Հայաստանի տեսարժան վայրերը Սյունիք

Որոտնաբերդ

  • ՄարզՍյունիք
  • Հեռավորությունը Երևանից297.9 կմ
  • ՏեսակՎանք/եկեղեցի

Սյունիք

Վայրի մասին

Որոտնաբերդ ամրոցը հիշատակվում է դեռեւս 4-րդ դարից որպես Հայաստանի նշանավոր եւ դժվարամատչելի ռազմական հենակետերից մեկը։ Ժողովրդական ավանդության մեջ այն հաճախ կապվում է 18-րդ դարի ազգային-ազատագրական պայքարի առաջնորդ Դավիթ Բեկի հետ՝ ինչի պատճառով երբեմն անվանվում է նաեւ «Դավիթ Բեկի բերդ»։ Պատմական սկզբնաղբյուրների համաձայն՝ ամրոցի առաջին գրավոր հիշատակումները վերաբերում են 5-րդ դարին։ Ստեփանոս Օրբելյանը վկայում է, որ 1075-1092 թվականներին Որոտնաբերդն ու նրա շրջակա տարածքները գտնվում էին Սյունիքի թագավորության կազմում։ Շուրջ 115 տարի գտնվելով սելջուկյան իշխանության տակ՝ ամրոցն ազատագրվեց հայ-վրացական զորքերի՝ Զաքարյանների գլխավորությամբ 1210 թվականին։ Այն հետագայում անցավ Իվանե Զաքարյանի իրավասության տակ, իսկ 13-րդ դարի կեսերից այն դարձավ Օրբելյան իշխանների տիրույթ։ Որոտնաբերդը կրկին հայտնվում է պատմական հիշատակությունների մեջ 1724 թվականի մարտին, երբ Սյունիքի ազատագրական շարժման առաջնորդ Դավիթ Բեկը ազատագրում է ամրոցը՝ այն դարձնելով պաշտպանական հենակետ իր պայքարի համար։ Ամրոցի կառուցվածքն ինքնին խոսուն է․ բազալտե, կոպտատաշ քարերից կառուցված երկշերտ պարիսպները բաղկացած են եղել առաջնային եւ ներքին պաշտպանական պատնեշներից, իսկ միջնաբերդը հագեցած է եղել գետնուղով, որն ուղղակիորեն կապել է ամրոցը Որոտան գետին՝ ջրի մատակարարման եւ փախուստի գաղտնի ճանապարհ ապահովելով պաշարման դեպքում։ 19-րդ դարում ամրոցն արդեն հիշատակվում է որպես լիովին լքված եւ չգործող ռազմական կառույց։

Հետաքրքիր

Փաստեր՝ Որոտնաբերդ

  1. Նշանավոր է այն հանգամանքը, որ 10-րդ դարից սկսած Որոտնաբերդը եւ մոտակա Որոտնավանքը համարվել են միավորված պաշտպանական համակարգի մաս՝ պաշտպանելով վարչական եւ տնտեսական նշանակություն ունեցող Շաղատ գյուղաքաղաքը։

  2. Բերդի նշանակությունը ոչ միայն ռազմաքաղաքական էր, այլեւ տնտեսական. դրա տարածքով էր անցնում երկրորդական առեւտրային մի ճանապարհ, որը սկսվում էր Նախիջեւանից, անցնում Ծղուկք, Բաղք եւ Արեւիք գավառներով՝ իջնելով մինչեւ Կարճեւան։ Այստեղ այն միանում էր Ջուլֆա–Փայտակարան միջազգային առեւտրական ուղուն՝ ստեղծելով բերդի համար կարեւոր վերահսկողական դիրք առեւտրական շարժի նկատմամբ։

Եղանակ՝ Սյունիք

Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Որոտնաբերդ տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:

Սյունիք

Պլանավորեք այցելությունը

Հասցե

Syunik, Капан, Армения

Սյունիք

Տեսարժան վայրեր Մոտակայքում՝ Որոտնաբերդ

ONE WAY TOUR

Ամրագրել անհատական տուր

Ամենօրյա խմբային և անհատական տուրեր ու տրանսֆերներ Հայաստանում և Վրաստանում։

Որոտնաբերդ
1 / 3 · Որոտնաբերդ