Հայաստանի տեսարժան վայրերը Սյունիք
Հալիձորի Բերդ
- ՄարզՍյունիք
- Հեռավորությունը Երևանից310.3 կմ
- ՏեսակԲերդ/ամրոց
Սյունիք
Վայրի մասին
Հետաքրքիր
Փաստեր՝ Հալիձորի Բերդ
-
2006-2009 թվականներին բերդի տարածքում կատարվել են մասնակի վերականգնման աշխատանքներ: Վերականգնվել են Սբ. Աստվածածին եկեղեցին, արեւելյան, հյուսիսարեւելյան, հարավարեւելյան պարսպապատերը, հարավային մուտքը:
Եղանակ՝ Սյունիք
Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Հալիձորի Բերդ տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:
Հալիձորի Բերդ
Հաճախ տրվող հարցեր
Ի՞նչ է Հալիձորի բերդը։
Կառույցն ի սկզբանե ստեղծվել էր որպես անապատ, սակայն 17-րդ դարում Դավիթ Բեկի նախաձեռնությամբ վերակառուցվել է որպես բերդ։ Իր անառիկ դիրքի շնորհիվ այն ծառայել է որպես նրա ազատագրական պայքարի գլխավոր ամրոց և Սյունիքի հայկական իշխանության կենտրոն։
Ինչպիսի՞ն են Հալիձորի պարիսպները։
Պարսպապատն ունի տեղանքի ռելիեֆից բխող անկանոն քառանկյան տեսք․ յուրաքանչյուր պարսպի երկարությունը 50 մ է, հաստությունը՝ մոտ 1 մ, իսկ հարավարևմտյան անկյունում կա առանձնահատուկ շրջանաձև բուրգ։ Բերդի մուտքերը հարավային և հյուսիսային կողմերում են։
Ի՞նչ կարելի է տեսնել բերդի ներսում։
Թաղածածկ դահլիճային եկեղեցի՝ բեմի երկու կողմերում ավանդատներով, որին հարավից և հյուսիսից կից են թաղածածկ երկհարկ շինություններ․ դրանց առաջին հարկերը հավանաբար եղել են գավիթներ։ Պաշտպանական վերակառուցման ժամանակ վերին հարկերի կտուրները հավասարեցվել են, որպեսզի ստացված հարթակից հնարավոր լինի պաշտպանվել և գնդակոծել հակառակորդին։
Վերականգնվե՞լ է Հալիձորի բերդը։
Այո, 2006–2009 թվականներին կատարվել են մասնակի վերականգնման աշխատանքներ։ Վերականգնվել են Սբ. Աստվածածին եկեղեցին, արևելյան, հյուսիսարևելյան և հարավարևելյան պարսպապատերը և հարավային մուտքը։
Սյունիք
Պլանավորեք այցելությունը
Halidzor Fortress, Kapan, Syunik Province, Armenia
Սյունիք
Տեսարժան վայրեր Մոտակայքում՝ Հալիձորի Բերդ
Բլոգ
Կարդացեք նաև
ONE WAY TOUR
Ամրագրել անհատական տուր
Ամենօրյա խմբային և անհատական տուրեր ու տրանսֆերներ Հայաստանում և Վրաստանում։