Վերադառնալ բոլոր տեսանյութերին

Ճամփորդական տեսանյութեր

Թռչկանի ջրվեժ

Լոռու մարզ

Թռչկանի ջրվեժ՝ մոտ 25 մ բարձրությամբ, Հայաստանի ամենաբարձր և ջրառատ ջրվեժը Չիչկան գետի վրա։ Այցելեք ONE WAY Tour-ի հետ։

ONE WAY TOUR

Տեսանյութի մասին

Թռչկանի ջրվեժը Հայաստանի գեղատեսիլ ջրվեժներից մեկն է։ Այն գտնվում է Շիրակի և Լոռու մարզերի սահմանին՝ Փամբակ գետի ձախակողմյան վտակ Չիչկան գետի վրա։ Չիչկանը սկիզբ է առնում Շիրակի լեռնաշղթայի հյուսիս-արևելյան լանջերից՝ 2250 մետր բարձրությունից, և ունի 29 կմ երկարություն։ Մոտ 25 մետր բարձրությամբ Թռչկանը Հայաստանի ամենաբարձր և ջրառատ ջրվեժն է, իսկ տեղացիներն այն անվանում են նաև Չռան։ Ջրվեժը հայտնվեց բոլորի ուշադրության կենտրոնում 2011 թվականին, երբ որոշվեց ջրվեժից վերև ընկած հատվածում ՀԷԿ կառուցել, սակայն քաղաքացիների միահամուռ պայքարի շնորհիվ շինարարությունը կասեցվեց։ Ճամփորդներն այստեղ գալիս են՝ տեսնելու երկրի ամենաբարձր ջրվեժը և վայելելու բնության այս գեղեցիկ ստեղծագործությունը։ Ինքներդ տեսեք Թռչկանի ջրվեժը ONE WAY Tour-ի հետ տուրի ընթացքում։

ONE WAY TOUR

Սկսեք պլանավորել ձեր ուղևորությունը Հայաստան