Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը նվիրված է 1,5 միլիոն հայերի հիշատակին, ովքեր զոհ գնացին թուրքական կառավարության իրագործած 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը: 1967թ. ի վեր, երբ ավարտվեց Հուշահամալիրի շինարարությունը, այն դարձավ Երևանի ճարտարապետության անբաժան մասը` վերածվելով ուխտատեղիի: Գտնվելով բարձունքի վրա և առանձնանալով ընդհանուր բնապատկերից` Հուշահամալիրը, միևնույն ժամանակ հիանալի ներդաշնակության մեջ է գտնվում շրջակայքի հետ, իսկ կառույցի պարզ ուրվագծերը փոխանցում են բնաջնջումից վերապրած ազգի ոգին: Ըստ ավանդության՝ «Ծիծեռնակաբերդ» անունն այս բարձունքը ստացել է այստեղ ապրող ծիծեռնակների անունից, որոնք օգնում էին հեթանոսական աստվածներ Վահագնին ու Աստղիկին միմյանց լուրեր փոխանցել։
Լավ զարգացած ճանապարհատրանսպորտային պայմանները հնարավորություն են տալիս հասնել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր անձնական մեքենայով կամ օգտվելով տարբեր տուրիստական ընկերությունների ծառայություններից, որոնք առաջարկում են կանոնավոր տուրեր դեպի Հայաստանի տարբեր տեսարժան վայրեր։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի աշխարհագրական դիրքի շնորհիվ ճանապարհը երկար չի թվա:
Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:
Ցեղասպանության 80-ամյակի կապակցությամբ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը իր դռները բացեց 1995-ին: Թանգարանի կառուցվածքը ծրագրել են ճարտարապետներ Սաշուր Քալաշյանը, Լյուդմիլա Մկրտչյանը և քանդակագործ Ֆ.Առաքելյանը։ Դռները բացելուց ի վեր թանգարանն ընդունել է տասնյակ հազարավոր այցելուների, ներառյալ դպրոցականների, ուսանողներ և հսկայական թվով զբոսաշրջիկների ամբողջ աշխարհից:
1988-1990թթ. Հայոց Մեծ Եղեռնի Հուշահամալիրի հարևանությամբ տեղադրվեցին խաչքարեր` ի հիշատակ Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի:
ԿԻԵՎՅԱՆ ԿԱՄՈՒՐՋ
1 կմ
ԿԱՍԿԱԴ ՀԱՄԱԼԻՐ
7 կմ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՕՊԵՐԱՅԻ ԵՎ ԲԱԼԵՏԻ ԹԱՏՐՈՆ
7