1 օր Վրաստանում (Թբիլիսի)

Վրաստան

Մեկօրյա խմբային ուղևորություն Երևանից Թբիլիսի՝ ոտքով շրջայց Վրաստանի մայրաքաղաքի գլխավոր տեսարժան վայրերով, վերադարձ Երևան նույն գիշեր։

06:30 – 23:30 · Ամբողջ օր Ռուսերեն, Անգլերեն, Հայերեն Անվճար չեղարկում՝ մեկնումից առնվազն 24 ժամ առաջ։ Ավելի ուշ չեղարկելու դեպքում գումարը չի վերադարձվում։

Տուրի մասին

Ընդամենը մեկ օրում Դուք կարող եք ծանոթանալ մեր հարևան երկրի մայրաքաղաքի յուրօրինակ տեսարժան վայրերին և Ձեր այցելած երկրների թվին ավելացնել ևս մեկը:

❗Խնդրում ենք հաշվի առնել, որ սա քաղաքային տուր է, և երթուղու հիմնական մասը իրականացվում է ոտքով։

Երթուղի

1 Կանգառ 1 Թբիլիսի, քաղաքային տուր

- Ռուսթավելիի պողոտա*
- Ազատության հրապարակ
- Քաղաքի ուշ միջնադարյան պարիսպի ավերակներ
- Ժամանակակից արձանների պուրակ
- Տիկնիկային թատրոնի շենք
- Վրաց պատրիարքի առաջնորդարան
- Անչիսխաթի եկեղեցի (ամենահինը Թբիլիսիում)
- Հերակլ 2-րդի փողոց
- Սիոնի եկեղեցի
- Թբիլիսիի հոգևոր սեմինարիայի շենք
- Նորաշենի հայկական եկեղեցի
- Դիզայներների փողոց
- Շարդեն փողոց
- Մեյդանի հրապարակ
- Սբ. Գևորգ հայկական եկեղեցի
- Եվրոպայի հրապարակ
- Մետեխի
- Նարիկալա ամրոց ճոպանուղիով
- Խաղաղության կամուրջ
Տուրի ավարտին կունենանք նավարկություն Քուր գետի վրայով:

Թբիլիսի, քաղաքային տուր Թբիլիսի, քաղաքային տուր՝ լուսանկար 2 Թբիլիսի, քաղաքային տուր՝ լուսանկար 3
  • ճոպանուղու մուտքավճարը (800 AMD)
  • նավարկություն Քուռ գետում (4,500 AMD)

Ի՞նչ է ներառված

Ներառված է

  • Զբոսավարի ծառայություն (օտարախոս մասնակիցների առկայության պարագայում տուրը կանցկացվի երկու լեզվով)
  • Տրանսպորտ
  • Շշալցված ջուր

Ներառված չէ

  • ճոպանուղու մուտքավճար - 5 GEL
  • Նավարկություն Քուռ գետում - 30 GEL
  • Ճանապարհորդական ապահովագրություն

Տրանսֆեր & Կարևոր տեղեկություն

Հանդիպման վայր: Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (Սայաթ-Նովա 1ա) · Ցույց տալ քարտեզի վրա
Ուղղություններ: Վրաստան
Մեկնման ժամ: 06:30
Չեղարկման պայմաններ: Անվճար չեղարկում՝ մեկնումից առնվազն 24 ժամ առաջ։ Ավելի ուշ չեղարկելու դեպքում գումարը չի վերադարձվում։

Հաճախ տրվող հարցեր

Ինչպիսի՞ տուր է սա։

Սա մեկօրյա ուղևորություն է Երևանից Թբիլիսի՝ հարևան Վրաստանի մայրաքաղաք, որի ընթացքում կծանոթանաք քաղաքի յուրահատուկ տեսարժան վայրերին։

Շա՞տ պետք է քայլել այս տուրի ընթացքում։

Սա քաղաքային տուր է, և երթուղու մեծ մասն անցնում է ոտքով։

Որքա՞ն արժե տուրը մեկ մեծահասակի համար։

Մեկ մեծահասակի համար արժեքը 9 900 AMD է հայախոս գիդով և 13 900 AMD՝ ռուսախոս կամ անգլիախոս գիդով։

Ե՞րբ է անցկացվում տուրը։

Տուրն անցկացվում է ամեն շաբաթ օր՝ մինչև 2026-11-30։

Որտե՞ղ և ժամը քանիսի՞ն է սկսվում ու ավարտվում տուրը։

Տուրը սկսվում է ժամը 06:30-ին և ավարտվում ժամը 23:30-ին Երևանում՝ Սայաթ-Նովայի պողոտա 1ա հասցեում։ Խնդրում ենք ժամանել մեկնումից 15 րոպե առաջ։

Ի՞նչ է ներառված արժեքի մեջ։

Արժեքի մեջ ներառված են գիդի ծառայությունը, տրանսպորտը և շշալցված ջուրը։

Ի՞նչ ներառված չէ արժեքի մեջ։

Արժեքի մեջ ներառված չեն ճոպանուղու վճարը՝ 5 GEL, Կուր գետով նավակով զբոսանքը՝ 30 GEL, և ճանապարհորդական ապահովագրությունը։

Ի՞նչ լեզուներով է անցկացվում տուրը։

Տուրն անցկացվում է ռուսերեն, անգլերեն և հայերեն։ Եթե խմբում կան օտարերկրացի մասնակիցներ, տուրը կարող է անցկացվել երկու լեզվով։

Կարո՞ղ են երեխաները մասնակցել տուրին։

Տարիքային սահմանափակումներ չկան։ 0-3 տարեկան երեխաները մասնակցում են անվճար, 3-6 տարեկանների համար գործում է 50% զեղչ, իսկ 7 տարեկանից վճարվում է լրիվ արժեքը։

Խմբերի համար զեղչ կա՞։

Այո, 5 և ավելի հոգանոց խմբերը ստանում են 500 AMD զեղչ յուրաքանչյուր մասնակցի համար։

Ինչպիսի՞ն են չեղարկման պայմանները։

Անվճար չեղարկում՝ մեկնումից առնվազն 24 ժամ առաջ։ Ավելի ուշ չեղարկելու դեպքում գումարը չի վերադարձվում։

Ի՞նչ է լինում վատ եղանակի դեպքում։

Խիստ անբարենպաստ եղանակի դեպքում տուրը կարող է հետաձգվել, կամ վճարված գումարը կարող է վերադարձվել։

Կարծիքներ

Е
Екатерина Мефед
★★★★★ 02 հկտ 2026

Очень интересный тур!Советую ,прекрасный гид,комфортабельный автобус .За 1 день посмотреть Грузию конечно нереально,но нам это удалось!Спасибо за красивый отдых и хорошее настроение!❤️

Գրել կարծիք

Պարտադիր դաշտեր

Տուրի գլխավոր տեսարժան վայրերը

1Թբիլիսի, քաղաքային տուր

Հանրաճանաչ ուղղություններ