Հայաստանի տեսարժան վայրերը Վայոց ձոր

Ջերմուկի Ջրվեժ

  • ՄարզՎայոց ձոր
  • Հեռավորությունը Երևանից173.4 կմ
  • ՏեսակՋրվեժ

Վայոց ձոր

Վայրի մասին

"Հայաստանի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկը՝ Ջերմուկի կամ «Ջրահարսի վարսեր» ջրվեժը, գտնվում է Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում։ Այս ջրվեժի անվան հետ կապված կա մի հետաքրքիր լեգենդ, ըստ որի՝ ժամանակին այդ ժայռերի վրա ապրում էր հայ ազնվական, ով ուներ մի գեղեցիկ դուստր: Գեղեցկուհու ձեռքը խնդրելու էին գալիս աշխարհի չորս կողմերից, սակայն նրա սիրտը պատկանում էր մի հովվի որդու: Ամեն օր նա երկար պարան էր նետում կիրճը, երբ նրանք հանդիպում էին ուշ գիշերով, որպեսզի տղան կարողանա իր մոտ բարձրանալ: Մի օր աղջկա հայրն իմանում է այդ մասին եւ անիծում դստերը՝ ասելով. «Եթե մեկ անգամ էլ հանդիպես այդ տղային, ապա դու կդառնաս ջրահարս եւ երբեք չես կարողանա դուրս գալ ջրից»: Նրանց հաջորդ հանդիպման օրը հոր անեղծքը կատարվում է՝ նա ջրահարս է դառնում, իսկ մազերը վերածվում են ջրվեժի: Այդ պատճառով Ջերմուկի ջրվեժը երբեմն կոչում են նաեւ «Ջրահարսի վարսեր»:"

Հետաքրքիր

Փաստեր՝ Ջերմուկի Ջրվեժ

  1. Ջերմուկի ջրվեժը գրանցված է Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։

  2. «Ջրահարսի վարսեր» ջրվեժը զուտ աշխարհագրորեն ջրի ոչ կտրուկ հոսքի պատճառով չի համարվում ջրվեժ, հակառակ դեպքում կհամարվեր Հայաստանի ամենաբարձր ջրվեժը՝ շուրջ 70 մ բարձրությամբ։"

Եղանակ՝ Վայոց ձոր

Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Ջերմուկի ջրվեժ տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:

Ջերմուկի Ջրվեժ

Հաճախ տրվող հարցեր

Որտե՞ղ է գտնվում Ջերմուկի ջրվեժը։

Ջերմուկի ջրվեժը, որը հայտնի է նաև «Ջրահարսի վարսեր» անունով, գտնվում է Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում։ Այն Հայաստանի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկն է։

Ինչո՞ւ են Ջերմուկի ջրվեժն անվանում «Ջրահարսի վարսեր»։

Ըստ լեգենդի՝ այստեղի ժայռերի վրա ապրող հայ ազնվականի գեղեցիկ դուստրը սիրահարվել էր հովվի որդուն և ամեն գիշեր երկար պարան էր նետում կիրճը, որպեսզի տղան բարձրանա իր մոտ։ Իմանալով այդ մասին՝ հայրն անիծեց դստերը՝ ասելով, որ եթե նա մեկ անգամ էլ հանդիպի տղային, կդառնա ջրահարս։ Հաջորդ հանդիպման օրն անեծքը կատարվեց․ աղջիկը ջրահարս դարձավ, իսկ նրա մազերը վերածվեցին ջրվեժի։

Որքա՞ն է Ջերմուկի ջրվեժի բարձրությունը։

Ջրվեժի բարձրությունը շուրջ 70 մ է։ Ջրի ոչ կտրուկ հոսքի պատճառով «Ջրահարսի վարսերը» զուտ աշխարհագրորեն ջրվեժ չի համարվում, հակառակ դեպքում կհամարվեր Հայաստանի ամենաբարձր ջրվեժը։

Ջերմուկի ջրվեժը բնության հուշարձա՞ն է։

Այո։ Ջերմուկի ջրվեժը գրանցված է Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։

Կարո՞ղ եմ Ջերմուկի ջրվեժն այցելել Երևանից մեկնող տուրով։

Այո՛, ONE WAY Tour-ի՝ Երևանից մեկնող տուրերը կանգ են առնում այստեղ․ դրանք ներկայացված են այս էջում։

Վայոց ձոր

Պլանավորեք այցելությունը

Հասցե

Jermuk Hotel & SPA, Myasnikyan Street, Джермук, Армения

Ճամփորդական տեսանյութեր

Բացահայտեք Հայաստանը մեր տեսանյութերով

Տուրեր

Տուրեր դեպի Ջերմուկի Ջրվեժ

Վայոց ձոր

Տեսարժան վայրեր Մոտակայքում՝ Ջերմուկի Ջրվեժ

Բլոգ

Կարդացեք նաև

ONE WAY TOUR

Ամրագրել անհատական տուր

Ամենօրյա խմբային և անհատական տուրեր ու տրանսֆերներ Հայաստանում և Վրաստանում։

Ջերմուկի Ջրվեժ, Հայաստան
1 / 3 · Ջերմուկի Ջրվեժ