Հայաստանի տեսարժան վայրերը Արագածոտն
Ապարանի Սբ. Խաչ եկեղեցի
- ՄարզԱրագածոտն
- Հեռավորությունը Երևանից55.5 կմ
- ՏեսակՎանք/եկեղեցի
Արագածոտն
Վայրի մասին
Հետաքրքիր
Փաստեր՝ Ապարանի Սբ. Խաչ եկեղեցի
-
Սբ. Խաչը Հայաստանի տարածքում գտնվող բացառիկ նշանակություն ունեցող ճարտարապետական կառույց է, որը ոչ միայն հայկական, այլեւ համաշխարհային մշակութային ժառանգության կարեւորագույն մասն է:
-
Ապարանի Սբ. Խաչ եկեղեցին իր անունը ստացել է այդտեղ պահվող Տերունական Խաչափայտի մասունքից։
Եղանակ՝ Արագածոտն
Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Սուրբ Խաչ եկեղեցի տաճար տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:
Ապարանի Սբ. Խաչ եկեղեցի
Հաճախ տրվող հարցեր
Որտե՞ղ է գտնվում Սբ. Խաչ եկեղեցին, և ե՞րբ է այն կառուցվել։
4-րդ դարում կառուցված Սբ. Խաչ եկեղեցին գտնվում է Ապարան քաղաքի կենտրոնում։ Եկեղեցական համալիրը կոչվում է նաև Քասաղի բազիլիկ։
Ինչո՞վ է կարևոր Ապարանի Սբ. Խաչ եկեղեցին։
Վաղքրիստոնեական հայկական ճարտարապետության այս նշանավոր հուշարձանը եզակի կանգուն և գործող տաճար է, որը ցույց է տալիս, թե ինչպիսին են եղել հայկական եկեղեցիները քրիստոնեությունը պետական կրոն ընդունելուն հաջորդած տարիներին։ 1980–1990 թվականներին եկեղեցին՝ կից ավանդատնով, ամբողջովին նորոգվել է և 1996 թվականից գործող է։
Ի՞նչ կառույցներ են մտել Քասաղի բազիլիկ համալիրի մեջ։
Ենթադրվում է, որ 4–5-րդ դարերում այն եղել է Արշակունիների ապարանքի արքունի աղոթատեղին։ Համալիրի մեջ մտել են գլխավոր և հնագույն Սբ. Խաչ եկեղեցին, հետագայում կառուցված սյունասրահը և միանավ բազիլիկ եկեղեցին։
Ինչի՞ն արժե ուշադրություն դարձնել եկեղեցու արտաքին տեսքում։
Հուշարձանը կառուցված է սև և մոխրագույն խոշոր տուֆ քարերով։ Արևմտյան և հարավային ճակատների շքամուտքերի բարավորների զարդաքանդակները վաղ միջնադարյան հայկական քանդակագործական արվեստի լավագույն նմուշներից են։
Որտեղի՞ց է ծագում Սբ. Խաչ անունը։
Ապարանի Սբ. Խաչ եկեղեցին իր անունը ստացել է այնտեղ պահվող Տերունական Խաչափայտի մասունքից։
Արագածոտն
Պլանավորեք այցելությունը
Holy Cross Basilica, Апаран, Армения
Տուրեր
Տուրեր դեպի Ապարանի Սբ. Խաչ եկեղեցի
Արագածոտն
Տեսարժան վայրեր Մոտակայքում՝ Ապարանի Սբ. Խաչ եկեղեցի
ONE WAY TOUR
Ամրագրել անհատական տուր
Ամենօրյա խմբային և անհատական տուրեր ու տրանսֆերներ Հայաստանում և Վրաստանում։