Երեկոյան այց Գառնի, Գեղարդ

Չարենցի կամար, Քարերի սիմֆոնիա և Ազատի կիրճ, Գառնի-Գեղարդ

Երեկոյան զովին՝ խմբային տուր Երևանից դեպի Չարենցի կամար, Գառնու հեթանոսական տաճար, Գեղարդի վանք և Քարերի սիմֆոնիա։

16:00 – 22:00 · Կես օր Հայերեն, Անգլերեն, Ռուսերեն Անվճար չեղարկում՝ մեկնումից առնվազն 24 ժամ առաջ։ Ավելի ուշ չեղարկելու դեպքում գումարը չի վերադարձվում։

Տուրի մասին

Երեկոյան հով ու զով եղանակին արի՛ գնանք բացահայտելու Գեղարդավանքն ու գույնզգույն Գառնու տաճարը։

Երթուղի

1 Կանգառ 1 Չարենցի կամար

Ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը Ողջաբերդ գյուղով անցնելիս հաճախ նկատում էր, որ մոտակա բլուրից հիասքանչ տեսարան է բացվում է դեպի Արարատ լեռը։ Եւ ահա, 1957 թվականին, Իսրայելյանն ավարտում է իր նախագծած կառույցը, որն անվանվում է Արարատ լեռան տաճար։ Ճակատային մուտքի վրա տեսանելի մեծ տառերով փորագրվում է Եղիշե Չարենցի բանաստեղծության վերջին տողը. «աշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա, ինչպես անհաս փառքի ճամփա, ես իմ Մասիս սարն եմ սիրում»։ Շատ շուտով վայրը ստացավ իր՝ նոր, ժողովրդական եւ ավելի հայտնի անունը՝ Չարենցի կամար։ Տուրը սկսում ենք հենց Հայաստանի խորհրդանիշ Արարատ լեռան դիտակետ այցելությամբ։

2 Կանգառ 2 Գառնու հեթանոսական տաճար

Առաջին դարում վեր խոյացած, երկար դարեր անցած, ավիրված եւ ապա նորից վեր հառնած տաճարը պատմում է նախաքրիստոնեական Հայաստանի եւ հայ ժողովրդի մասին։ Միհրին՝ արեւի աստծուն նվիրված տաճարը միակ պահպանված հեթանոսական տաճարն է թե' Հայաստանում, թե' նախկին ԽՍՀՄ տարածքում։ Տաճարն ավիրվել է 1679 թվականին ավերիչ երկրաշարժից եւ վերականգնվել է շուրջ 8 տարի, 1968-75 թթ.։

3 Կանգառ 3 Գեղարդ վանական համալիր

Ժայռափոր այս վանքի հին անունը եղել է Այրիվանք՝ ի հաշիվ շրջակա լեռներում եղած մոտ 140 քարայրների։ Այս քարայրները բնակեցված են եղել վանականներով։ Հետագայում այստեղ բերված սրբագույն մասունք Գեղարդը վանքին տվեց իր՝ ներկայիս Գեղարդավանք անունը։ Հռոմեացի հարյուրապետ Լոնգիանոսի զենքը՝ սուրբ մասունք Գեղարդը, որով խոցվել է Քրիստոսը, այժմ պահվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։

4 Կանգառ 4 Քարերի սիմֆոնիա

Հաջորդ կանգառն արդեն բազալտե երգեհոնն է՝ Քարերի սիմֆոնիան։ Հրաշալի հավասարաչափությամբ, բնական ճանապարհով կտրտված քարերի կուտակումն իրական բնության հրաշք է եւ եւս ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային ժառանգության մաս։ Հիմնականում, վեցանկյուն քարերը մեկը մյուսի ողջ կիրճով մեկ ձգված, նմանվում են երգեհոնի, որտեղից էլ առաջացել է Քարերի սիմֆոնիա անվանումը։

Ի՞նչ է ներառված

Ներառված է

  • Զբոսավարի ծառայություն (օտարախոս մասնակիցների առկայության պարագայում տուրը կանցկացվի երկու լեզվով)
  • Տրանսպորտ
  • Շշալցված ջուր

Ներառված չէ

  • Գառնու տաճարի մուտքավճարը - 1500 AMD
  • Քարերի սիմֆոնիայի մուտքավճարը - 300 AMD

Տրանսֆեր & Կարևոր տեղեկություն

Հանդիպման վայր: Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (Սայաթ-Նովա 1ա) · Ցույց տալ քարտեզի վրա
Մեկնման ժամ: 16:00
Չեղարկման պայմաններ: Անվճար չեղարկում՝ մեկնումից առնվազն 24 ժամ առաջ։ Ավելի ուշ չեղարկելու դեպքում գումարը չի վերադարձվում։

Հաճախ տրվող հարցեր

Ո՞ր վայրեր է այցելում այս տուրը։

Այս երեկոյան տուրի ընթացքում, զով ու զեփյուռոտ եղանակին, կայցելեք Չարենցի կամար, Գառնու հեթանոսական տաճար, Գեղարդավանք և «Քարերի սիմֆոնիա»։

Ժամը քանիսի՞ն է սկսվում և ավարտվում տուրը։

Սա կես օրվա երեկոյան տուր է․ այն սկսվում է ժամը 16:00-ին և ավարտվում ժամը 22:00-ին։

Որքա՞ն արժե տուրը մեկ մեծահասակի համար։

Մեկ մեծահասակի համար արժեքը 4 000 AMD է հայախոս գիդով և 8 000 AMD՝ ռուսախոս կամ անգլիախոս գիդով։

Շաբաթվա ո՞ր օրերին է անցկացվում տուրը։

Տուրն անցկացվում է ամեն հինգշաբթի, ուրբաթ, շաբաթ և կիրակի՝ մինչև 2028-06-01։

Որտե՞ղ է հանդիպման վայրը։

Տուրը սկսվում և ավարտվում է Երևանում՝ Սայաթ-Նովայի պողոտա 1ա հասցեում։ Խնդրում ենք ժամանել մեկնարկից 15 րոպե առաջ․ ուշանալու դեպքում խումբը չի սպասում, բայց հնարավորության դեպքում կարող եք միանալ տուրին ձեր միջոցներով։

Ի՞նչ է ներառված գնի մեջ։

Գնի մեջ ներառված են գիդի ծառայությունը, տրանսպորտը և շշալցված ջուրը։ Սնունդը ներառված չէ․ կարող եք վերցնել ձեր սնունդը կամ վճարել տեղում։

Որքա՞ն են մուտքավճարները։

Մուտքավճարները ներառված չեն․ Գառնու տաճարի մուտքավճարը 1500 AMD է, «Քարերի սիմֆոնիայինը»՝ 300 AMD, և դրանք սովորաբար վճարվում են կանխիկ՝ տեղում։ Կարող եք բաց թողնել վճարովի մուտքը և սպասել խմբին դրսում։

Ո՞ր լեզուներով է անցկացվում տուրը։

Տուրն անցկացվում է հայերենով, անգլերենով և ռուսերենով․ եթե խմբում կան օտարերկրացի մասնակիցներ, այն կարող է անցկացվել երկու լեզվով։

Քանի՞ հոգի է լինում խմբում։

Խմբում առավելագույնը 12 մասնակից է։

Ի՞նչ տրանսպորտով է անցկացվում տուրը։

Տուրն անցկացվում է հարմարավետ միկրոավտոբուսով կամ ավտոբուսով՝ կախված խմբի չափից, և ձմռանը տրանսպորտը լիովին ջեռուցվում է։ Նստատեղերը նախապես չեն բաշխվում, ուստի արժե մի փոքր շուտ գալ՝ ձեր տեղն ընտրելու համար։

Կարո՞ղ են երեխաները մասնակցել, և զեղչ կա՞ նրանց համար։

Այո, տարիքային սահմանափակումներ չկան։ 0-3 տարեկան երեխաների համար տուրն անվճար է, 3-6 տարեկանների համար գործում է 50% զեղչ, իսկ 7 տարեկանից կիրառվում է լրիվ գինը։

Խմբերի համար զեղչ կա՞։

Այո, 5 և ավելի հոգանոց խմբերը ստանում են 500 AMD զեղչ յուրաքանչյուր անձի համար։

Կարծիքներ

V
Viktorya Vardanyan
★★★★★ 28 սպտ 2026

Incroyable tour et guide, très dynamique, nous a raconté les histoires en détail très souriant, paysages magnifiques je recommande !!! Прекрасная экскурсия и высокопрофессиональный гид. Программа была насыщена интересными и детальными историческими рассказами, а доброжелательная атмосфера и великолепные пейзажи оставили самые лучшие впечатления. Рекомендую.

Գրել կարծիք

Պարտադիր դաշտեր

Տուրի գլխավոր տեսարժան վայրերը

1Չարենցի կամար 2Գառնու հեթանոսական տաճար 3Գեղարդ վանական համալիր 4Քարերի սիմֆոնիա

Հանրաճանաչ ուղղություններ