Blog
Քաղաքներ, որոնք գիշերը լրիվ այլ տեսք ունեն
Աշխարհի որոշ քաղաքներ ցերեկը գեղեցիկ են, իսկ գիշերը՝ կախարդական։ Երբ արևը մայր է մտնում, փողոցները լցվում են լույսերով, շենքերը ստանում են նոր շունչ, իսկ քաղաքների իրական բնավոր...
Բլոգ
Հայաստանը բազմաթիվ բարձր լեռների, անմատչելի ժայռերի և վարար լեռնային գետերի երկիր է: Այստեղ գրեթե բոլոր շրջաններում կարելի է տեսնել առանձին կամ կասկադային ջրվեժներ՝ յուրաքանչյուրը յուրովի գեղեցիկ և առանձնահատուկ: Դեպի ամենահայտնի ջրվեժներ իրականացվում են հատուկ էքսկուրսիաներ, մնացածը, որոնք տեղակայված են բնության ավելի հեռավոր և վայրի անկյուններում, հասանելի մնում են միայն իրական էքստրեմալների համար: Եկեք ավելի մանրամասն դիտարկենք Հայաստանի թոփ 10 ջրվեժները, որոնք կարող եք այցելել Հայաստանում:

70 մետր բարձրությամբ Քասախի ջրվեժը, տեղակայված Արագածոտնի մարզի Հովհաննավան գյուղում՝ Քասախ գետի վրա, Հայաստանի ամենաբարձր ջրվեժն է: Քասախ գետի ակունքները սկսվում են Արագած լեռան բարձունքից և հոսում դեպի Արարատյան դաշտավայր: Քասախի բնության հրաշալիքը իսկապես հոյակապ տեսարան ունի. ջրվեժի շառաչի և փառահեղ Հովհաննավանքի զանգերի ղողանջի համադրությունը իսկապես տպավորիչ է:

Ջերմուկի ջրվեժը (68 մետր) համարվում է Հայաստանում երկրորդ ամենաբարձր ջրվեժը: Ջրվեժը գտնվում է առողջարանային քաղաք Ջերմուկում, որը հայտնի է ոչ միայն իր գեղատեսիլ բնությամբ, այլև ջերմային հանքային բազմաթիվ աղբյուրների առկայությամբ: Հանքային ջուրն ունի հատուկ քիմիական բաղադրություն, բուժիչ պրոֆիլակտիկ հատկություններ:

Շաքիի ջրվեժը գտնվում է Սիսիան քաղաքում՝ Շաքի գետի վրա: Ժայռի ողջ երկայնքով ձևավորվում են բազմաթիվ գետակներ, որոնց շնորհիվ Շաքիի ջրվեժը ջրի մեծ կասկադով թափվում է ներքև: Շաքիի ջրվեժը բարձրությամբ (18 մետր) մի փոքր զիջում է նախորդներին, սակայն նրա ուժն այնքան մեծ է, որ ջրվեժի մոտ կանգնած մարդկանց ձայնը գրեթե հնարավոր չէ լսել:

Թռչկանի ջրվեժը (23 մետր) բնական հուշարձան է, որը գտնվում է Չիչխան գետի վրա՝ Շիրակի և Լոռվա մարզերի սահմանագծում: Այս տարածքի բնությունը հարուստ է հազվագյուտ կենդանիների և բույսերի տեսակներով, որոնցից շատերը գրանցված են Կարմիր գրքում, իսկ Չիչխան գետը լի է կարմրախայտով: Ջրվեժի Թռչկան («Թռիչք») անվանումը կապված է հենց այս ձկների հետ, որոնց կարելի է նկատել ջրվեժի վերնամասում:
Լիճքի ջրվեժները Հայաստանի քիչ ճանաչում ունեցող ջրվեժներից են և գտնվում են Սյունիքի մարզի Լիճք գյուղի տարածքով անցնող Զվարագետի և Մեղրի գետի վրա: Զվարագետ գետի առավել մատչելի մասում կարելի է տեսնել միմյանց մոտ գտնվող չորս ջրվեժներ: Մեղրի գետի վրա կան մի քանի տասնյակ ջրվեժներ, որոնք սկիզբ են առնում են գյուղից երկու կիլոմետր դեպի հյուսիս հեռավորության վրա:
Սյունիքի մարզի Լծեն գյուղում տեղակայված է Չռան ջրվեժը (30 մետր), որը կտրուկ ժայռից իջնում է ներքև: Չռանի ջրվեժ հասնելը հեշտ գործ չէ, նույնիսկ պրոֆեսիոնալ մարզիկների համար: Այնտեղ կարելի է հասնել միայն լեռնային նեղ ճանապարհով: Այնուամենայնիվ, Դուք գոհ կմնաք, որ այդքան ջանք եք գործադրել, քանի որ ճանապարհի վերջում փառահեղ տեսարանն անկասկած արժանի պարգև կլինի Ձեզ համար:
Հերհերի ջրվեժները կամ Քարավազի ջրվեժները (8 և 12 մետր) գտնվում են Մարտունու շրջանի Հերհեր գյուղի մոտ: Ջրվեժները տեղակայված են ժայռոտ ձորերում. բավականին բարդ արշավային ճանապարհ է սպասում այցելուներին, ովքեր պետք է որոշակի ֆիզիկական պատրաստվածություն ունենան: Ջրվեժներից մեկը (8 մ) թափվում է փոքր բյուրեղյա լճի մեջ, որտեղ ամռանը շատ հաճելի է լողալ և թարմանալ:
Այս հրաշալի կասկադային ջրվեժը (մոտ 10 մետր) գտնվում է Խոսրովի արգելոցում՝ Արարատի մարզում: Տարածքը հարուստ է յուրահատուկ բուսական և կենդանական աշխարհով և պաշտպանվում է պետության կողմից: Այնուամենայնիվ, Խոսրովի ջրվեժի պարզ, թափանցիկ ջրերում թույլատրվում է լողալ, ինչը, իհարկե, բազմաթիվ զբոսաշրջիկների է գրավում:
Շառաչ ջրվեժը (15 մետր) գտնվում է բավականին անհասանելի վայրում`Տավուշի մարզի Խնձորուտ գետի վրա: Շառաչ աբվանումը հայերենից թարգմանվում է որպես «մռնչյուն», ինչը կապված է ջրի բարձր ձայնի հետ:
Իհարկե, բնական տեսարժան վայրերի այս ցուցակը թերի կլինի առանց Արցախում տեղակայված «Զոնտիկներ» ջրվեժի: Ջրվեժը ստացել է վերոնշյալ անվանումը արտաքին տեսքի համար. ջուրը բարակ շիթերով հոսում է կլորավուն, մամռապատ ժայռից, ինչպես անձրևի կաթիլներն են հոսում հովանոցներից: Ջրվեժի երկրորդ անվանումն է «Մամռոտ Քար» («Մոսիի Քար»):
Blog
Քաղաքներ, որոնք գիշերը լրիվ այլ տեսք ունեն
Աշխարհի որոշ քաղաքներ ցերեկը գեղեցիկ են, իսկ գիշերը՝ կախարդական։ Երբ արևը մայր է մտնում, փողոցները լցվում են լույսերով, շենքերը ստանում են նոր շունչ, իսկ քաղաքների իրական բնավոր...
Blog
Հայաստանի գունավոր լեռները․ բնության ստեղծած անհավանական արվեստի գործերը
Հայաստանի գունավոր լեռները․ բնության ստեղծած անհավանական արվեստի գործերը Երբ խոսում ենք Հայաստանի բնության մասին, առաջին հերթին հիշում ենք լճերը, անտառներն ու բարձր լեռները։ Սակ...
Blog
Հայաստանի 7 ճանապարհ, որոնցով պետք է գոնե մեկ անգամ անցնել կյանքում
Ճանապարհորդության ընթացքում հաճախ նպատակակետն է գրավում ամբողջ ուշադրությունը, սակայն Հայաստանում կան ճանապարհներ, որոնց գեղեցկությունը ոչնչով չի զիջում վերջնակետին։ Լեռնանցքներ...