Ուխտագնացություն դեպի Սբ․ Հովհաննես մատուռ

Ապարան, Լոռի

Խմբային ուխտագնացություն Երևանից դեպի Հարթագյուղի Սբ. Հովհաննես մատուռ՝ 5,5 կմ քայլարշավով, նաև Ապարանի Սբ. Խաչ եկեղեցի և Տառերի պուրակ։

08:00 – 19:00 · Ամբողջ օր Հայերեն Անվճար չեղարկում՝ մեկնումից առնվազն 24 ժամ առաջ։ Ավելի ուշ չեղարկելու դեպքում գումարը չի վերադարձվում։

Տուրի մասին

Հարթագյուղի Սբ. Հովհաննեսը դարեր շարունակ դեպի իրեն է ձգում հազարավոր ուխտավորների։ Այս՝ ուխտագնացություն տուրի ծրագրում մեր զբոսաշրջիկներին առաջարկում ենք այցելել Սուրբ Հովհաննես մատուռ, Ապարանի սբ. Խաչ և Տառերի պուրակ։

Միջին բարդության քայլարշավի երկարությունն է 5,5 կմ։ Մասնակիցներին խորհուրդ է տրվում լինել սպորտային կոշիկներով, հարմարավետ հագուստով, կրել պաշտպանիչ գլխարկ, ակնոց և արևապաշտպան քսուք։

Երթուղի

1 Կանգառ 1 Ապարանի Սբ. Խաչ եկեղեցի

Չորրորդ դարում հիմնադրված Ապարանի սբ. Խաչ եկեղեցին միակ կառույցն է մեզ հասած երբեմնի մեծ վանական համալիրից։ Բարեբախտաբար, կանգուն է գլխավոր Սուրբ Խաչ եկեղեցին, որի պատերը թվագրվում են 5-րդ դարով։ Հազարավոր տարիների ընթացքում եկեղեցին և իր տարածքը եղել են բազմաթիվ պատմական իրադարձությունների էպիկնետրոն։ Այստեղ ծավալվել են պատերազմներ, եղել են երկրաշարժներ և իհարկե լուսավոր ժամանակներ։ 1877 թվականին տաճարի ծածկը վերականգնվել է, իսկ 1959 թվականին՝ պահեստից կրկին վերածվել եկեղեցու։

Ապարանի Սբ. Խաչ եկեղեցի Ապարանի Սբ. Խաչ եկեղեցի՝ լուսանկար 2 Ապարանի Սբ. Խաչ եկեղեցի՝ լուսանկար 3
2 Կանգառ 2 Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռ

Ուղևորվում ենք Հարթագյուղ, որտեղից սկսում ենք ուխտագնացությունն ու վերելքը Սրբի լեռան գագաթ։ Մոտավոր 1 ու կեսից 2 ժամ տևող քայլարշավւց հետո հասնում ենք Սուրբ Հովհաննես մատուռ, որում, ըստ ավանդության, ամփոփված է 13-րդ դարում այստեղ բերված Հովհաննես Մկրտչի մասունքը։ Սովետական տարիներին երեք անգամ պայթեցված և ապա նորից վերականգնված մատուռը վերջին անգամ վերանորոգվել է 1958 թվականին։ 2005 թվականից ի վեր մատուռի շուրջբոլոը տեղադրվում են խաչքարեր՝ ի նշան ուխտի ի կատար ածման։ Մեծ մասսայականություն վայելող այս ուղղությունը տարեցտարի ավելի շատ ուխտավորների ու այցելուների է կանչում իր մոտ։

Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռ Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռ՝ լուսանկար 2 Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռ՝ լուսանկար 3
3 Կանգառ 3 Տառերի պուրակ

Տուրի վերջին կանգառը Տառերի պուրակն է։ Չէ որ, աշխարհում կան ոչ ավել, քան 70 այբուբեններ, որոնցից մեկը հայկականն է։ Ստեղծվելով 405 թվականին` շուրջ 1600 տարի հայոց տառերն ու հայ ժողովուրդը անբաժան են։ Լինելով սեփական գիր ունեցող ժողովուրդ, հայերն իրենց պատմության ընթացքում ստեղծել և տարածել են հազարավոր ձեռագրեր, գրքեր, մատյաններ։ Եվ ահա, 2005 թվականին նշելով գրերի ստեղծման 1600-ամյակը, կառուցվեց Տառերի պուրակը։ 38 տառերը քանդակների տեսքով, կանգնած են փոքրիկ դաշտի վրա, Արագած լեռան լանջին, իսկ տառերի ետևում հայ ժողովրդի մշակույթի առավել հայտնի գործիչներն են՝ Մեսրոպ Մաշտոցն ու Գրիգոր Լուսավորիչը։

Տառերի պուրակ Տառերի պուրակ՝ լուսանկար 2 Տառերի պուրակ՝ լուսանկար 3

Ի՞նչ է ներառված

Ներառված է

  • Զբոսավարի ծառայություն (օտարախոս մասնակիցների առկայության պարագայում տուրը կանցկացվի երկու լեզվով)
  • Տրանսպորտ
  • Շշալցված ջուր

Ներառված չէ

  • Սնունդ

Տրանսֆեր & Կարևոր տեղեկություն

Հանդիպման վայր: Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (Սայաթ-Նովա 1ա) · Ցույց տալ քարտեզի վրա
Ուղղություններ: Ապարան, Լոռի
Մեկնման ժամ: 08:00
Չեղարկման պայմաններ: Անվճար չեղարկում՝ մեկնումից առնվազն 24 ժամ առաջ։ Ավելի ուշ չեղարկելու դեպքում գումարը չի վերադարձվում։

Հաճախ տրվող հարցեր

Ի՞նչ է ներառում այս ուխտագնացության ծրագիրը։

Սա մեկօրյա ուխտագնացություն է Երևանից դեպի Սբ․ Հովհաննես մատուռ։ Ծրագրում ներառված են նաև Ապարանի Սբ․ Խաչ եկեղեցին և Հայոց այբուբենի հուշարձանը։

Ի՞նչ երթուղով է անցնում տուրը։

Կանգառները հետևյալ հերթականությամբ են՝ Ապարանի Սբ․ Խաչ եկեղեցի, Հարթագյուղի Սբ․ Հովհաննես մատուռ, Հայոց այբուբենի հուշարձան։ Տուրը սկսվում և ավարտվում է Երևանում։

Որքա՞ն արժե տուրը մեկ մեծահասակի համար։

Մեկ մեծահասակի համար արժեքը 5 500 AMD է՝ անկախ գիդի լեզվից։

Քանի՞ ժամ է տևում տուրը և ե՞րբ է սկսվում ու ավարտվում։

Տուրը մեկօրյա է՝ 08:00-ից մինչև 19:00։ Մասնակիցներին խորհուրդ է տրվում ժամանել մեկնարկից 15 րոպե առաջ։

Որտե՞ղ է հանդիպման վայրը։

Հանդիպման վայրը՝ 1 Sayat-Nova Ave, Yerevan 0010, Armenia։ Տուրի ավարտի վայրը՝ 1 Sayat-Nova Ave, Yerevan, Armenia։

Ո՞ր օրերին է անցկացվում այս տուրը։

Տուրն անցկացվում է ամեն օր մինչև 2027-01-01։

Ի՞նչ է ներառված արժեքի մեջ, և ի՞նչը ներառված չէ։

Արժեքի մեջ ներառված են գիդի ծառայությունը, տրանսպորտը և շշալցված ջուրը։ Սնունդը ներառված չէ։

Ի՞նչ լեզվով է անցկացվում տուրը։

Տուրը անցկացվում է հայերենով։ Եթե լինեն օտարերկրյա մասնակիցներ, տուրը կարող է անցկացվել երկու լեզվով։

Քանի՞ մարդ կարող է լինել խմբում։

Խմբի առավելագույն չափը 12 մասնակից է։

Արդյո՞ք արշավ կա, և որքանո՞վ է այն բարդ։

Ծրագրում կա միջին բարդության արշավ, որի երկարությունը 5.5 km է։

Ի՞նչ հագուստ և իրեր է պետք վերցնել հետս։

Խորհուրդ է տրվում կրել սպորտային կոշիկներ և հարմարավետ հագուստ։ Վերցրեք գլխարկ, արևային ակնոց և արևապաշտպան քսուք։

Կա՞ն տարիքային սահմանափակումներ երեխաների կամ մեծահասակների համար։

Տուրի համար տարիքային սահմանափակումներ չկան։

Կարծիքներ

Գրել կարծիք

Պարտադիր դաշտեր

Տուրի գլխավոր տեսարժան վայրերը

1Ապարանի Սբ. Խաչ եկեղեցի 2Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռ 3Տառերի պուրակ

Հանրաճանաչ ուղղություններ