Հայաստանի տեսարժան վայրերը Վայոց ձոր
Գնդեվանք
- ՄարզՎայոց ձոր
- Հեռավորությունը Երևանից158.8 կմ
- ՏեսակՎանք/եկեղեցի
Վայոց ձոր
Վայրի մասին
Հետաքրքիր
Փաստեր՝ Գնդեվանք
-
Վանքն՝ իր Գնդեվանք անունը ստացել է ճգնավոր հայր Սուփիան Գնդունու անունից։
-
Վանքի տարածքում կան 16-17-րդ դարերի բազմաթիվ խաչքարեր։
-
1875 թվականին վանքի բակի թաքստոցից հայտնաբերվել են եկեղեցական սպասք եւ այլ առարկաներ, որոնց թվում 1307 թվականով թվագրվող զանգ։"
Եղանակ՝ Վայոց ձոր
Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Գնդեվանք տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:
Գնդեվանք
Հաճախ տրվող հարցեր
Ի՞նչ է Գնդեվանքը։
Գնդեվանքը վանական համալիր է, որն իր յուրահատուկ տեղն է զբաղեցնում Վայոց ձորի բազմաթիվ վանքերի ու եկեղեցիների մեջ։ 10-րդ դարում հիմնադրված վանքն իր հազարամյա ուղու ընթացքում տեսել է թե՛ վերելքներ, թե՛ անկումներ։
Ե՞րբ է կառուցվել Գնդեվանքը։
Համալիրի առաջին կառույցը՝ Սուրբ Ստեփանոս եկեղեցին, կառուցվել է 931-936 թվականներին, իսկ գավիթը՝ ավելի ուշ՝ 999 թվականին։
Ի՞նչ պատահեց Գնդեվանքին 1604 թվականին։
1604 թվականին Գնդեվանքն ավերվել և կողոպտվել է Շահ Աբասի կողմից։ 1691 թվականին Պետրոս վարդապետի ջանքերով նորոգվել են եկեղեցին և գավիթը, իսկ վանքի բերդապարիսպն ամրացվել ու համալրվել է բուրգերով և աշտարակներով։
Ինչո՞ւ է վանքը կոչվում Գնդեվանք։
Վանքն իր Գնդեվանք անունը ստացել է ճգնավոր հայր Սուփիան Գնդունու անունից։
Ի՞նչ կարելի է տեսնել Գնդեվանքում։
Եկեղեցուց և գավթից բացի՝ վանքի տարածքում կան 16-17-րդ դարերի բազմաթիվ խաչքարեր։ 1875 թվականին վանքի բակի թաքստոցից հայտնաբերվել են եկեղեցական սպասք և այլ առարկաներ, այդ թվում՝ 1307 թվականով թվագրվող զանգ։
Վայոց ձոր
Պլանավորեք այցելությունը
Gndevank, Гндеваз, Армения
Բլոգ
Կարդացեք նաև
ONE WAY TOUR
Ամրագրել անհատական տուր
Ամենօրյա խմբային և անհատական տուրեր ու տրանսֆերներ Հայաստանում և Վրաստանում։