Ջերմուկի Ջրվեժ

  • 668bcccc94b90_Ջերմուկ ջրվեժ.png
  • 66f9322d0e6ea-jermm.png
  • 66f932198f217-jermoo.png
location

Մարզ

Վայոց ձոր

location

Հեռավորությունը Երևանից

173.4 Կմ

location

Տեսակ

Ջրվեժ

"Հայաստանի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկը՝ Ջերմուկի կամ «Ջրահարսի վարսեր» ջրվեժը, գտնվում է Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում։ Այս ջրվեժի անվան հետ կապված կա մի հետաքրքիր լեգենդ, ըստ որի՝ ժամանակին այդ ժայռերի վրա ապրում էր հայ ազնվական, ով ուներ մի գեղեցիկ դուստր: Գեղեցկուհու ձեռքը խնդրելու էին գալիս աշխարհի չորս կողմերից, սակայն նրա սիրտը պատկանում էր մի հովվի որդու: Ամեն օր նա երկար պարան էր նետում կիրճը, երբ նրանք հանդիպում էին ուշ գիշերով, որպեսզի տղան կարողանա իր մոտ բարձրանալ: Մի օր աղջկա հայրն իմանում է այդ մասին եւ անիծում դստերը՝ ասելով. «Եթե մեկ անգամ էլ հանդիպես այդ տղային, ապա դու կդառնաս ջրահարս եւ երբեք չես կարողանա դուրս գալ ջրից»: Նրանց հաջորդ հանդիպման օրը հոր անեղծքը կատարվում է՝ նա ջրահարս է դառնում, իսկ մազերը վերածվում են ջրվեժի: Այդ պատճառով Ջերմուկի ջրվեժը երբեմն կոչում են նաեւ «Ջրահարսի վարսեր»:"

Հետաքրքիր

Փաստեր՝ Ջերմուկի Ջրվեժ

Vanik
fact

Փաստեր

fun-fact 1
Ջերմուկի ջրվեժը գրանցված է Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։
fun-fact 2
«Ջրահարսի վարսեր» ջրվեժը զուտ աշխարհագրորեն ջրի ոչ կտրուկ հոսքի պատճառով չի համարվում ջրվեժ, հակառակ դեպքում կհամարվեր Հայաստանի ամենաբարձր ջրվեժը՝ շուրջ 70 մ բարձրությամբ։"
location

Եղանակ - Վայոց ձոր

Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Ջերմուկի ջրվեժ տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:

Տեսարժան վայրեր

մոտ Ջերմուկի Ջրվեժ

6687d27d54175_ջերմ3.png

Քաղաք Ջերմուկ

2 Կմ

66d1a5aa6b9b6_ջպ.png

Ջերմուկի Ճոպանուղի

2 Կմ

684a6faadc933-herher2.webp

Հերհեր Վանք

40 Կմ

67162428831f1-itt.png

Արկազի Վանք

50 Կմ

one-ik

Կապ

Կապ