոնք առաջարկում են կանոնավոր տուրեր դեպի Հայաստանի տարբեր տեսարժան վայրեր։ Քարի լճի աշխարհագրական դիրքի շնորհիվ ճանապարհը երկար չի թվա:
Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Քարի լիճ տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:
Լճի հայելու մակերեսը՝ 0,12 կմ2, խորությունը՝ 9 մ։ Բյուրականից Քարի լիճ կա երթևեկելի ճանապարհ։
Լճի ափին է տեղակայված տիեզերական ճառագայթների գրանցման ու հետազոտման կայանը, որը կառուցել են Ալիխանյան եղբայրները (Արտեմ Ալիխանյան, Աբրահամ Ալիխանով) 1942թ.-ին:
ԱՐԱԳԱԾ ԼԵՌ
7 կմ
ԱՄԲԵՐԴ
18.8 կմ
ՀԱՅՈՑ ԱՅԲՈՒԲԵՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ (ՏԱՌԵՐԻ ՊՈՒՐԱԿ)
29.6 կմ