Սկիզբ | : | 30.05.21 07:30 |
Ավարտ | : | 30.05.21 21:30 |
Գինը՝ | 6.000AMD |
8.000AMD |
Հայաստանի ճանապարհներն այս անգամ մեզ տանում են դեպի հրաշագեղ Լոռի: Տեսարժան վայրերով և գեղեցիկ բնապատկերներով հարուստ այս մարզը հյուրընկալ է տարվա բոլոր եղանակներին և գրավիչ՝ հատկապես գարնանը: Տուրի ընթացքում մեզ սպասվում է միջին բարդության քայլարշավ դեպի Սիսի բերդ։ Փամբակի հովիտը հսկող անառիկ բերդն ուշ միջնադարյան շրջանի բացառիկ կառույց է։ Չքնաղ արահետներով երկարատև քայլարշավը առօրյայից կտրվելու և հանգիստ առնելու լավագույն տարբերակ է:
Հ.Գ. Քայլարշավի ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 16 կմ: Մասնակիցներին խորհուրդ է տրվում լինել սպորտային կոշիկներով, հարմար հագուստով, կրել պաշտպանիչ գլխարկ, ունենալ մեկ օրվա համար անհրաժեշտ սնունդ և ջուր:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1. գիդի ծառաայություն
2. տրանսպորտի ծառայություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ