Կարապի լիճը գտնվում է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի` Ազատության հրապարակի հարավարևելյան կողմի ցածրադիր վայրում: Կառուցվել է 1963թ. ապրիլ-հոկտեմբեր ամիսներին: Կարապի լճի հեղինակը ճարտարապետ Գևորգ Մուշեղյանն է։ Լճի մակերեսը 2490 մ2 է: Նրա մի հատվածը`1200 մ2 մակերեսով, 2005 թվականից ի վեր ձմռանը ծառայում է որպես սահադաշտ:
Լավ զարգացած ճանապարհատրանսպորտային պայմանները հնարավորություն են տալիս հասնել Կարապի լիճ անձնական մեքենայով կամ օգտվելով տարբեր տուրիստական ընկերությունների ծառայություններից, որոնք առաջարկում են կանոնավոր տուրեր դեպի Հայաստանի տարբեր տեսարժան վայրեր։ Կարապի լճի աշխարհագրական դիրքի շնորհիվ ճանապարհը երկար չի թվա:
Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Կարապի լիճ տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:
Լիճն անվանվել է Չայկովսկու «Կարապի լիճ» բալետի պատվին:
Կարապի լճի տարածքում են գտնվում Առնո Բաբաջանյանի հուշարձանը, «Մեղեդի» քանդակը։
ԱԲՈՎՅԱՆ ՓՈՂՈՑ
1 կմ
ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ
2 կմ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ
2 կմ