Եվ այսպես


TOURISM RESTART 2021
#օֆլայն և #անվճար կոնֆերանսների վերջին կանգառը կլինի ԵՐԵՎԱՆԸ

Ոլորտի գիտակները պատրաստ են փոխանցել իրենց գիտելիքներն ու փորձը բացարձակապես ԱՆՎՃԱՐ


TOURISM RESTART CONFERENCE 2021-ի ՆՊԱՏԱԿՆ Է՝

Կիսվել տուրիստական ոլորտի բիզնեսների հետ մեր փորձով ու գիտելիքներով,

Օգնել մարզերի բիզնեսներին խորհուրդներով, որպեսզի կարողանան ճգնաժամային իրավիճակից հետո վերսկսել աշխատել նոր տեմպով ու եռանդով,

Ստեղծել բիզնեսների միջև կայուն և փոխշահավետ համագործակցությունների հնարավորություններ:

ՈՎՔԵ՞Ր ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԿՈՆՖԵՐԱՆՍԻՆ՝

Տուրիստական ոլորտի հետ առնչվող բիզնեսների սեփականատերերը կամ աշխատակիցները,

Ովքեր ցանկանում են տուրիստական ոլորտում սկսել բիզնես,

Ովքեր հետաքրքրված են տուրիստական ոլորտով:

TOURISM RESTART 2021-ի ամփոփիչ միջոցառման թեմաներն են՝

Ինչպե՞ս համագործակցել տուրիստական ընկերությունների հետ:

Փորձագետ՝ Մաթևոս Բարսեղյան (ONE WAY TOUR և ONE WAY TRAINING ընկերությունների հիմնադիր տնօրեն):

Ինչպե՞ս ներգրավել հաճախորդներ թվային մարքեթինգի միջոցով:

Փորձագետ՝ Արփինե Փանոսյան (ONE WAY TOUR ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար):

Ներքին տուրիզմի զարգացման հեռանկարները Հայաստանում հյուրատների և սննդի ցանցերի օրինակով:

Փորձագետ՝ Բակուր Մելքոնյան (Արտլանչ սննդի ցանցի և Պոպոք հյուրատների հիմնադիր)

Բիզնեսը որպես համակարգ հյուրանոցի օրինակով:

Փորձագետ՝ Դավիթ Մկոյան («Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնի գլխավոր տնօրեն)

Հայաստանի Ճանաչելիության բարձրացման մարքեթինգային ծրագիր 2021:

Փորձագետ՝ Ֆլորա Աթոյան (Տուրիզմի Կոմիտեի մարքեթինգի վարչության խորհրդական)

«Արևի» ընկերության հաջողության պատմությունը:

Փորձագետ՝ Գևորգ Գասպարյան («Արևի» հյուրատուն և «Հնոց» գաստրո-բակ ընկերությունների հիմնադիր տնօրեն):

Հայկական խոհանոցի դերը տուրիզմի ոլորտում :

Փորձագետ՝ Սեդրակ Մամուլյան, ( «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ)

Արկածային զբոսաշրջության առանձնահատկություններն ու զարգացման հեռանկարները Հայաստանում:

Փորձագետ՝ Հայկ Մաղաքյան («Գարդման Տուր» ընկերության տնօրեն ):

Անվտանգությունը արկածային տուրիզմում:

Փորձագետ՝ Սուրեն Դանիելյան (Ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի ֆեդերացիայի նախագահ, ՀՖԿՍՊԻ –ի սպորտային տուրիզմի եւ փրկարարական գործի ամբիոնի վարիչ, ՄԳԹ դոցենտ):

Զբոսավարի դերը երկրի ճանաչելիության բարձրացման գործում:

Փորձագետ՝ Յաշա Սոլոմոնյան (Պրոֆեսիոնալ Զբոսավարների Հայկական Ասոցացիայի նախագահ)


Իրադարձային տուրիզմը՝ որպես համայնքների զարգացման կառուցակարգ։

Փորձագետ՝ Նունե Մանուկյան («ՖեստիվԱր»- հայկական փառատոնների ասոցացիայի տնօրեն, «Արենի Փառատոն» հիմնադրամի տնօրեն)


Կորոնավիրուսի և պատերազմի հետևանքները, զբոսաշրջության ոլորտի վերականգնման և զարգացման հնարավորությունները։

Փորձագետ՝ Մեխակ Ապրեսյան (Տուրիզմի Հայկական Ֆեդերացիա ՀԿ-ի նախագահ)


«Գենացվալե» պանդոկ ռեստորանային ցանցի հաջողության գրավականը:

Փորձագետ՝ Հակոբ Չոբանյան («Գենացվալե» ռեստորանային ցանցի հիմնադիր տնօրեն)

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏՈՆԱՎԱՃԱՌ

Ունենալու ենք առանձին անկյուն, որտեղ կարող եք թողնել Ձեր CV-ները (ինքնակենսագրական), որոնք մենք կփոխանցենք գործատուներին:
Սա լավագույն ընկերությունների թիմում աշխատանք ունենալու հիանալի հնարավորություն կարող է լինել Ձեզ համար:

ԷՔՍՊՈ

էքսպոյի շրջանակներում տարբեր ընկերություններ կներկայացնեն իրենց ապրանքները, կտրամադրեն #ԱՆՎՃԱՐ նմուշներ, կառաջարկեն հատուկ առաջարկներ/ակցիաներ,

Հիանալի միջավայր կստեղծվի B2B ծանոթությունների, համագործակցությունների համար:

Կոնֆերանսին մասնակցությունն
#ԱՆՎՃԱՐ Է

Օրը՝ Մայիսի 15

Հանդիպման վայր՝ Էլիտ Պլազա Բիզնես կենտրոն
(Հասցե՝ ք. Երևան, Մովսես Խորենացի 15)

Մեկնարկ/Տևողություն՝ 15:00- 19:00 (4 ժամ)