Blog
Տոնեք Ամանորը ONE WAY Tour-ի հետ
Նոր տարին նորը բացահայտելու և հիշողություններ ստեղծելու ժամանակն է: Դիմավորեք 2026 թվականը նոր երկրում` շրջապատված տոնակատարություններով և յուրահատուկ ավանդույթներով։ ONE WAY To...
Բլոգ
Գորիսը գտնվում է Հայաստանի հարավում` Սյունիքի մարզում. Երևանից մեքենայով կարելի է հասնել մոտ 4 ժամում: Գորիսը փոքր քաղաք է, բայց գտնվում է շատ յուրահատուկ և հետաքրքիր տարածքում: Ինքնին քաղաքը և շրջակայքը հարուստ են ինչպես պատմական, մշակութային, այնպես էլ բնական տեսարժան վայրերով: Այսպիսով, որո՞նք են կազմում տեսարժան վայրերի լավագույն տասնյակը, և որո՞նք անպայման պետք է տեսնել Գորիս կատարած այցի ընթացքում:

«Քարե անտառը» յուրօրինակ բնական տեսարժան վայր է, որն, ըստ երևույթին, հրաբխային ծագում ունի: Լեռան լանջերին տեղակայված բնության այս հրաշալիքը իրենից ներկայացնում է սուր գագաթներով նեղ ժայռերի, քարե սյունների և անսովոր ու տարօրինակ տեսք ունեցող քարերի միասնություն: Տարածքն իսկապես նման է քարացած «ծառերով» հեքիաթային մի «անտառի»։

Եզակի «քարանձավային քաղաք» Խնձորեսկը գտնվում է Գորիսից մոտ 8 կմ հեռավորության վրա: Խնձորեսկը հայտնի է իր քարանձավային կացարաններով, որտեղ մարդիկ ապրել են վաղնջական ժամանակներից մինչև 1950-ականները: Քարանձավներից մի քանիսը ունեն բոլորովին բնական ծագում, սակայն դրանց ներքին հարդարանքը հետագայում ընդլայնվել է տեղի բնակիչների կողմից:
Սատանի կամուրջը բնության կողմից կերտված զարմանալի մի կառույց է։ Կամուրջը մոտ 30 մետր երկարություն և 50-60 մետր լայնություն ունի: Հատկապես ուշագրավ են կամրջի ստորին մասում գտվող «զարդերը»՝ ստալակտիտները, որոնք կամուրջը դարձնում են ավելի սարսափազդու, բայց միաժամանակ հզոր և շքեղ: Մոտակայքում կան բուժիչ աղբյուրներ, որոնց ջուրը բխում է ժայռերի մեջ առաջացած ճեղքերից: Այստեղ նույնիսկ հնարավոր է լողալ փոքր բնական քարե ավազաններում:

Տաթևի վանքը գտնվում է Սատանի կամուրջի մոտակայքում: Ճերմակ շքեղ շինությունը վեր է խոյանում կտրուկ ժայռի գրեթե եզրին․ այն, ասես, ճախրում է խորը անդունդի վրայով:

«Տաթևեր» ճոպանուղին Տաթևի վանք հասնելու ամենաարագ միջոցն է: «Տաթևերը» համարվում է աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղին, որը շարժվում է առանց կանգառի: «Տաթևեր» ճոպանուղով թռիչքը տևում է մոտ 12 րոպե, որի ընթացքում, ավելի քան 300 մ բարձրությունից, հնարավոր է տեսնել աննկարագրելի բնապատկերներ:

Քարահունջը զարմանալի հնագույն մեգալիթյան կառույց է, որը հիշեցնում է աշխարհահռչակ Սթոունհենջը: Այստեղ որոշակի կարգով տեղակայված են ավելի քան 220 քարեր։ Ուղիղ կանգնած քարերի բարձրությունը 150-ից 280 սմ է: Շատ գիտնականներ ենթադրում են, որ Քարահունջը ժամանակին եղել հնագույն աստղադիտարանի նախատիպը:

Սև լիճը գտնվում է հանգած հրաբուխի խառնարանում` 2658 մ բարձրության վրա: Ամբողջ շրջակայքը պահպանվող տարածք է. այստեղ կարող եք գտնել հսկայական թվով եզակի տեսակների կենդանիներ և բույսեր:
Այս արհեստանոցը իրավամբ կարելի է դասել տեղական տեսարժան վայրերի ցանկին: Այստեղ Գորիսի ասեղնագործուհիները ստեղծում են փոքրիկ ձեռագործ «գլուխգործոցներ»` գորգեր, պայուսակներ, կախազարդեր, խաղալիքներ: Զբոսաշրջիկները սիրով գնում են «Goris Crochet» արհեստանոցի արտադրանքը։
Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին համեմատաբար «երիտասարդ» տեսարժան վայր է. այն հիմնադրվել է 1903 թվականին: Եկեղեցին գտնվում է գերազանց վիճակում և դասական հայկական ճարտարապետության հիանալի օրինակ է ծառայում:
Եթե պլանավորում եք ուսումնասիրել Գորիսն ու նրա շրջակայքը, ապա ONE WAY Tour-ն առաջարկում է ինչպես խմբային տուրեր, այնպես էլ անհատական տուրեր՝ համապատասխանեցված ձեր նախընտրություններին։ Տուրերի կարևորագույն կետերից է աշխարհահռչակ Տաթևի վանքը, որը կարող եք այցելել «Տաթևեր» ճոպանուղու միջոցով։ Անկախ նրանից՝ նախընտրում եք խմբային թե անհատական ճամփորդությունը, մեր տուրերը կօգնեն բացահայտել այս հիասքանչ տարածաշրջանի բնական գեղեցկությունն ու պատմական տեսարժան վայրերը։
Blog
Տոնեք Ամանորը ONE WAY Tour-ի հետ
Նոր տարին նորը բացահայտելու և հիշողություններ ստեղծելու ժամանակն է: Դիմավորեք 2026 թվականը նոր երկրում` շրջապատված տոնակատարություններով և յուրահատուկ ավանդույթներով։ ONE WAY To...
Blog
7 ՊԱՐՏԱԴԻՐ ԱՅՑԵԼԵԼՈՒ ՎԱՅՐԵՐ ԴԻԼԻՋԱՆՈՒՄ
Դիլիջանը, որը հաճախ անվանում են «Հայկական Շվեյցարիա», Տավուշի մարզի անտառաշատ գոհարն է՝ հարուստ պատմությամբ, մշակույթով ու գեղեցիկ բնությամբ։ Անկախ նրանից՝ դուք սիրում եք արշավն...
Blog
Էկոտուրիզմը Հայաստանում | 10 լավագույն վայրեր այցելության համար
Ի՞նչ է էկոտուրիզմը Էկոտուրիզմը բնության պահպանությունը և տեղական համայնքների զարգացման խթանումը միավորող ճամփորդական ձև է: Այն խրախուսում է մաքուր և պատասխանատու զբոսաշրջություն...