Հայաստանի տեսարժան վայրերը Լոռի

Արդվիի Սբ. Հովհաննես

  • ՄարզԼոռի
  • Հեռավորությունը Երևանից168.4 կմ
  • ՏեսակՎանք/եկեղեցի

Լոռի

Վայրի մասին

Լոռու մարզի Արդվի գյուղի հյուսիսարեւմտյան եզրին է գտնվում Սրբանես վանքը՝ առավել հայտնի որպես Արդվիի Սբ. Հովհաննես։ Վանական համալիրը կազմված է երկու թաղածածկ եկեղեցիներից, զանգակատնից, եկեղեցական եւ տնտեսական կառույցներից, շուրջը տարածվող պարսպից: Եկեղեցիները կառուցված են ոչ մեծ, անկանոն, ճեղքված անդեզիտի քարերով։ Արեւելյան պատի ստորին շարքերը՝ խոշոր սրբատաշ քարերից, վկայում են հնագույն շերտերի մասին։ Հյուսիսային եկեղեցին փոքր է, քառակուսի աղոթասրահով, իսկ հարավային դահլիճը հատակին ունի տապանաքարեր։ 13-րդ դարում արեւմտյան ճակատին կցվել է փոքր սրահ, իսկ 17-րդ դարում՝ զանգակատուն՝ խորանարդաձեւ ստորին ծավալով եւ վեցասյուն ռոտոնդայով։ Վանքի հարեւանությամբ պահպանվել են խուցերի եւ տնտեսական շենքերի ավերակները, իսկ արեւմտյան կողմում՝ միջնադարյան գերեզմանոցը՝ գեղաքանդակ խաչքարերով։ Դարեր շարունակ այս վայրը եղել է նաեւ ուխտատեղի, իսկ 19-րդ եւ 20-րդ դարերում վերանորոգվել է Ստեփանոս Տարինյանի, Մելիքսեթ Քալանթարյանի եւ վերջերս՝ բարերար Վահե Կարապետյանի նախաձեռնությամբ։

Հետաքրքիր

Փաստեր՝ Արդվիի Սբ. Հովհաննես

  1. Վանքի հյուսիսային եկեղեցու խորանի բեմի առջեւ ամփոփված է Հովհաննես Գ Օձնեցին՝ Հայոց 34-րդ կաթողիկոսը, 8-րդ դարի նշանավոր աստվածաբան ու իմաստասեր, ում գործերից ամենանշանավորը «Կանոնագիրք Հայոց»-ն է՝ ազգային եկեղեցական իրավունքի առաջին ամբողջական ժողովածուն։ Նրա անունը իր մեջ հավերժացրել է նաեւ վանքը՝ տալով նրան երկրորդ Սբ. Հովհանես Իմաստասեր անունը։

  2. Վանքում են նկարահանվել Սերգեյ Փարաջանովի հռչակավոր «Նռան գույնը» ֆիլմի առանձին կադրեր։

Եղանակ՝ Լոռի

Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Արդվիի Սուրբ Հովհաննես վանք տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:

Լոռի

Պլանավորեք այցելությունը

Հասցե

Ardvi 1717, Armenia

Լոռի

Տեսարժան վայրեր Մոտակայքում՝ Արդվիի Սբ. Հովհաննես

ONE WAY TOUR

Ամրագրել անհատական տուր

Ամենօրյա խմբային և անհատական տուրեր ու տրանսֆերներ Հայաստանում և Վրաստանում։

Արդվիի Սբ. Հովհաննես
1 / 3 · Արդվիի Սբ. Հովհաննես