Հայաստանի տեսարժան վայրերը Արագածոտն
Արտավազիկ Եկեղեցի
- ՄարզԱրագածոտն
- Հեռավորությունը Երևանից36.1 կմ
- ՏեսակՎանք/եկեղեցի
Արագածոտն
Վայրի մասին
Հետաքրքիր
Փաստեր՝ Արտավազիկ Եկեղեցի
-
Հուշարձանի արեւելյան կողմում կանգուն է 13-րդ դարի կոթող-խաչքարը։
-
Ենթադրվում է, որ եկեղեցին կրում է իր կառուցողի՝ Արտավազդի անունը։
Եղանակ՝ Արագածոտն
Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Արտավազիկ եկեղեցի տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:
Արտավազիկ Եկեղեցի
Հաճախ տրվող հարցեր
Որտե՞ղ է գտնվում Արտավազիկ եկեղեցին։
Արտավազիկ եկեղեցին գտնվում է Բյուրական գյուղից 1 կմ արևելք։ Այսօր եկեղեցին կիսավեր վիճակում է։
Ե՞րբ է կառուցվել Արտավազիկ եկեղեցին և ինչի՞ց։
Եկեղեցին 7-րդ դարի կառույց է՝ կառուցված կարմիր ու սև տուֆից։ Այն պատկանում է միախորան փոքր եկեղեցիների տիպին և խաչաձև գմբեթավոր է։
Ինչո՞ւ է եկեղեցին կոչվում Արտավազիկ։
Ենթադրվում է, որ եկեղեցին կրում է իր կառուցողի՝ Արտավազդի անունը։ Այն հայտնի է նաև Սբ. Հովհաննես և Սբ. Աստվածածին անուններով․ պատմական սկզբնաղբյուրներում եկեղեցու մասին հիշատակություններ չկան, իսկ վիմագիր արձանագրությունները չեն պահպանվել։
Ի՞նչ կարելի է տեսնել Արտավազիկ եկեղեցում։
Այստեղ կտեսնեք 7-րդ դարի կիսավեր եկեղեցի, որն իր ինքնատիպությամբ ուրույն տեղ ունի հայ միջնադարյան եկեղեցական ճարտարապետության մեջ։ Հուշարձանի արևելյան կողմում կանգուն է 13-րդ դարի կոթող-խաչքարը։
Արագածոտն
Պլանավորեք այցելությունը
Artavazik Church, Byurakan, Aragatsotn Province, Armenia
Արագածոտն
Տեսարժան վայրեր Մոտակայքում՝ Արտավազիկ Եկեղեցի
ONE WAY TOUR
Ամրագրել անհատական տուր
Ամենօրյա խմբային և անհատական տուրեր ու տրանսֆերներ Հայաստանում և Վրաստանում։