Երևանի Հյուսիսային պողոտայի կառուցման գաղափարին Ալեքսանդր Թամանյանն անդրադարձել էր դեռևս 1924 թվականին իր կողմից մշակված Երևանի առաջին Գլխավոր հատակագծում: Նախագծով Հյուսիսային պողոտան մայրաքաղաքի միջով անցնող հյուսիս-հարավ (Երևանի երկաթուղային կայարանից մինչև Կոմիտասի փողոց) 6.5 կմ երկարությամբ առանցքի բաղկացուցիչ մասն էր կազմելու։
Լավ զարգացած ճանապարհատրանսպորտային պայմանները հնարավորություն են տալիս հասնել Հյուսիսային պողոտա անձնական մեքենայով կամ օգտվելով տարբեր տուրիստական ընկերությունների ծառայություններից, որոնք առաջարկում են կանոնավոր տուրեր դեպի Հայաստանի տարբեր տեսարժան վայրեր։ Հյուսիսային պողոտայի աշխարհագրական դիրքի շնորհիվ ճանապարհը երկար չի թվա:
Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Հյուսիսային պողոտա տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:
2000 թվականի հունիսի 8-ին Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի կողմից քաղաքաշինական խորհրդի քննարկմանը ներկայացվեց իր ղեկավարությամբ մշակված Հյուսիսային պողոտայի կառուցապատման հայեցակարգային ծրագիրը, որը հավանության արժանացավ խորհրդի կողմից և հաստատվեց ՀՀ կառավարության կողմից 2000 թվականի նոյեմբերի 25-ին: Այնուհետև, ՀՀ կառավարության 2001 թվականի որոշմամբ հաստատվեցին Երևանի Հյուսիսային պողոտայի կառուցապատման ծրագրի իրականացման միջոցառումները:
Հյուսիսային պողոտայի բացումը պաշտոնապես տեղի է ունեցել 2007 թվականի նոյեմբերի 16-ին:
ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ
1 կմ
ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆԻ ԱՅԳԻ
1 կմ
ԿԱՐԱՊԻ ԼԻՃ
1 կմ