Ճամփորդական տեսանյութեր
Թռչկանի ջրվեժ
Լոռու մարզ
Թռչկանը՝ Հայաստանի ամենաբարձր ջրվեժը (մոտ 25 մ), Շիրակի եւ Լոռու մարզերի սահմանին։ Դիտեք տեսանյութը եւ տեսեք այն ONE WAY Tour-ի հետ։
ONE WAY TOUR
Տեսանյութի մասին
Թռչկանի ջրվեժը Հայաստանի գեղատեսիլ ջրվեժներից է։ Այն գտնվում է Շիրակի եւ Լոռու մարզերի սահմանին՝ Չիչկան գետի վրա, որը Փամբակ գետի ձախակողմյան վտակն է։ Չիչկանը սկիզբ է առնում Շիրակի լեռնաշղթայի հյուսիս-արեւելյան լանջերից՝ 2250 մետր բարձրությունից, եւ ունի 29 կմ երկարություն։ Մոտ 25 մետր բարձրությամբ Թռչկանը Հայաստանի ամենաբարձր եւ ամենաջրառատ ջրվեժն է, իսկ տեղացիներն այն անվանում են նաեւ Չռան։ Ջրվեժը համազգային ուշադրության կենտրոնում հայտնվեց 2011 թվականին, երբ որոշում ընդունվեց դրանից վերեւ ընկած հատվածում ՀԷԿ կառուցել, սակայն քաղաքացիների միասնական պայքարի շնորհիվ շինարարությունը կասեցվեց։ Ճանապարհորդներն այստեղ գալիս են՝ Հայաստանի ամենաբարձր ջրվեժը սեփական աչքերով տեսնելու։ Տեսեք Թռչկանի ջրվեժը ONE WAY Tour ընկերության հետ տուրի ընթացքում։
ONE WAY TOUR