Էջմիածին (Մայր Տաճար, Սբ. Գայանե, Սբ. Հռիփսիմե), Զվարթնոց

Էջմիածին-Զվարթնոց

Անցկացրու անմոռանալի օր այցելելով Էջմիածին, Մայր Տաճար, Սբ. Գայանե, Սբ. Հռիփսիմե և Զվարթնոց

Կես օր Հայերեն, Անգլերեն, Ռուսերեն Տրանսֆեր Անվճար չեղարկում՝ մեկնումից առնվազն 24 ժամ առաջ։ 24 ժամից պակաս ժամանակ մնալու դեպքում վերադարձվում է գումարի 50%-ը։ Տուրի մեկնարկից հետո գումարը չի վերադարձվում։

Տուրի մասին

Տևողություն 4-5 ժամ։

Մշակութային այս տուրի շրջանակում մենք կայցելենք հայերի հոգեւոր կենտրոն եւ գլխավոր եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, սբ. Հռիփսիմե եւ սբ.Գայանե եկեղեցիներ եւ 7-րդ դարի տաճար Զվարթնոց։ Այս տուրը կհետաքրքրի միջնադարյան ճարտարապետությամբ, արվեստով, կրոնով եւ պատմությամբ հետաքրքրվող ամենահետաքրքրասեր զբոսաշրջիկին։ Տուրի ծրագրում ներառված բոլոր վայրերը գտնվում են ՅՈՒՆԵՍԿՈ-ի պաշտպանության տակ եւ համարվում են համաշխարհային ժառանգության մաս կազմող վայրեր։

Երթուղի

1 Կանգառ 1 Մայր Տաճար

"Ըստ ավանդության, գլխավոր եկեղեցին կառուցվել է այն տեղում, ուր իջավ միածինը, Էջմիածինը։ Գրիգորի տեսիլքում Քրիստոսը ոսկե մուրճով ցույց է տալիս գլխավոր տաճարի տեղը։
303 թվականին հիմնադրված այս եկեղեցուն վիճակված է դառնալ հայ ժողովրդի պատմության կարեւոր վկան, մասնակիցը։ Լինելով ամենակարեւոր կենտրոնը հայ եկեղեցու համաշխարհային ցանցի՝ Էջմիածնի Մայր տաճարն այժմ ներկայանում է մեծ տարածքով՝ ներառելով բազմաթիվ հին ու նոր եկեղեցիներ, աշխարհիկ կառույցներ, գրադարաններ, ճեմարան եւ այլն։"

Մայր Տաճար Մայր Տաճար Մայր Տաճար
2 Կանգառ 2 Սբ. Գայանե Եկեղեցի

Յոթերորդ դարի փառահեղ եկեղեցիների շարքը շարունակում է սբ. Գայանեն՝ ընդամենը 12 տարով լինելով երիտասարդ սբ. Հռիփսիմեից։ 630 թվականին կառուցված այս եկեղեցին, կառուցվել է 3-րդ դարի վերջին եւ 4-րդի սկզբին Հայաստանում հանգրվանած քրիստոնյա կույսի գերեզմանի վրա, իր մահից շուրջ 3 դար անց։ Եկեղեցին վերականգնվել է 1652 թվականին։ Բակում կան բազմաթիվ տապաններ, որոնց թվում հայ ժողովրդի ռազմական, մշակության հայտնի գործիչներ։

Սբ. Գայանե Եկեղեցի Սբ. Գայանե Եկեղեցի Սբ. Գայանե Եկեղեցի
3 Կանգառ 3 Սբ. Հռիփսիմե Եկեղեցի

Ըստ մասնագետների գնահատականի սուրբ Հռիփսիմեի ճարտարապետությունը համարվում է հայկական լավագույն նմուշներից մեկը։ Այստեղ առաջին անգամ օգտագործվել են սեյսմակայանություն ապահովող հայկական խորշերը։ Հսկայական չափերի եկեղեցու կառուցումն ավարտվել է 618 թվականին, իր ետեւից թողնելով մեծ ճարտարապետական ժառանգություն, որի դետալներն առ այսօր կիրառվում են։

Սբ. Հռիփսիմե Եկեղեցի Սբ. Հռիփսիմե Եկեղեցի Սբ. Հռիփսիմե Եկեղեցի
4 Կանգառ 4 Զվարթնոցի տաճար

Ավերված լինելով հանդերձ՝ Զվարթնոցը շարունակում է մնալ բացառիկ, իր հոգեւոր, մշակութային եւ ճարտարապետական նշանակությամբ։ Հրեշտակների անունով կոչված այս հսկայական եկեղեցին կառուցվել է 9 տարի, եւ օծվել է 652 թվականին։ Մինչեւ 46-49 մետր բարձրությամբ հրաշալի տաճարը ավերվել է, հավանաբար, երկրաշարժի արդյունքում, ինչից հետո Հայաստանում այլեւս չեն կառուցվել նման եկեղեցիներ։ Զվարթնոցի իրական տեսքը երկար ժամանակ անհայտ է եղել, մինչեւ ճարտարապետ Թ. Թորամանյանը առաջարկեց եկեղեցու իրական նախնական ձեւը, ինչը հետագայում ապացուցվեց այլ պատմական փաստերով։

Զվարթնոցի տաճար Զվարթնոցի տաճար Զվարթնոցի տաճար

Ի՞նչ է ներառված

  • Տրանսպորտ

Տրանսֆեր & Կարևոր տեղեկություն

Հանդիպման վայր: 1a Sayat-Nova Ave, Yerevan 0001, Հայաստան · Ցույց տալ քարտեզի վրա
Չեղարկման պայմաններ: Անվճար չեղարկում՝ մեկնումից առնվազն 24 ժամ առաջ։ 24 ժամից պակաս ժամանակ մնալու դեպքում վերադարձվում է գումարի 50%-ը։ Տուրի մեկնարկից հետո գումարը չի վերադարձվում։

Հաճախ տրվող հարցեր

Այս տուրը որքան ժամանակ է տևում?

Տուրը տևում է մոտ 4-5 ժամ, այսինքն՝ կես օր։ Գիշերակաց նախատեսված չէ։

Տուրը ամեն օր կա՞, թե պետք է առանձին օր պայմանավորվել?

Այս տուրը մասնավոր է և իրականացվում է ըստ պահանջի՝ անհատական ամսաթվով։ Ամսաթիվը պետք է համաձայնեցնել օպերատորի հետ։

Մեկնարկի ժամը ո՞րն է։ Առավոտյա՞ն է, թե՞ ավելի ուշ։

Մեկնարկի հստակ ժամը նշված չէ։ Խնդրում ենք ճշտել օպերատորի հետ ամրագրման պահին։

Այս երթուղով ո՞ր վայրերն ենք տեսնելու։

Ծրագրում ներառված են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, Սուրբ Գայանե եկեղեցին, Սուրբ Հռիփսիմե եկեղեցին և Զվարթնոցի տաճարի ավերակները։ Այս բոլոր վայրերը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության պահպանության ներքո են։

Կայցելե՞նք հենց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։

Այո, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը երթուղու առաջին կանգառն է։ Այն տուրի գլխավոր մշակութային և հոգևոր կետերից մեկն է։

Սուրբ Գայանե և Սուրբ Հռիփսիմե եկեղեցիներն էլ ծրագրո՞ւմ են։

Այո, երկու եկեղեցիներն էլ ներառված են այս տուրի ծրագրում։ Դրանք Էջմիածնի կարևոր միջնադարյան սրբավայրերից են։

Զվարթնոց էլ գնալու՞ ենք, թե միայն Էջմիածնի եկեղեցիներն են։

Այո, տուրի վերջին կանգառը Զվարթնոցի տաճարի ավերակներն են։ Այն 7-րդ դարի հուշարձան է։

Տրանսպորտը ինչպիսի՞ն է լինելու այս տուրի ժամանակ։

Տուրն անցկացվում է հարմարավետ միկրոավտոբուսով կամ ավտոբուսով՝ կախված խմբի քանակից։ Տրանսպորտի տեսակը որոշվում է մասնակցների թվից։

Ձմռանը մեքենան տաքացվա՞ծ է լինում։

Այո, ձմռանը տրանսպորտը լիովին ջեռուցվում է։ Կարող եք հանգիստ պլանավորել այցը նաև ցուրտ եղանակին։

Տրանսպորտում Wi‑Fi կա՞։

Տրանսպորտում սովորաբար Wi‑Fi չկա, սակայն երթուղու մեծ մասում բջջային ինտերնետը հասանելի է։ Եթե կապը կարևոր է, ավելի լավ է ապավինել ձեր բջջային ինտերնետին։

Գիդը ի՞նչ լեզուներով է խոսում։

Տուրերն անցկացվում են հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով։ Եթե խմբում օտարախոս մասնակիցներ կան, գիդը կարող է խոսել երկու լեզվով։

Գիդը տեղացի՞ է, թե պարզապես ուղեկցող։

Մեր զբոսավարները տեղացի մասնագետներ են, լավ ծանոթ են Հայաստանի պատմությանը, մշակույթին և այցելվող վայրերին։ Այս տուրի թեմային համապատասխան նրանք կպատմեն նաև միջնադարյան ճարտարապետության և կրոնական պատմության մասին։

Կարծիքներ

Գրել կարծիք

Տուրի գլխավոր տեսարժան վայրերը

1Մայր Տաճար 2Սբ. Գայանե Եկեղեցի 3Սբ. Հռիփսիմե Եկեղեցի 4Զվարթնոցի տաճար

Հանրաճանաչ ուղղություններ