Սկիզբ | : | 28.05.23 08:00 |
Ավարտ | : | 28.05.23 21:00 |
Գինը՝ | 7.500AMD |
Ձեզ սպասվում է աննկարագրելի տպավորություններով հարուստ ուղևորություն դեպի չքնաղ Լոռի։ Գլխապտույտ բնություն, պատմական հուշարձաններ, թավշյա մարգագետիններ, բարձր լեռներ և խորը կիրճեր, մի խոսքով, այս ամենը պետք է տեսնել սեփական աչքերով։
Սկզբից կայցելենք Հաղպատավանք, որը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկի մեջ,
և որը 10-13-րդ դարերում Հայաստանի նշանավոր հոգևոր և մշակութային կենտրոններից էր:
Այնուհետև թեթև, բայց անչափ գեղեցիկ քայլարշավ կունենանք դեպի Սանահինի վանական համալիր,
որը նույնպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է համաշխարհային մշակութային ժառանգության մաս։
Հ.Գ. Միջին բարդության քայլարշավի ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 10 կմ: Մասնակիցներին խորհուրդ է տրվում լինել սպորտային կոշիկներով, հարմար հագուստով, կրել պաշտպանիչ գլխարկ, ունենալ մեկ օրվա համար անհրաժեշտ սնունդ և ջուր:
Հ.Գ.Գ. Նրանք, ովքեր չեն ցանկանա մասնակցել քայլարշավին, Հաղպատից Սանահին կարող են գնալ մեքենայով:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1. գիդի ծառայություն
2. տրանսպորտ
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա:
Հաշվի առնելով այն, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ