Սկիզբ | : | 20.09.19 07:30 |
Ավարտ | : | 22.09.19 21:00 |
Գինը՝ | 29.900AMD |
*Տուրը անգլերենով և ռուսերենով արժե 33.900 դրամ:Սեպտեմբերի 21-ին Հայաստանի և Արցախի լավագույն գինեգործները հավաքվելու են Հադրութի շրջանի Տող գյուղում գտնվող Մելիքական Ապարանքի տարածքում՝ տոնելու աշնան ամենավառ իրադարձությունը՝ Արցախյան Գինու Փառատոնը: Հյուրերին սպասվում է գինու տոնավաճառ, արվեստի և արհեստի ցուցադրություն, անմոռանալի մշակութային ծրագիր ու համերգ: Արցախյան գինու փառատոնը հրաշալի առիթ է բերքահավաքի սկիզբն ու ամռան հրաժեշտը տոնելու համար:
Գինու տոնավաճառը բաց է լինելու առավոտյան ժամը 10։00-ից, իսկ մշակույթային ու համերգային ծրագիրը կսկսի ժամը 15։00-ից։
Արցախյան գինու փառատոնի մուտքը ազատ է։
Գինու համտեսի համար օգտագործվելու են միայն ապակե բաժակներ, որոնք կարելի է ձեռք բերել փառատոնի տարածքից՝ վարձակալության կամ գնման եղանակով։ Գինու բաժակի արժեքն է 2000 դրամ, բաժակը վերադաձնելու դեպքում՝ 1000 դրամ:
Տուրի երթուղին է.1 օր
— Սարսանգի ջրամբար
— Դադիվանք
— Ծովին քար, ժայռակերտ առյուծ
— Վանք գյուղ
— Գանձասար
— Գանձասարի մատենադարան
— “Մենք ենք, մեր սարերը” հուշարձան
— Ստեփանակերտ2 օր
— Մասնակցություն արցախյան գինու փառատոնին
— Ստեփանակերտ3 օր
— Շուշի, հաղթանակի տանկ
— Շուշիի երկրագիտական թանգարան
— Հունոտի կիրճ, Զոնտիկներ
— Ջդրդուզ
— Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի
— Վերադարձ Երևան
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
ՎԻՊ փաթեթ - 59.000 դրամ - "ՊԱՐԿ ԱՐՑԱԽ" կամ այլ նմանատիպ հյուրանոց,
ՍՏԱՆԴԱՐՏ փաթեթ - 35.000 դրամ - "ԿԱՇՏԱՆ" հյուրանոց,
29.900 դրամ - "ԱԽԹԱՄԱՐ" կամ այլ նմանատիպ հյուրանոց:
1․ գիդի ծառայություն
2․ տրանսպորտի ծառայություն
3․ գիշերակաց բարձրակարգ հյուրանոցում
4․ նախաճաշ
Խումբը 12 անձից քիչ լինելու դեպքում փոխադարձ համաձայնությամբ ընդհանուր արժեքին կավելանա 10.000 դրամ:
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ