Ճամփորդական տեսանյութեր
Ամբերդ ամրոց
Արագածոտնի մարզ
Ամբերդ ամրոց՝ դղյակ, բաղնիք, մատուռ եւ 1026 թվականին կառուցված Վահրամաշեն եկեղեցի։ Դիտեք տեսանյութը եւ այցելեք ONE WAY Tour-ի հետ։
ONE WAY TOUR
Տեսանյութի մասին
Ամբերդ ամրոցը միջնադարյան բերդաքաղաք է Արագածոտնի մարզում՝ Արագած լեռան հարավային լանջին։ Բարձր եւ հաստ պարիսպներով պաշտպանված բերդաքաղաքն իր մեջ ներառում է դղյակը (իշխանական պալատ), բաղնիքը, 10-րդ դարի մատուռը, ձիթհանը եւ Կաթողիկե Վահրամաշեն եկեղեցին։ Եկեղեցին կառուցվել է 1026 թվականին Վահրամ Պահլավունու հովանավորությամբ եւ կանգնած է ամրոցի կենտրոնական բարձրադիր մասում։ Ամբերդի շինարարությունը սկսել են Կամսարականները, այնուհետեւ այն անցել է Պահլավունի իշխաններին, ապա Զաքարյաններին եւ Վաչուտյաններին, որոնք ամրոցը դարձրել են վարչական կենտրոն։ Պեղումների ընթացքում այստեղ հայտնաբերվել են մետաղյա իրեր, զենքեր, արծաթե զարդեր, բրոնզե աշտանակներ, խեցեղեն, ապակեղեն, պղնձե եւ ոսկե դրամներ։ Ճանապարհորդներն այցելում են Ամբերդ՝ տեսնելու Վահրամաշեն եկեղեցին ու միջնադարյան բերդաքաղաքի կառույցները։ Բացահայտեք Ամբերդ ամրոցը ONE WAY Tour ընկերության հետ տուրի ընթացքում։
ONE WAY TOUR