Հայաստանի տեսարժան վայրերը Լոռի

Օձի Պորտ

  • ՄարզԼոռի
  • Հեռավորությունը Երևանից168.2 կմ
  • ՏեսակՀուշարձան/Հուշահամալիր

Լոռի

Վայրի մասին

«Օձի պորտ» բնական հուշարձանը գտնվում է Լոռու մարզի Արդվի գյուղի արեւելյան հատվածում։ Այս բնական հուշարձանը 2008 թվականից ներառվել է բնության պետական հուշարձանների ցանկում։ Այն իրենից ներկայացնում է ժայռի մեջ առանձնացող հսկա քարե օձ, որի միջնամասից սառնորակ ջուր է հոսում՝ գոյացնելով փոքրիկ աղբյուր։

Հետաքրքիր

Փաստեր՝ Օձի Պորտ

  1. Ավանդության համաձայն, գյուղում կար մի դպրոց, որտեղ կաթողիկոս Հովհան Օձնեցին կրթում էր իր 7 աշակերտներին: Հանկարծ լեռան լանջին հայտնվում է մի վիշապ եւ նրա արձակած ձայներից շրջակայքը քարանում է: Հովհանն իր աշակերտներից յուրաքանչյուրին ուղարկում է պարզելու տեղի ունեցածը, սակայն նրա 7 աշակերտներից ոչ մեկը չի վերադառնում՝ հայտնվելով վիշապի երախում: Հովհանն ինքն է դուրս գալիս դպրոցից փնտրելու իր աշակերտներին, փոխարենը տեսնում է հսկա վիշապին, որը պատրաստվում էր ընդունել իր հաջորդ զոհին: Հովհան Օձնեցին գավազանով խփում է վիշապի գլխին ու ասում. «Քա՛ր դառնաս, աղբյուր բխի քո սրտից՝ հիվանդի համար դե՛ղ դառնաս»: Սուրբ իմաստունի ասածն իսկույն կատարվում է եւ վիշապը քարանում է, ու նրանից սկսում է ջուր հոսել։

Եղանակ՝ Լոռի

Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Օձի պորտ տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:

Լոռի

Պլանավորեք այցելությունը

Հասցե

Odzi port, Ардви, Армения

Լոռի

Տեսարժան վայրեր Մոտակայքում՝ Օձի Պորտ

ONE WAY TOUR

Ամրագրել անհատական տուր

Ամենօրյա խմբային և անհատական տուրեր ու տրանսֆերներ Հայաստանում և Վրաստանում։

Օձի Պորտ
1 / 3 · Օձի Պորտ