Հայաստանի տեսարժան վայրերը Շիրակ
Ավետիք Իսահակյանի Տուն Թանգարան
- ՄարզՇիրակ
- Հեռավորությունը Երևանից120.5 կմ
- ՏեսակԹանգարան
Շիրակ
Վայրի մասին
Հետաքրքիր
Փաստեր՝ Ավետիք Իսահակյանի Տուն Թանգարան
-
Թեև 1988 թվականի երկրաշարժը ծանր վնասեց Ավետիք Իսահակյանի հայրական տունը, այնուամենայնիվ, թանգարանն այսօր ամբողջովին վերականգնված է եւ շարունակում է իր գործունեությունը։
-
Ավետիք Իսահակյանն իր գրական գործունեության ամբողջ ընթացքում արժեւորել եւ կարեւորել է համաշխարհային էպոսների դերն ու նշանակությունը։
Եղանակ՝ Շիրակ
Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Ավ. Իսահակյանի տուն-թնգ. տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:
Ավետիք Իսահակյանի Տուն Թանգարան
Հաճախ տրվող հարցեր
Ի՞նչ է Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը։
Հայ մեծանուն բանաստեղծ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը գործում է 1975 թվականից։ Այն ներկայացնում է ոչ միայն գրողի կյանքն ու ստեղծագործական ուղին, այլեւ 19-րդ դարի Գյումրու ունեւոր ընտանիքի կենցաղը։
Ի՞նչ կարելի է տեսնել Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում։
Թանգարանի կահավորանքն ամբողջությամբ անփոփոխ է մնացել, եւ այցելուները կարող են տեսնել բանաստեղծի անձնական իրերը՝ այն գրասեղանը, որի վրա գրվել է նրա առաջին ստեղծագործությունը, մանկական փայտե օրորոցը, սուրճի պատրաստման սիրելի ամանը եւ հիշողություններով լեցուն բազմաթիվ այլ նմուշներ։
Տուժե՞լ է Իսահակյանի տունը 1988 թվականի երկրաշարժից։
Այո, 1988 թվականի երկրաշարժը ծանր վնասել է Ավետիք Իսահակյանի հայրական տունը, սակայն թանգարանն այսօր ամբողջովին վերականգնված է եւ շարունակում է իր գործունեությունը։
Ինչո՞ւ արժե այցելել Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան։
Թանգարանը ներկայացնում է ոչ միայն Ավետիք Իսահակյանի կյանքի էջերը, այլեւ ամբողջ դարաշրջանի մշակույթն ու ընտանեկան միջավայրը։ Այստեղ պարբերաբար այցելում են ինչպես տեղացիներ, այնպես էլ հանրահայտ հյուրեր, որոնք բարձր են գնահատում ցուցանմուշների արժեքն ու թանգարանում տիրող հոգեւոր մթնոլորտը։
Շիրակ
Պլանավորեք այցելությունը
Avetik Isahakyan House-Museum, Shahumyan Street, Гюмри, Армения
Շիրակ
Տեսարժան վայրեր Մոտակայքում՝ Ավետիք Իսահակյանի Տուն Թանգարան
ONE WAY TOUR
Ամրագրել անհատական տուր
Ամենօրյա խմբային և անհատական տուրեր ու տրանսֆերներ Հայաստանում և Վրաստանում։