Blog
Քաղաքներ, որոնք գիշերը լրիվ այլ տեսք ունեն
Աշխարհի որոշ քաղաքներ ցերեկը գեղեցիկ են, իսկ գիշերը՝ կախարդական։ Երբ արևը մայր է մտնում, փողոցները լցվում են լույսերով, շենքերը ստանում են նոր շունչ, իսկ քաղաքների իրական բնավոր...
Բլոգ
Սովետական ժամանակներից ի վեր Ջերմուկը ուշագրավ է եղել իր առողջարաններով: Տեղական տաք աղբյուրները հայտնի են հանքային բուժիչ ջրեոով, իսկ օդը այստեղ բյուրեղյա մաքուր և թարմ է: Ջերմուկի շրջակայքը անասելի շքեղ բնություն ունի. կանաչ անտառներ, ծաղկող մարգեր, կարկաչուն աղբյուրներ և գեղեցիկ ջրվեժներ: Եկե՛ք ծանոթանանք Ջերմուկ քաղաքի յոթ ամենահայտնի տեսարժան վայրերին:

Ջերմուկի ջրվեժը տեղական բնական գեղեցկություններից և տեսարժան վայրերից մեկն է: Ջրվեժը թափվում է 72 մետր բարձրությունից և հիշեցնում է աղջկա վարսեր, այդ իսկ պատճառով ստացել է «Ջրահարսի վասեր» անվանումը:
Գնդեվանքը միջնադարյան հայկական վանք է, որը կառուցվել է 10-րդ դարում: Ըստ պատմիչների, ժամանակին Սյունիքի արքայադուստր Սոֆիան այնքան գերված էր այս վայրի գեղեցկությամբ (այսօրվա Ջերմուկ քաղաքի մերձակայքով), որ նպատակ դրեց ամեն գնով այստեղ կառուցել մի գեղեցիկ վանք: Սյունիքի իշխանուհին չխնայեց իր հարստությունը. հոյակապ Գնդեվանքը կառուցվեց ռեկորդային կարճ ժամանակահատվածում: Շինարարությունն ու դիզայնը ղեկավարում էր ականավոր նկարիչ Եղիշեն:

Ջերմուկ բառը նշանակում է «տաք աղբյուր»: Ջերմուկի հանքային աղբյուրները` հիմնական տեղական գրավչությունը, գտնվում են քաղաքից ոչ հեռու՝ լեռներում: Այստեղ հասնելու լավգույն տրանսպորտի միջոցը ամենագնացներն են: Ճանապարհը, անշուշտ, այդքան էլ հաճելի չէ, բայց հավատացեք, որ Դուք միանշանակ անսահման գոհ կմնաք: Ամենակարևորը չմոռանաք վերցնել լողազգեստ ու սրբիչ: Բնական տաք ջուրը անսովոր զգոնություն և թարմություն կպարգևի Ձեզ:

Ջերմուկի ճոպանուղին բացվել է համեմատաբար վերջերս: Այն քաղաքից տանում է դեպի մի կանաչ բլուր, որը պատված է գույնզգույն ծաղիկներով և անուշաբույր լեռնային խոտաբույսերով: Զբոսաշրջիկները գալիս են այստեղ շքեղ տեսարանը վայելելու և գեղեցիկ լուսանկարներ ստանալու համար, իսկ տեղի բնակիչները, հաճախ հավաքում են այստեղ ուրց և անանուխ:

15 մետր բարձրությամբ և 30 մետր լայնությամբ քարե կամարը հանդիսանում է Ջերմուկի բնական հրաշալիքը: «Երազանքների կամար»-ին հասնելու համար կարող եք պարզապես իջնել քաղաքից դուրս տանող աստիճաններով, որոնք անցնում են սքանչելի գեղեցկությամբ օժտված կիրճով: Չմոռանաք Ձեզ հետ տեսախցիկ վերցնել և անպայման երազանք պահել:
Ժայռի վրա խոյացող արծաթե եղնիկ Ջերմուկի գլխավոր խորհրդանիշն է: Ըստ ավանդության, մի անգամ այս վայրերում որսորդը նետով վիրավորեց մի եղնիկի: Կենդանին վերջին ուժերը հավաքելով վազեց դեպի լիճ և իրեն ջուրը գցեց: Երբ որսորդը մոտեցավ լճին, նրան զարմանք պատեց. եղնիկը դուրս եկավ ջրից ամբողջովին բուժված և անվնաս: Ահա այսպես բացահայտվեց Ջերմուկի բուժիչ ջրերի գաղտնիքը, իսկ եղնիկը դարձավ քաղաքի խորհրդանիշ:
Արփան արագահոս լեռնային գետ է, որի վրա գտնվում է Կեչուտի ջրամբարը: Գետափը կատարյալ է զբոսնելու համար, ինչպես նաև գեղատեսիլ բնական տեսարանները վայելելու համար:
Ջերմուկի շրջակայքը հիանալի վայր է ճանապարհորդությունների համար: Մասնակցեք մեր խմբային և անհատական տուրերին դեպի Ջերմուկ, որոնք կներառեն շրջայց քաղաքի գլխավոր տեսարժան վայրերով և հարակից տարածքներով։
Blog
Քաղաքներ, որոնք գիշերը լրիվ այլ տեսք ունեն
Աշխարհի որոշ քաղաքներ ցերեկը գեղեցիկ են, իսկ գիշերը՝ կախարդական։ Երբ արևը մայր է մտնում, փողոցները լցվում են լույսերով, շենքերը ստանում են նոր շունչ, իսկ քաղաքների իրական բնավոր...
Blog
Հայաստանի գունավոր լեռները․ բնության ստեղծած անհավանական արվեստի գործերը
Հայաստանի գունավոր լեռները․ բնության ստեղծած անհավանական արվեստի գործերը Երբ խոսում ենք Հայաստանի բնության մասին, առաջին հերթին հիշում ենք լճերը, անտառներն ու բարձր լեռները։ Սակ...
Blog
Հայաստանի 7 ճանապարհ, որոնցով պետք է գոնե մեկ անգամ անցնել կյանքում
Ճանապարհորդության ընթացքում հաճախ նպատակակետն է գրավում ամբողջ ուշադրությունը, սակայն Հայաստանում կան ճանապարհներ, որոնց գեղեցկությունը ոչնչով չի զիջում վերջնակետին։ Լեռնանցքներ...