Հայաստանի տեսարժան վայրերը Շիրակ
Թռչկանի Ջրվեժ
- ՄարզՇիրակ
- Հեռավորությունը Երևանից165.9 կմ
- ՏեսակՋրվեժ
Շիրակ
Վայրի մասին
Հետաքրքիր
Փաստեր՝ Թռչկանի Ջրվեժ
-
Չիչխան գետը հարուստ է եղել կարմրախայտ ձկնատեսակով, ձվադրման շրջանում այս ձկները լողում են գետի հոսանքին հակառակ։ Ականատեսները փաստում են, որ կարմրախայտերը գետի հոսանքին հակառակ լողալով գալիս ու թռչում են մոտ 25 մ բարձրություն ունեցող ջրվեժի վրայով։ Ջրվեժի անունն այսպես էլ ձեւավորվում է:
-
Թռչկանի ջրվեժը 2008 թվականից բնական հուշարձանների ցանկում է, իսկ 2011 թվականից տարածքը սահմանվել է որպես հատուկ պահպանվող գոտի։
Եղանակ՝ Շիրակ
Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Թռչկանի ջրվեժ տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:
Թռչկանի Ջրվեժ
Հաճախ տրվող հարցեր
Որտե՞ղ է գտնվում Թռչկանի ջրվեժը։
Թռչկանի ջրվեժը գտնվում է Շիրակի և Լոռու մարզերի սահմանին՝ Փամբակ գետի ձախակողմյան վտակ Չիչկան գետի վրա։ Չիչկանը սկիզբ է առնում Շիրակի լեռնաշղթայի հյուսիս-արևելյան լանջերից՝ 2250 մ բարձրությունից, և ունի 29 կմ երկարություն։
Որքա՞ն է Թռչկանի ջրվեժի բարձրությունը։
Մոտ 25 մ բարձրությամբ Թռչկանը Հայաստանի ամենաբարձր և ջրառատ ջրվեժն է։ Տեղացիներն այն անվանում են նաև Չռան։
Որտեղի՞ց է ծագում Թռչկան անունը։
Չիչկան գետը հարուստ է եղել կարմրախայտով, որը ձվադրման շրջանում լողում է հոսանքին հակառակ։ Ականատեսները պատմում են, որ կարմրախայտերը թռչում էին մոտ 25 մ բարձրություն ունեցող ջրվեժի վրայով, և այդպես էլ ձևավորվել է ջրվեժի անունը։
Պահպանվո՞ւմ է արդյոք Թռչկանի ջրվեժը։
Այո։ Թռչկանի ջրվեժը 2008 թվականից բնական հուշարձանների ցանկում է, իսկ 2011 թվականից տարածքը սահմանվել է որպես հատուկ պահպանվող գոտի։ 2011 թվականին ջրվեժը հայտնվեց ուշադրության կենտրոնում, երբ որոշվեց դրանից վերև ՀԷԿ կառուցել, սակայն քաղաքացիների միասնական պայքարի շնորհիվ շինարարությունը կասեցվեց։
Շիրակ
Պլանավորեք այցելությունը
Trchkan Waterfall, Dzorashen, Shirak Province, Armenia
Ճամփորդական տեսանյութեր
Բացահայտեք Հայաստանը մեր տեսանյութերով
Շիրակ
Տեսարժան վայրեր Մոտակայքում՝ Թռչկանի Ջրվեժ
Բլոգ
Կարդացեք նաև
ONE WAY TOUR
Ամրագրել անհատական տուր
Ամենօրյա խմբային և անհատական տուրեր ու տրանսֆերներ Հայաստանում և Վրաստանում։