Սկիզբ | : | 20.04.18 10:00 |
Ավարտ | : | 20.04.18 16:00 |
Գինը՝ | 5.500AMD |
ՃԱՆԱՉԵՆՔ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ԵՐԵՎԱՆԸ
Տուրի շրջանակում նախատեսվում է`
— այց Պատմության թանգարան
— Հանրապետության Հրապարակ` մայրաքաղաքի սիրտը, որն իրավամբ կարող է դասվել աշխարհի շքեղ հրապարակների շարքին։ Ի դեպ հենց այստեղ է, որ տեղադրվել է Խորհրդային Միության առաջին երգող շատրվանը։
— Ճանապարհը կշարունակենք Հյուսիսային պողոտայով դեպի Օպերայի և Բալետի Ազգային Ակադեմիական Թատրոն։
Ի դեպ երբևէ մտածել էք` ինչի՞ են հարակից ավազանն անվանել Կարապի լիճ։
— Ճանապարհը կշարունակենք դեպի Կասկադ` մայրաքաղաք Երևանի խորհրդանիշներից մեկը,
— այնուհետև Հաղթանակ զբոսայգի, որը տեղացիներն անվանում են Մոնումենտ։
— Կայցելենք Մայր Հայաստան հուշարձան` իմանալու թե ինչպես տապալեցին Խորհրդային Միությունում Ստալինի ամենամեծ արձանը և թե ինչպես փոխեցին այն Մայր Հայաստանի արձանով։
— Նախատեսվում է այց նաև Ծիծեռնակաբերդ՝ նվիրված է 1,5 միլիոն հայերի հիշատակին, ովքեր զոհ գնացին թուրքական կառավարության իրագործած 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը:
— Ճանապարհին կլսենք ամենատարբեր պատմությունները մայրաքաղաք Երևանի մասին։
— Տուրը կեզրափակենք՝ այցելելով “Մեգերյան Կարպետ”: Այցելուները կարող են դիտել գորգերը, գնումներ կատարել ցուցասրահում, կարող են նաև հետևել արվեստի յուրահատուկ գործերի պատրաստման բուն գործընթացին, ծանոթանալ բնական նյութերով ներկման և մշակման տեխնոլոգիաներին:
Պատմության թանգարանի մուտքավճարը — 2.000 ՀՀ դրամ
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1․ գիդի ծառայություն
2․ տրանսպորտի ծառայություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ