Սևանա լիճ, Սևանավանք, Հաղարծին, Պարզ լիճ, Գոշավանք, Հին Դիլիջան համալիր

Սևան, Դիլիջան, Հաղարծին

Մասնավոր մեկօրյա տուր Երևանից՝ Սևանա լիճ, Սևանավանք, Հաղարծին, Պարզ լիճ, Գոշավանք և Հին Դիլիջան համալիր։ Սկսած 44512 դրամից։

Ամբողջ օր Հայերեն, Անգլերեն, Ռուսերեն Տրանսֆեր Անվճար չեղարկում՝ մեկնումից առնվազն 24 ժամ առաջ։ 24 ժամից պակաս ժամանակ մնալու դեպքում վերադարձվում է գումարի 50%-ը։ Տուրի մեկնարկից հետո գումարը չի վերադարձվում։

Տուրի մասին

Յուրահատուկ համադրմամբ այս տուրի ընթացքում մեր զբոսաշրջային խումբն այցելում է Սեւանա լիճ եւ 9-րդ դարի Սեւանավանք։ Ըստ խմբի ցանկության, կազմակերպվում է նավարկություն Սեւանա լճով։ Հաջորդիվ կտեսնենք 10-13-րդ դարերի վանքեր՝ Գոշավանք եւ Հաղարծին։ Էքսկուրսիայի ծրագրում ներառված մյուս երկու տեղերը Պարզ լիճն ու Հին Դիլիջանն են։

Երթուղի

1 Կանգառ 1 Սևանա լիճ

"Առաջինն ուր կայցելենք Սեւանա լիճն է՝ Հայաստանի գեղեցկուհին։ Լինելով ծովի մակերևույթից 1900 մետր բարձր՝ Սեւանը հանդիսանում է աշխարհում երկրորդ բարձրադիր լիճը քաղցրահամ ջրի պաշարով։ Հրաբխային ծագման Սեւանը շրջապատված է լեռնաշղթաներով, կիսված երկու հատվածների եւ մեկ մեծ թերակղզու։ Այցեքարտ դարձած Սեւանա լիճը վայելում է մեծ մասսայականություն զբոսաշրջիկների շրջանում՝ եւ' ակտիվ, եւ' պասիվ հանգստի համար։ Առավելագույնը 83 մետր խորությամբ Սեւանը պատմական երեք հայկական լճերից միակն է, որը գտնվում է ՀՀ տարածքում։"

Սևանա լիճ Սևանա լիճ Սևանա լիճ
2 Կանգառ 2 Սևանավանք

"Աշոտ Ա թագավորի դուստր Մարիամը խոսք էր տվել հանգուցյալ ամուսնու պատվին կառուցել 30 եկեղեցիներ եւ խոստմանը հավատարիմ մնաց ամբողջ կյանքի ընթացքում։ Դրանցից մեկը Սեւանավանքն է՝ կառուցված 874 թվականին։ Դեռ 4-րդ դարում հիմնադրված լինելով՝ Սեւանավանքն իր զարգացումն ապրում է 9-րդ դարում։ Կանգուն երկու եկեղեցիներից զատ, առանձնակի ուշադրության է արժանի 17-րդ դարի յուրահատուկ խաչքարը՝ իր բազմաթիվ աստվածաշնչյան տեսարաններով։ Մայրաքաղաք Երեւանի անունը առաջին անգամ արձանագրվել է հենց Սեւանավանքի գմբեթի վրա։"

Սևանավանք Սևանավանք Սևանավանք
3 Կանգառ 3 Հաղարծնի վանք

"Թեեւ, Հայաստանում ընդունված է շինարարության համար հիմնականում օգտագործել տուֆ կամ բազալտ տեսակի քարեր, Հաղարծնի վանքի համար օգտագործվել է երկու տեսակի՝ տրավերտին եւ բազալտ։ Սպիտակավուն քարից կառուցված այս վանքը դեռ 10-րդ դարից իր ուրույն տեղն է ունեցել հայոց մշակույթի, կրթության մեջ։ Շուրջ երեք դար է կառուցվել վանքը, տավուշյան անտառների գեղատեսիլ ձորակում՝ անտառի հենց սրտում։ Այստեղ է նաեւ ճարտարապետական գլուխգործոց համարվող վանքի սեղանատունը։ Բացի բուն կառույցներից, այստեղ կա նաեւ արքայական դամբարան։

Հաղարծնի վանք Հաղարծնի վանք Հաղարծնի վանք
4 Կանգառ 4 Պարզ լիճ

Պարզ լիճը փոքրիկ անտառներով շրջապատված լեռնային լճակ է, որն ունի 300 մետր երկարություն եւ 100 մետր լայնություն։ Լճի եւ լճին հարակից տարածքում կարելի է զբոսնել, անել քայլարշավ լճի շուրջբոլորը, ինչպես նաեւ օգտվել առաջարկվող ժամանցային զվարճանքներից։

Պարզ լիճ Պարզ լիճ Պարզ լիճ
5 Կանգառ 5 Գոշավանք

"Միջնադարյան Հայաստանի ամենահայտնի հոգեւոր-կրթական կենտրոններից է Գոշավանքը, որն իր անունը ստացել է բազմատաղանդ հոգեւորական եւ գիտնական Մխիթար Գոշից։ Նրա կողմից ստեղծված օրենքների ժողովածուն համարվում է բացառիկ իր ժամանակի համար, եւ առ այսօր էր օգտագործվում է աշխարհի շատ օրենսդրություններում։ Հինգ եկեղեցիներից, երեք մատուռներից, գավթից, սեղանատնից բաղկացած վանական համալիրը անտարբեր չի թողնի ոչ մի հետաքրքրասեր զբոսաշրջիկի։ Վանքը գտնվում է համանուն Գոշ գյուղում։ Առանձնահատուկ ուշադրության է արժանի Պողոս վարպետի ձեռքին պատկանող 13-րդ դարի ասեղնագործ խաչքարը։

Գոշավանք Գոշավանք Գոշավանք
6 Կանգառ 6 Հին Դիլիջան համալիր

Տուրը ավարտվում է Հին Դիլիջան համալիրով։ Շարամբեյան փողոցում կարելի է տեսնել 19-րդ դարի տիպիկ տներ և փայտե պատշգամբներ։ Այս փողոցը համարվում է Հին Դիլիջանի հավաքական կերպարը, որտեղ արտացոլված է Դիլիջանի հայտնի ճարտարապետական ոճը։

Հին Դիլիջան համալիր Հին Դիլիջան համալիր Հին Դիլիջան համալիր

Ի՞նչ է ներառված

  • Տրանսպորտ

Տրանսֆեր & Կարևոր տեղեկություն

Հանդիպման վայր: 1a Sayat-Nova Ave, Yerevan 0001, Հայաստան · Ցույց տալ քարտեզի վրա
Չեղարկման պայմաններ: Անվճար չեղարկում՝ մեկնումից առնվազն 24 ժամ առաջ։ 24 ժամից պակաս ժամանակ մնալու դեպքում վերադարձվում է գումարի 50%-ը։ Տուրի մեկնարկից հետո գումարը չի վերադարձվում։

Հաճախ տրվող հարցեր

Այս տուրը որքան է տևում?

Տուրի տևողությունը մոտ 10-11 ժամ է և իրականացվում է մեկ օրում՝ առանց գիշերակացի։

Այս տուրը ամեն օր կա՞, թե պետք է հատուկ օր ամրագրել?

Այս տուրը մասնավոր է և անցկացվում է ըստ պահանջի՝ ձեր ընտրած ամսաթվով։ Մանրամասների համար կապվեք օպերատորի հետ։

Մեկնարկի ճշգրիտ ժամը ո՞րն է։

Մեկնարկի ժամը նշված չէ։ Խնդրում ենք ճշտել օպերատորի հետ ամրագրման պահին։

Տուրն ինչպիսի՞ տրանսպորտով է իրականացվում։

Տուրն անցկացվում է հարմարավետ միկրոավտոբուսով կամ ավտոբուսով՝ կախված խմբի քանակից։

Ձմռանը մեքենան տաքացվո՞ւմ է։

Այո, ձմռանը տրանսպորտը լիովին ջեռուցվում է։

Տրանսպորտում Wi‑Fi կա՞։

Տրանսպորտում սովորաբար Wi‑Fi չկա, սակայն երթուղու մեծ մասում բջջային ինտերնետը հասանելի է։

Կարո՞ղ եմ նախապես կոնկրետ նստատեղ ամրագրել։

Տրանսպորտում նախապես տեղեր չեն ամրագրվում, խորհուրդ ենք տալիս մոտենալ տուրի մեկնարկից շուտ։

Գիդը ո՞ր լեզուներով է վարում այս տուրը։

Տուրերն անցկացվում են հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով. եթե խմբում օտարախոս մասնակիցներ կան, գիդը կարող է խոսել երկու լեզվով։

Գիդերը տեղացի՞ են և ճանաչո՞ւմ են այս վայրերը։

Մեր զբոսավարները տեղացի մասնագետներ են, լավ ծանոթ են Հայաստանի պատմությանը, մշակույթին և այցելվող վայրերին։

Մեկ մեծահասակի համար այս տուրի գինն ինչքա՞ն է։

Մեկ մեծահասակ տեղացի/ՀՀ քաղաքացու համար արժեքը 44512 AMD (հայկական դրամ) է։ Օտարերկրացու գինը նշված չէ, խնդրում ենք ճշտել օպերատորի հետ։

Երեխայի համար զեղչ կա՞ այս մեկօրյա տուրի դեպքում։

Այո, մեկօրյա տուրերի համար 0-3 տարեկան անվճար, 3-6 տարեկան 50% զեղչ, 7+ տարեկան լրիվ արժեք։

Եթե մենք 5 հոգուց ավելի լինենք, խումբային զեղչ կտրվի՞։

Այո, 5+ հոգանոց խմբերի համար 500 դրամ զեղչ յուրաքանչյուր մասնակցի համար մեկօրյա տուրերի դեպքում։

Կարծիքներ

Գրել կարծիք

Տուրի գլխավոր տեսարժան վայրերը

1Սևանա լիճ 2Սևանավանք 3Հաղարծնի վանք 4Պարզ լիճ 5Գոշավանք 6Հին Դիլիջան համալիր

Հանրաճանաչ ուղղություններ