Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին համարվում է Առաքելական եկեղեցու Արցախի թեմի կենտրոնը: Այն Շուշիի մայր տաճարն է, կառուցված 1868-1887 թթ: Գանձասարից հետո` Արցախի երկրորդ կարևորագույն հոգևոր կենտրոնն է: Կազմված է եկեղեցուց (1868—1887 թթ) և զանգակատնից (1858 թ): Ներկայում այստեղ է գտնվում Արցախի թեմի առաջնորդի նստավայրը: Օծվել է 1888-ի սեպտ. 20-ին: Սրբատաշ կաթնագույն կրաքարով կառուցված Շուշիի Ղազանչեցոց Ս.Ամենափրկիչ եկեղեցին հայկական ամենախոշոր եկեղեցիներից է (35 մ երկարությամբ, 23 մ լայնությամբ և 35 մ բարձրությամբ):
Լավ զարգացած ճանապարհատրանսպորտային պայմանները հնարավորություն են տալիս հասնել Ղազանչեցոց եկեղեցի անձնական մեքենայով կամ օգտվելով տարբեր տուրիստական ընկերությունների ծառայություններից, որոնք առաջարկում են կանոնավոր տուրեր դեպի Հայաստանի տարբեր տեսարժան վայրեր։ Ղազանչեցոց եկեղեցու աշխարհագրական դիրքի շնորհիվ ճանապարհը երկար չի թվա:
Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Ղազանչեցոց եկեղեցի տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:
Եկեղեցու նկուղային սենյակներից մեկը հայտնի է մի խորհրդավոր երևույթով: Դա ընդամենը մի կիսագնդաձև սենյակ է, սակայն ունի շատ հետաքրքիր ակուստիկ հատկություններ: Երբ կանգնում ես նրա կենտրոնում` առաստաղի վրա արված անցքի տակ, քո ձայնը անհամեմատ ավելի բարձր է լսվում, սակայն մեկ մետր կողքի վրա կանգնած մարդու համար այդպես չէ, նա հասարակ ձայն է լսում: Առավել ևս շատ հետաքրքիր է լինում երբ սկսում ես երգել այդ անցքի տակ:
ԿԱՆԱՉ ԺԱՄ ԵԿԵՂԵՑԻ
1 կմ
ՇՈՒՇԻԻ ԲԵՐԴ
2 կմ
ԿԱՏԱՐՈՏ
2 կմ