Հայաստանի տեսարժան վայրերը Արագածոտն

Տեղերի վանք

  • ՄարզԱրագածոտն
  • Հեռավորությունը Երևանից39.7 կմ
  • ՏեսակՎանք/եկեղեցի

Արագածոտն

Վայրի մասին

"13-րդ դարում հիմնադրված Տեղերի վանքը գտնվում է Արագածոտնի մարզի Տեղեր գյուղում։ Տեղերի վանական համալիրը բաղկացած է Սբ. Աստվածածին եկեղեցուց, գավթից, պաշտպանական պարսպից։ Համալիրը կառուցված է մուգ մոխրագույն բազալտից։ Մատենագիտական աղբյուրներում չկան տեղեկություններ Տեղերի վանքի մասին, ի տարբերություն միջնադարյան այլ հայտնի վանքերի, փոխարենը վանքի մասին տեղեկություններ ենք ստանում միայն պատերին պահպանված վիմագրերից։ Համաձայն գավթի մուտքի ճակատակալ քարի արձանագրության՝ այն կառուցել է Վաչե Վաչուտյանի կին Մամախաթունը՝ 1232 թվականին։ 1766 թվականին ամենայն հայոց կաթողիկոս Սիմեոն Երեւանցին վանք է այցելում, եւ, տեսնելով վանքի անմխիթար վիճակը, փորձում է որոշ բարեկարգումներ կատարել վանքում։ Տեղերի վանքը դարերի ընթացքում բազմիցս վնասվել է եւ վերանորոգվել։ Այսօր վանքը կանգուն վիճակում է, թեեւ որոշ հատվածներում խախտվել են ծածկասալերը։ Վիմական արձանագրությունների ուսումնասիրումը սկսվել է 1830-ական թվականներից։ Ընդհանուր առմամբ վանքի որմերից գրառվել է 57 վիմագիր, որոնցից ամենավաղը թվագրվում է 1213 թվականով, իսկ ամենաուշը՝ 1494 թվականով։ Եկեղեցու ներսում եւ վանական համալիրի հարակից տարածքում առկա են 11-16-րդ դարերով թվագրվող խաչքարեր։

Հետաքրքիր

Փաստեր՝ Տեղերի վանք

  1. Տեղերի վանքի ճարտարապետությունն առանձնահատուկ է ողջ պատմական Հայաստանի տարածքում պահպանված կենտրոնագմբեթ եկեղեցիների շարքում։

  2. Ըստ ավանդության, Տեղեր գյուղը հնում կոչվել է Դեղեր, քանի որ հայտնի էր իր շրջակայքում աճող դեղաբույսերով։ 17-րդ դարից վանքը կոչվել է Լրջակապույտ Սբ. Նշան, նաեւ՝ Դըղր կամ Դղեր։

Եղանակ՝ Արագածոտն

Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Տեղերի վանք տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:

Տեղերի վանք

Հաճախ տրվող հարցեր

Որտե՞ղ է գտնվում Տեղերի վանքը։

13-րդ դարում հիմնադրված Տեղերի վանքը գտնվում է Արագածոտնի մարզի Տեղեր գյուղում։ Համալիրը բաղկացած է Սբ. Աստվածածին եկեղեցուց, գավթից և պաշտպանական պարսպից և կառուցված է մուգ մոխրագույն բազալտից։ Վանքի ճարտարապետությունն առանձնահատուկ է պատմական Հայաստանում պահպանված կենտրոնագմբեթ եկեղեցիների շարքում։

Ի՞նչ արձանագրություններ և խաչքարեր կան Տեղերի վանքում։

Վիմական արձանագրությունների ուսումնասիրությունը սկսվել է 1830-ական թվականներից․ վանքի որմերից գրառվել է 57 վիմագիր, որոնցից ամենավաղը թվագրվում է 1213, իսկ ամենաուշը՝ 1494 թվականով։ Եկեղեցու ներսում և համալիրի հարակից տարածքում կան 11–16-րդ դարերի խաչքարեր։

Ի՞նչ այլ անուններ է ունեցել Տեղերի վանքը։

Ըստ ավանդության՝ Տեղեր գյուղը հնում կոչվել է Դեղեր, քանի որ հայտնի էր շրջակայքում աճող դեղաբույսերով։ 17-րդ դարից վանքը կոչվել է Լրջակապույտ Սբ. Նշան, նաև՝ Դըղր կամ Դղեր։

Ինչպիսի՞ վիճակում է Տեղերի վանքն այսօր։

1766 թվականին Ամենայն Հայոց կաթողիկոս Սիմեոն Երևանցին այցելել է վանք և, տեսնելով նրա անմխիթար վիճակը, փորձել որոշ բարեկարգումներ կատարել։ Դարերի ընթացքում վանքը բազմիցս վնասվել ու վերանորոգվել է․ այսօր այն կանգուն է, թեև որոշ հատվածներում խախտվել են ծածկասալերը։

Արագածոտն

Պլանավորեք այցելությունը

Հասցե

Tegher Monastery, Avan Rd, Техер, Армения

Արագածոտն

Տեսարժան վայրեր Մոտակայքում՝ Տեղերի վանք

ONE WAY TOUR

Ամրագրել անհատական տուր

Ամենօրյա խմբային և անհատական տուրեր ու տրանսֆերներ Հայաստանում և Վրաստանում։

Տեղերի վանք, Հայաստան
1 / 3 · Տեղերի վանք