Խոր Վիրապ, Նորավանք, Ջերմուկ, Արենի

Խոր Վիրապ, Նորավանք, Արենի

Մեկօրյա ուղևորություն դեպի Խոր Վիրապ, Նորավանք, Ջերմուկ և Արենի՝ վանքերով, լեռնային տեսարաններով, հանքային ջրերով, ճոպանուղով զբոսանքով և գինեգործական ժառանգությամբ։

08:00 – 20:00 · Ամբողջ օր Հայերեն, Անգլերեն, Ռուսերեն Տրանսֆեր Անվճար չեղարկում՝ մեկնումից առնվազն 24 ժամ առաջ։ 24 ժամից պակաս ժամանակ մնալու դեպքում վերադարձվում է գումարի 50%-ը։ Տուրի մեկնարկից հետո գումարը չի վերադարձվում։

Տուրի մասին

Բացահայտեք Հայաստանի պատմությունն ու բնությունը մեկ օրում․ Արարատի լավագույն տեսարանը Խոր Վիրապից, Նորավանքի կարմիր ժայռերը, Ջերմուկի ջրվեժն ու ճոպանուղին, և օրվա ջերմ ավարտը Արենիում՝ տեղական գինու համտեսով։

Խնդրում ենք նկատի ունենալ․ Ջերմուկի ճոպանուղին չի գործում երեքշաբթի օրերին։ Ձմռանը Ջերմուկի ջրվեժ մուտքը կարող է սահմանափակվել անվտանգության նկատառումներով՝ սառույցի կամ սայթաքուն պայմանների պատճառով։

Երթուղի

1 08:45 Խոր Վիրապ վանք

Հայաստանի ամենանշանավոր ուխտավայրերից մեկը, որտեղից բացվում է Արարատ լեռան լավագույն տեսարանը։ Այստեղ է 13 տարի բանտարկված եղել Սուրբ Գրիգոր Լուսավորիչը՝ նախքան 301 թ․ Հայաստանում քրիստոնեության ընդունումը։ Այցելուները կարող են շրջել համալիրում և իջնել պատմական ստորգետնյա խուցը։

Խոր Վիրապ վանք Խոր Վիրապ վանք Խոր Վիրապ վանք Խոր Վիրապ վանք
2 10:50 Նորավանք վանք

Միջնադարյան հայկական ճարտարապետության գլուխգործոց՝ տեղակայված տպավորիչ կարմիր կիրճում։ Վանքն աչքի է ընկնում նուրբ քարե քանդակներով և իր առանձնահատուկ երկհարկանի Սուրբ Աստվածածին եկեղեցիով, որի երկրորդ հարկ բարձրանում են արտաքին նեղ աստիճաններով։

Նորավանք վանք Նորավանք վանք Նորավանք վանք
3 12:56 Սննդային կանգառ

Տուրի ընթացքում նախատեսված է դադար՝ ճաշելու և հանգստանալու համար։

Նշում․ Ճաշի արժեքը ներառված չէ տուրի գնի մեջ (իրականացվում է սեփական միջոցներով)։

4 14:31 Ջերմուկի ճոպանուղի

Մոտ 1 կմ երկարությամբ ճոպանուղին բարձրանում է մինչև 2000 մետր՝ բացելով անտառների և լեռնային բնապատկերների համայնապատկեր։ Հիանալի վայր է ինչպես ամռանը՝ լեռնային թարմ օդն ու տեսարանները վայելելու, այնպես էլ ձմռանը՝ դահուկասահքի համար։

Ջերմուկի ճոպանուղի Ջերմուկի ճոպանուղի Ջերմուկի ճոպանուղի
  • Ջերմուկի ճոպանուղու վճար (1,500 AMD)
5 15:21 Ջերմուկի ջրվեժ և Երազանքների կամար

Այցելեք Հայաստանի ամենագեղեցիկ բնական վայրերից մեկը․ «Ջրահարսի վարսեր» անվանումով հայտնի ջրվեժը, որի ջրերը նուրբ շիթերով հոսում են ժայռերով վար, և հարևանությամբ գտնվող Երազանքների կամարը՝ երազանք պահելու և գեղեցիկ լուսանկարներ անելու լավագույն կանգառը։

Խնդրում ենք նկատի ունենալ․
Ձմռան ընթացքում Ջերմուկի ջրվեժ մուտքը կարող է սահմանափակվել անվտանգության նկատառումներից ելնելով՝ մերկասառույց կամ սայթաքուն պայմանների պատճառով։

Ջերմուկի ջրվեժ և Երազանքների կամար Ջերմուկի ջրվեժ և Երազանքների կամար Ջերմուկի ջրվեժ և Երազանքների կամար
6 16:11 Ջերմուկ քաղաք

Հայաստանի հայտնի լեռնային առողջարանը, որտեղ կարող եք վայելել խաղաղ մթնոլորտը, մաքուր լեռնային օդը և այցելել Հանքային ջրերի ըմպելասրահ (պատկերասրահ)՝ համտեսելու տարբեր ջերմաստիճանի բուժիչ հանքային ջրերը։

Ջերմուկ քաղաք Ջերմուկ քաղաք Ջերմուկ քաղաք
7 19:01 Արենի Գինու Գործարան

Այցելեք Հայաստանի գինեգործական կենտրոն, ծանոթացեք տեղական բնիկ «Արենի» խաղողատեսակին և գինեգործության հարուստ ավանդույթներին։ Տուրն ավարտվում է գինու համտեսով, որտեղ կզգաք տարածաշրջանի հողին ու կլիմայով պայմանավորված յուրահատուկ համերն ու բույրերը։

Արենի Գինու Գործարան Արենի Գինու Գործարան

Ի՞նչ է ներառված

  • Զբոսավարի ծառայություն (օտարախոս մասնակիցների առկայության պարագայում տուրը կանցկացվի երկու լեզվով)
  • Տրանսպորտ
  • Գինու Համտես
  • Շշալցված ջուր
  • Սնունդ
  • Ջերմուկի ճոպանուղի - 2000 AMD

Տրանսֆեր & Կարևոր տեղեկություն

Հանդիպման վայր: 1 Sayat-Nova Ave, Yerevan 0010, Հայաստան · Ցույց տալ քարտեզի վրա
Մեկնման ժամ: 08:00
Չեղարկման պայմաններ: Անվճար չեղարկում՝ մեկնումից առնվազն 24 ժամ առաջ։ 24 ժամից պակաս ժամանակ մնալու դեպքում վերադարձվում է գումարի 50%-ը։ Տուրի մեկնարկից հետո գումարը չի վերադարձվում։

Հաճախ տրվող հարցեր

Այս տուրը ո՞ր օրերին է անցկացվում։

Այս տուրն անցկացվում է ամեն օր։ Սա մեկօրյա խմբային տուր է։

Տուրը ժամը քանիսի՞ն է սկսվում և ավարտվում։

Մեկնարկը՝ 08:00, ավարտը՝ 20:00։ Տևողությունը մեկ օր է, առանց գիշերակացի։

Քանի՞ րոպե շուտ պետք է ներկայանամ։

Խնդրում ենք ներկայանալ մեկնարկից 15 րոպե առաջ։ Քանի որ տեղերը նախապես չեն ամրագրվում, ավելի շուտ գալը հարմար կլինի։

Եթե ուշանամ, կսպասե՞ք ինձ։

Ուշանալու դեպքում ընկերությունը չի պարտավորվում սպասել։ Հնարավորության դեպքում կարող եք միանալ տուրին սեփական միջոցներով։

Ինչպիսի՞ տրանսպորտով է իրականացվում տուրը։

Տուրն անցկացվում է հարմարավետ միկրոավտոբուսով կամ ավտոբուսով՝ կախված խմբի քանակից։

Ձմռանը մեքենան ջեռուցվո՞ւմ է։

Այո, ձմռանը տրանսպորտը լիովին ջեռուցվում է։

Տրանսպորտում Wi‑Fi կա՞։

Տրանսպորտում սովորաբար Wi‑Fi չկա, սակայն երթուղու մեծ մասում բջջային ինտերնետը հասանելի է։

Նախապես տեղս կարո՞ղ եմ ընտրել կամ ամրագրել։

Տրանսպորտում նախապես տեղեր չեն ամրագրվում։ Խորհուրդ ենք տալիս մոտենալ տուրի մեկնարկից շուտ, որպեսզի ընտրեք հարմար տեղ։

Գիդը ո՞ր լեզուներով է խոսում։

Տուրերն անցկացվում են հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով։ Եթե խմբում օտարախոս մասնակիցներ կան, գիդը կարող է խոսել երկու լեզվով։

Գիդերը տեղացի՞ են, պատմությունը կներկայացնե՞ն։

Այո, մեր զբոսավարները տեղացի մասնագետներ են։ Նրանք լավ ծանոթ են Հայաստանի պատմությանը, մշակույթին և այցելվող վայրերին։

Այս տուրի արժեքը որքան է տեղացիների և օտարերկրացիների համար։

Մեկ մեծահասակ տեղացու համար արժեքը 7000 AMD (հայկական դրամ) է, իսկ օտարերկրացու համար՝ 11000 AMD (հայկական դրամ)։

Երեխայի հետ գալու դեպքում զեղչ կա՞։

Մեկօրյա տուրերի համար 0-3 տարեկան երեխաները անվճար են, 3-6 տարեկանների համար գործում է 50% զեղչ, իսկ 7+ տարեկանների համար գործում է լրիվ արժեքը։

Կարծիքներ

Գրել կարծիք

Տուրի գլխավոր տեսարժան վայրերը

Հանրաճանաչ ուղղություններ