Հայաստանի տեսարժան վայրերը Արցախ
Քաղաք Շուշի
- ՄարզԱրցախ
- Հեռավորությունը Երևանից339.7 կմ
- ՏեսակՀուշարձան/Հուշահամալիր
Արցախ
Վայրի մասին
Հետաքրքիր
Փաստեր՝ Քաղաք Շուշի
-
Շուշին հայ ազատագրական պայքարի ռազմավարական կենտրոն է եղել դեռեւս 9-րդ դարից, երբ իշխան Սահլ Սմբատյանը պարտության է մատնել արաբական ուժերին՝ ապացուցելով տարածքի ռազմաքաղաքական կարեւորությունը հայության համար։
-
1920 թվականի մարտի 22- 26-ը, Թուրքիայի Հանրապետության զորամիավորումների, Արցախում բնակվող թուրք եւ քրդական խմբերի աջակցությամբ, քաղաքում իրականացվում է հայ բնակչության զանգվածային կոտորած։ Վայրագության հետեւանքով Շուշիի հարյուրավոր հայկական թաղամասեր ավիրվում են, գույքը թալանվում, մշակութային հուշարձաններն ու ձեռագրերը ոչնչացվում են։ Զոհվում է ավելի քան 20.000 հայ։ Հայաթափվում է ողջ քաղաքը՝ վերածվելով լռության ու մոխրի։
Եղանակ՝ Արցախ
Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Շուշի տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:
Քաղաք Շուշի
Հաճախ տրվող հարցեր
Որտե՞ղ է գտնվում Շուշին։
Շուշին գտնվում է Վարանդա գավառում՝ բարձրադիր սարահարթի վրա, որն իր բնական անմատչելի դիրքի շնորհիվ դարեր շարունակ ծառայել է որպես պաշտպանական ամրություն տեղի հայ բնակչության համար։ Այն Լեռնային Ղարաբաղի և ընդհանրապես հայ միջնադարյան մշակութային և ռազմավարական կենտրոններից մեկն է։
Ե՞րբ է հիմնադրվել Շուշին։
Շուշին հիմնադրվել է 1752 թվականին, իսկ քաղաքային կարգավիճակ ստացել 1840 թվականին։ Սակայն վայրը շատ ավելի հին պատմություն ունի. 9-րդ դարի կեսերին իշխան Սահլ Սմբատյանն այստեղ կարևոր հաղթանակ տարավ արաբ ասպատակիչների դեմ՝ ազատագրելով գերեվարված հայ բնակչությանը։
Ի՞նչ այլ անուններ է ունեցել Շուշին։
Վաղ միջնադարում բերդը կոչվում էր Շիկաքար, իսկ ուշ միջնադարյան աղբյուրներում հիշվում է Քարագլուխ, Քար, Շոշի բերդ անուններով։ Հաճախ այն կոչվում էր նաև Շոշի սղնախ, քանի որ թշնամական հարձակումների ժամանակ այնտեղ ապաստան էին գտնում հարևան Շոշ գյուղի և Վարանդա գավառի բնակիչները։
Ինչո՞վ էր կարևոր Շուշին 19-րդ դարում։
19-րդ դարում Շուշին վերածվեց առևտրի, արհեստագործության և մշակույթի խոշոր կենտրոնի. այստեղ գործում էին տպարաններ, դպրոցներ, թատրոններ, և քաղաքը դարձավ հայ մշակույթի հյուսիսարևելյան կենտրոններից մեկը։ Այն հատկապես ծաղկեց Ռուսական կայսրության օրոք՝ դառնալով Կովկասի առաջատար քաղաքներից մեկը։
Ի՞նչ տեղի ունեցավ Շուշիում 1920 թվականին։
1920 թվականի մարտի 22–26-ը Շուշիում իրականացվեց հայ բնակչության զանգվածային կոտորած։ Ավերվեցին հարյուրավոր հայկական թաղամասեր, թալանվեց գույքը, ոչնչացվեցին մշակութային հուշարձաններ ու ձեռագրեր, և ողջ քաղաքը հայաթափվեց։
Արցախ
Պլանավորեք այցելությունը
Azeri positions, Nerkin Hand, Armenia
ONE WAY TOUR
Ամրագրել անհատական տուր
Ամենօրյա խմբային և անհատական տուրեր ու տրանսֆերներ Հայաստանում և Վրաստանում։